«Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ օպերատոր Գալինա Հաթչինսի սպանության գործով առաջին անձը, որը դատապարտվել է՝ ռեժիսորի օգնական Դեւիդ Հոլսն է։ Նա դատապարտվել է վեց ամսվա պայմանական ազատազրկման, հայտնում է Variety-ն:
Օպերատորը մեղավոր է ճանաչվել մահաբեր զենքի անզգույշ գործածության մեջ։ Նա չի վիճարկել առաջադրված մեղադրանքը՝ ավելի վաղ Հոլսը գործարք է կնքել դատախազության հետ, ըստ որի՝ նա պետք է իր պատիժը կրի պայմանական ժամկետով։ Նա խոստովանել է, որ չի ստուգել ատրճանակի յուրաքանչյուր պարկուճը, ինչպես պետք է, նախքան զենքը կհայտնվեր Ալեք Բոլդուինի ձեռքում։
Սպասվում է, որ Հոլսը ցուցմունք կտա մայիսին կայանալիք նախնական լսումների ժամանակ, որտեղ կքննարկվեն Բոլդուինի դեմ մեղադրանքները։ Մյուս մեղադրյալը կլինի զենքի մասնագետ Հաննա Գուտիերես-Ռիդը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերին Ալեք Բոլդուինը ֆիլմի նկարահանման հրապարակում պատահաբար կրակել էր օպերատոր Գալինա Հաթչինսին եւ վիրավորել ռեժիսոր Ջոել Սոուզային կեղծ զենքից, որը, պարզվել է՝ լիցքավորված է եղել փամփուշտով։ Նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել չկանխամտածված սպանության մեջ:
Ողբերգության օրը Գուտիերես-Ռիդն ատրճանակը լիցքավորել է ռեկվիզիտային փամփուշտներով, որոնք, ենթադրաբար, դատարկ են եղել: Հոլսը ստուգել է զենքը եւ այն հանձնել Բոլդուինին՝ ասելով, որ ատրճանակը լիցքավորված չէ մարտական փամփուշտներով։ Դրանից հետո դերասանը մահացու կրակոց է արձակել։ Ինքը հայտարարել է, որ ձգանը չի սեղմել, բայց դատաբժշկական փորձաքննությունը եզրակացրել է, որ զենքը չէր կարող ինքնուրույն կրակել։ Ողբերգական դեպքի պատճառով Բոլդուինի կարիերան տուժեց, նա կորցրեց բազմաթիվ պայմանագրեր։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար