Եթե դուք օգտվում եք TikTok-ից, կարող եք վերջերս հանդիպել տեսանյութեր, որոնց վրա գրված է «Քիմ Քարդաշյանը կործանեց իմ կյանքը»։ Այս արտահայտության հիմքում ընկած պատմությունը, թեեւ ստուգելի չէ, բայց բավականին հետաքրքիր է եւ արագ տարածվել սոցիալական ցանցերում:
Պաստառով մարդը, որը մատնացույց է անում աստղին, Դեւիդ Լիբենսոնն է, ով պնդում է, որ ինքը Kimoji-ի՝ Քիմ Քարդաշյանի դեմքով gif-ի եւ էմոջի հավելվածի հեղինակը։ Այս մասին գրում է Sensacine-ը։
Հավելվածը թողարկվել է 2015 թվականին, եւ այն ժամանակ Քիմն ասել է, որ իրենից պահանջվել է մոտ երկու տարի այն կյանքի կոչելու համար: Բայց, ըստ Լիբենսոնի, ով արդեն դատի է տվել ռեալիթի հեռուստաաստղին՝ իր աշխատանքն օգտագործելու համար։ Ենթադրյալ զոհի խոսքով՝ Քիմ Քարդաշյանն ու Քրիս Ջենները սկսել են խոսել իր ընկերության հետ 2013-2014 թվականներին՝ ապրանքանիշի հետ բանակցություններ վարելու համար։ Կալաբասասում դեմ առ դեմ հանդիպումից հետո Լիբենսոնը քույրերին ցույց է տվել Kimoji-ի գաղափարը, եւ նրանք, իբր, բանավոր համաձայնության են եկել հավելվածները արտադրելու համար:

Լիբենսոնը սկսել է աշխատել նախագծի վրա, եւ գաղափարի նախնական տարբերակները ներկայացնելուց մի քանի օր անց նրան զանգահարել են Քիմի իրավաբանական թիմից եւ հարցրել, թե արդյոք նա արդեն ներկայացրել է Kimoji-ն եւ առաջարկել են իրենց փորձը՝ գործընթացն արագացնելու համար։ Նրա խոսքով՝ ապրանքանիշն արդեն գրանցված է եղել, սակայն իր անունը չի հայտնվել։

2019 թվականին Լիբենսոնը հայց է ներկայացրել Քիմ Քարդաշյանի դեմ, ըստ որի պահաջում է 100 միլիոն դոլար։Նա նաեւ տրամադրել է բոլոր ապացույցները, որոնք փաստում են՝ Kimoji-ին ստեղծվել է իրենից գողացված գաղափարներից։ Այն ժամանակ Քիմը եւ նրա փաստաբանները հերքել են՝ ասելով, որ դա «կեղծ եւ անհեթեթ է» ու 300 միլիոն դոլարի դիմաց հայց ներկայացրին, ինչը դրդեց Լիբենսոնին հրաժարվել հայցից:
Թեեւ տղամարդը հրաժարվել է հայցից, Քարդաշյանն ու Ջենները պահանջել են 400.000 դոլար դատական ծախսեր եւ ֆինանսական փոխհատուցում կատարվածի համար, որն ի վերջո սնանկացրել է տղամարդուն:
Դա հանգեցրեց նրան, որ տղամարդը կորցրեց իր ընտանիքը։ Կինը բաժանվեց նրանից, եւ այժմ նա ապրում է իր մեքենայում՝ երկու տարբեր գործերով զբաղվելով, որպեսզի մարի պարտքը։
Նա, իբր, բացել է Kimkardashianruinedmylife.com կայքը բջջային հեռախոսի միջոցով՝ ներկայացնելով իր պատմության մանրամասները, ցույց տալով իր ապացույցները եւ մարդկանց նվիրատվություններ խնդրել՝ օգնելու մարել իր դատական պարտքը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:13, 2 հոկտեմբերի
«Կինեմատոգրաֆիկ, կոսմոպոլիտ, հիասքանչ». Vogue France-ը պատմում է Հայաստանում տեղի ունեցած հարսանիքի մասին14:34, 2 հոկտեմբերի
«Ես կսպանեի նրան». փեսան խորանի մոտ հարսնացուին դիմել է նրա քրոջ անունով՝ ապշեցնելով հյուրերին14:16, 2 հոկտեմբերի
Քրիստինա Ագիլերան վերստեղծել է Lady Marmalade իր պաշտամունքային կերպարը13:18, 2 հոկտեմբերի
Միլիոնավոր հետևորդներ ունեցող TikTok-ի աստղը խոստովանել է, որ կյանքում երբեք գիրք չի կարդացել12:32, 2 հոկտեմբերի
ԴՆԹ թեստը անհավանական ընտանեկան գաղտնիք է բացահայտել. տղամարդը պարզել է, որ իր կենսաբանական հայրը Գրեմմի հնգակի մրցանակակիր է12:16, 2 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը նկարահանվել է պոտենցիան բարձրացնող բաց գովազդում և կոչ է արել խախտել սեքսուալ տաբուները11:44, 2 հոկտեմբերի
Ադրիանա Լիման զարմացրել է երկրպագուներին իր ծայրահեղ նիհարությամբ՝ Victoria's Secret-ի ցուցադրությունից առաջ11:20, 2 հոկտեմբերի
«Սկեսրայրը պետք է լինի առաջինը». Արքայադուստր Դիանայի եղբայրը բացահայտել է Դոդի Ֆայեդի հոր կողմից անպատշաճ սեռական ոտնձգությունը10:55, 2 հոկտեմբերի
Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց10:31, 2 հոկտեմբերի
Հոլի Բերիին մեղադրում են իր 12-ամյա որդուն խեղդամահ անելու մեջ. Դերասանուհին զրկվել է խնամակալությունից09:00, 2 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 1 հոկտեմբերի
Մոնիկա Բելուչին բացահայտում է իր սլացիկ կազմվածքի գաղտնիքները՝ մակարոնեղեն, գինի և նվազագույն ֆիզիկական վարժություններ