ԽՈՅԵՐ
Օրը բարենպաստ է ձեր ընտրյալով հպարտանալու եւ հիանալու համար: Այսօր նրա կատարած ամեն քայլը անկեղծորեն հիացնելու է ձեզ: Սակայն այդքան գովել էլ պետք չէ: Գովեստի մի քանի խոսքը շատ տեղին ու ճիշտ կլինի:
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելին երկար չի բացատրի մի քանի պարզ ճշմարտություններ, քանի որ դրանք ակնհայտ կլինեն նաեւ ձեզ համար: Նշանակում է, որ ձեզ շատ ժամանակ է մնում զրուցելու, շփվելու, արտահայտվելու համար: Չէ որ նրա հետ ժամանակն իսկապես հետաքրիքր ու արագ է թռչում:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր սիրելիի հետ արված ցանկացած գործ մեծ հաճույք է պարգեւելու ձեզ: Դուք այսօր մեկ ռիթմով եք աշխատելու, կարդալու եք միմյանց մտքերը: Ամեն ինչ այնքան համահունչ եւ ներդաշնակ է լինելու, որ շատերը ձեզ նախանձելու են:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Եթե դուք նախօրոք իմանայիք, որ այսօր իրադարձությունները նման ընթացք են ունենալու, ապա երեկ այլ կերպ կվարվեիք: Սակայն ոչինչ այլեւս հետ չես բերի, եւ դուք ստիպված եք շարունակել ապրել: Ի դեպ, աստղերը հուշում են, որ դուք այնքան էլ բարդ իրավիճակում չեք, ինչպես ձեզ թվում է:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունը չի ցանկանա ինչ-որ բան խնդրել կամ համոզել ձեզ: Նա համբերատարությամբ կսպասի այնքան, մինչեւ դուք ինքներդ համաձայնեք իր հետ, իսկ եթե այդ հրաշքը տեղի չունենա, Նա խիստ կնեղանա ձեզնից:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր դուք կիմանաք, որ ձեր պահվածքն այնքան էլ ձեր սիրելիի սրտով չէ: Նա կխոստովանի, որ վաղուց էր ցանկանում բարձրաձայնել այդ մասին, բայց չէր համարձակվում: Դե ինչ, լավ է ուշ, քան երբեք: Փոփոխություններ կատարելու համար երբեք էլ ուշ չէ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել, թե ինչ կենացներ եւ խոսքեր է ասում ձեր սիրելի էակը: Հենց դրանց միջոցով դուք կզգաք, թե որքան նուրբ հոգի եւ ինչ տրամադրվածություն ունի Նա:
ԿԱՐԻՃՆԵՐ
Կարիճներ, այսօր փորձեք քիչ խոսել ձեր ընտանեկան խնդիրների մասին, հատկապես անծանոթների հետ: Հիշեք, ինչպիսի տհաճ իրավիճակում էլ հայտնվեք, միշտ ձեր հույսը դրեք այնպիսի մարդկանց վրա, ում ճանաչում ու վստահում եք: Ավելի լավ է քննարկեք դրանք հենց ձեր ընտանիքի ներսում, որպեսզի ավելի արագ եւ ճիշտ որոշում կայացնեք:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր դուք կզգաք մի յուրահատուկ պատասխանատվություն այն մարդու համար, որի հետ ժամանակ եք անցկացնում: Դուք կցանկանաք ինչ-որ ձեւով օգնել Նրան դուրս գալ դժվարին իրավիճակից եւ կրկին ժպիտ պարգեւել ձեր սիրելիին: Պետք չէ մտածել հետեւանքների մասին, ուղղակի արեք այն, ինչ ցանկանում եք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր կենդանակերպի սյլ նշանների ներկայացուցիչների հետ բազմաթիվ հանդիպումներ են սպասվում: Հնարավոր է, որ նրանցից մեկը դառնա ձեր երկրորդ կեսը. ինչեր ասես չի պատահի: Սակայն թե որքանով Նա համապատասխան կլինի ձեզ, աստղերը չեն կարող հուշել:
ՋՐՀՈՍՆԵՐ
Եթե ձեր սիրելին խանդի առիթ է տվել, ուրեմն քննարկեք Նրա հետ ստեղծված իրավիճակը: Թող որ Նա անկեղծորեն բացատրի, արդյոք իր կյանքում մեկ ուրիշն է հայտնվել: Սակայն խոսակցությունը սկսելուց առաջ մի լավ մտածեք՝ արդյոք ցանկանում եք իմանալ ճշմարտությունը:
ՁԿՆԵՐ
Մարդ, ում գոյության մասին երեկ չգիտեիք անգամ, այսօր կարող է շատ թանկ ու հարազատ մեկը դառնալ ձեզ համար: Հնարավոր է, որ ձեր զգացմունքներն այնքան բուռն լինեն, որ դուք ինքներդ զարմացած կմնաք: Սակայն այս հանդիպումը կարեւոր կեսափորձ կլինի ձեզ համար:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ