Երեւանի քաղաքապետարանն այս տարի տարբերվող ձեւաչափով է նշում Թատրոնի համաշխարհային օրը: Տոնական ընդունելության օրակարգում ոլորտում առկա խնդիրներն են. Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է թատերարվեստի գործիչների, երևանյան թատրոնների վարչական և ստեղծագործական կազմերի ներկայացուցիչների հետ:
«Թատրոնը հազարամյակներ ի վեր երջանկություն ու դրական էներգիա է տարածում իր շուրջը, որտեղ էլ որ հայտնվի` բակում, փողոցում, դահլիճում, թե տանը: Եվ այս համատեքստում չափազանց կարևոր եմ համարում մեր այսօրվա հանդիպումը և ցանկանում եմ վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանը կանգնած է լինելու թատրոնի, մեր բոլոր թատերական կազմակերպությունների, մշակութաստեղծ և բարձրարժեք նախաձեռնությունների կողքին: Հույս ունեմ, որ այսօր անկեղծ զրույց կունենանք թատրոնի առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների շուրջ, առարկայական ու բաց քննարկման արդյունքում կնախանշենք մեր անելիքները: Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ հայ մշակույթի, թատերարվեստի զարգացման ու առաջընթացի»,- նշել է Տիգրան Ավինյանը:
Անմիջական ու մտերմիկ զրույցը հնարավորություն էր՝ բարձրաձայնելու և քննարկելու ոլորտի ամենատարբեր՝ ընդհանրական խնդիրներից մինչև ընթացիկ հարցեր:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ