Սիլվի Բարկովան արդեն մեկ ամիս է՝ վայելում է մայրական բերկրանքը։ Դերասանուհին, որն ամուսնությունից հետո բնակություն էր հաստատել Հնդկաստանում, հղիության շրջանում Երեւանում էր, քանի որ, ինչպես բազմիցս նշել է, հենց հայրենիքում էր ցանկանում ունենալ որդուն։ Կնոջն ու նորածին որդուն տեսնելու նպատակով Հայաստան է ժամանել նաեւ Սիլվիի ամուսինը։ NEWS.am STYLE-ի հետ նոր զրույցում դերասանուհին խոսել է ամուսնու եւ մոր մեծ օգնության, որդու՝ Կավիրի, ու նրա խնամքի մասին։
Սիլվին խոստովանեց, որ առայժմ կյանքում գլոբալ փոփոխություն չի զգում, քանի որ մայրն ու ամուսինն ամեն հարցում օգնում են իրեն։
«Մայրս եւ ամուսինս Հայաստանում են, եւ ինձ շատ են օգնում երեխայի խնամքի հարցում, բայց իրենց գնալուց հետո, վստահ եմ, կյանքիս ռիթմը կփոխվի, եւ ես կզգամ այդ փոփոխությունը»։
Որդու անվան ընտրությունը հեշտ է տրվել Սիլվիին ու ամուսնուն, բայց թե ինչ տեսք պետք է ունենար Կավիրը, հղիության ընթացքում ապագա մայրիկը չէր կարողանում պատկերացնել ու անհամբեր սպասում էր նրա հետ հանդիպմանը։
«Կավիրն այնպիսին է, ինչպիսին ես երբեք չէի կարող պատկերացնել (ծիծաղում է)։ Նա իմ պատկերացումներից դուրս հրաշք է։ Ես որքան էլ փորձում էի նրան պատկերացնել, չէր ստացվում․․․ Բայց հիմա հասկացել եմ՝ ինչու չէի կարողանում դա անել, քանի որ նա երեւակայությունից դուրս է»։
Սիլվիի ամուսինը ծննդաբերության ընթացքում իր կողքին չի եղել, սակայն դերասանուհին պատմում է, որ իրական ծրագրերն այլ էին,-«Մենք այնպես էինք պլանավորել, որ ամուսինս ծննդաբերությանս ընթացքում պետք է լիներ կողքիս, բայց մեր տղան որոշեց, որ պետք է շուտ ծնվի։ Ամուսնուս ժամանելուց 4 օր շուտ է Կավիրը լույս աշխարհ եկել, դրա համար էլ ամուսինս չհասցրեց այդ օրն ինձ հետ լինել: Բայց նրանց հանդիպումը շատ հուզիչ էր։ Ամուսինս շատ էր հուզվել, արտասվում էր, ես՝ նույնպես։ Կարելի է ասել՝ հնդկական ֆիլմ ստացվեց իրենց հանդիպման արդյունքում (ծիծաղում է)։ Առհասարակ, ասում են, թե հայրական բնազդն ավելի ուշ է զարգանում, բայց ամուսինս շատ արագ կապվեց որդու հետ, շատ սիրեց։ Այնքան հոգատար է, որ երբեմն թվում է, թե ինքը մայրն է, ես՝ հայրը (ծիծաղում է)։ Այնքան շատ բան ունեմ իրենից սովորելու, շատ է օգնում ինձ խնամքի հարցում՝ հատկապես գիշերվա ընթացքում»։
Շուտով Սիլվիի ամուսինը մեկնելու է Հնդկաստան, բայց դերասանուհին որոշել է փոքր-ինչ երկարաձգել իր հայաստանյան այցը,-«Մենք դեռ կմանանք Հայաստանում, որովհետեւ երեխայիս իմունիտետը դեռ պետք է ամրանա, այնպես որ՝ դեռեւս մեր հրաշք հայրենիքը կվայելենք»։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը