Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Հայկական տխրությունը միշտ իմ երգերում առկա է». ֆրանսիահայ երաժիշտ Եսայի Ալթունյան

21:14, 14 դեկտեմբերի

Հայկական արմատներով ֆրանսիական երաժիշտ Եսայի Ալթունյանը Հայաստանում արդեն եղել է:

Եսային երգիչ է, կոմպոզիտոր, պրոդյուսեր, գործիքավորող, տարբեր տարիների երգեր է գրել Միշել Լեգրանի, Ամել Բենտի, Էնթոնի Կավանի, Մայքլ Յունի, Ջենիֆերի, Օֆելի Ուինթերի, Պասսիի, Լորիի եւ ֆրանսիական հայտնի այլ կատարողների համար:

NEWS.am STYLE-ի հետ հարցազրույցում Եսային պատմեց իր, իր ծրագրերի եւ ստեղծագործական գործունեության մասին՝ նշելով, որ հայկական զգայունությունն ու Հայաստանի պատմությունը միշտ առկա են իր երաժշտության մեջ:

Եսայի, մեր զրույցը սկսենք Ձեր մանկությունից: Որտե՞ղ եք ծնվել ու մեծացել:

Ես ծնվել եմ Փարիզում: Մեծացել եմ փարիզյան գետտոյում՝ բազմամշակութային միջավայրում: Այդ յուրովի ազդեցություն է ունեցել ինձ վրա: Ինձ շրջապատում էին աֆրիկացիներ Մարոկկոյից, Ալժիրից, Թունիսից, իտալացիներ, իսպանացիներ եւ այլն: Շրջան էր, որտեղ բազմաթիվ համայնքներ էին ներկայացված: Կարծում եմ՝ այդ ինձ օգնեց բաց լինել բոլորի համար, շփվել աշխարհի հետ: Ես սովորեցի գնահատել իմ բոլոր ընկերների ու ծանոթների մշակույթը (խոհանոց, երաժշտություն, պարեր), քանի որ մենք նույն թաղամասում էին բնակվում: Տարատեսակ երաժշտությունն ազդում էր ինձ վրա, իսկ ես իմ հերթին նրանց ներկայացնում ու փոխանցում էի իմ մշակույթն ու պատմությունը:

Ե՞րբ սկսեցիք հետաքրքրվել երաժշտությամբ:

Երաժշտությամբ սկսել եմ զբաղվել 3 տարեկանում: Ինձ հետ մայրս էր պարապում. նա երաժիշտ է: Երաժշտությունը մեր տանն առկա էր առավոտից երեկո:

Որքան գիտեմ, Դուք ոչ միայն երգերի հեղինակ ու կոմպոզիտոր եք, այլեւ պրոդյուսեր: Աշխատել եք այնպիսի մեծերի հետ, ինչպիսիք են Միշել Լեգրանը, Ամել Բենտը, Էնթոնի Կավանը, Մայքլ Յունը, Ջենիֆերը, Օֆելի Ուինթերը, Պասսին, Լորին: Այլ աստղերի հետ հետագա ծրագրեր ու նախագծեր ունե՞ք: 

Այո, ես աշխատել եմ նրանց եւ շատ այլ աստղերի հետ, մասնավորապես՝ Միշել Լեգրանի: Ներկայում ֆրանսիական հեռուստաալիքներից մեկում աշխատում եմ որպես երաժշտական տնօրեն: L'ecole des Fans nouvelle generation հեռուստաշոուն եթեր է հեռարձակվելու 2014 թվականի հունվարից, Gulli հեռուստաալիքով:

Ընդհանուր առմամբ, հիմա Ֆրանսիայի բազմաթիվ կատարողների համար եմ գրում: Նոր սերունդը խոստումնալից է: Ես երաժշտություն եմ գրել ֆրանս-ալժիրյան համատեղ արտադրության ֆիլմի համար: Այն հսկայական բյուջեով ժապավեն է, Ջեյմս Բոնդի նման մի բան, որտեղ գլխավոր հերոսուհին երգչուհի Լորին է:

Ֆիլմը հաջորդ տարի ցուցադրվելու է Կաննի կինոփառատոնի ընթացքում: Բացի այդ, Լոս Անջելեսում աշխատում եմ իմ նոր ալբոմի ուղղությամբ: Արդեն երկար ժամանակ է՝ ապրում եմ Ֆրանսիայի եւ Լոս Անջելեսի միջեւ:

Ինչպե՞ս կնկարագրեք Ձեր երաժշտությունը, այն ի՞նչ ոճում է:

Իմ ոճը ես նկարագրում եմ որպես URBAN SOUL: Այն փողոցի եւ հոգու երաժշտությունների խառնուրդ է: Ժամանակակից ալքիմիա հոգու եւ սրտի բաբախյունի միջեւ:

Երաժշտությունն ինքնարտահայտման ձեւ է: Ձեր ստեղծագործությունների վրա հայկական արմատներն ազդո՞ւմ են:

Ակնհայտ է, որ իմ հայկական զգայնությունն ամեն ինչի հանդեպ եւ մեր երկրի պատմությունը մշտական ներկայություն ունեն իմ երաժշտության մեջ: Ստեղծագործելիս ես անընդհատ զգում եմ այդ: Հայկական տխրությունը միշտ իմ երգերում առկա է: Վստահ եմ, որ այդ ինձ փոխանցվել է ծնողներիս, պապիկիս ու տատիկիս միջոցով: Իմ երաժշտության մեջ միաժամանակ ուրախություն եւ հույս կա, եւ, իհարկե, տխրություն, որը պայմանավորված է մեր պատմությամբ: Իմ պապիկը վերապրել է Ցեղասպանությունը: 5 տարեկան է եղել, երբ նրա աչքի առջեւ սպանել են մորը: Նաեւ պատմում էր այն ամբողջ մղձավանջը, որ իր ընտանիքը ստիպված էր վերապրել: Արցունքն աչքերին նա գիրք գրեց իր անցյալի մասին, որպեսզի մենք երբեք չմոռանանք, թե որտեղից ենք եկել եւ ուր ենք գնում: Մենք հայ ենք, եւ ես հպարտ եմ դրանով:

Երաժիշտներից ո՞վ է առավելապես ազդել Ձեր ճաշակի վրա:

Կարծում եմ՝ Motown-ի եւ Քվինսի Ջոնսը: Իհարկե, նաեւ էթնիկ երաժշտությունը, որը մշտապես շրջապատում է ինձ: Ավելացնենք Սթիվի Ուոնդերին, Փրինսին եւ այլն:

Դուք արդեն եղել եք Հայաստանում, զուգերգ եք ձայնագրել Էմմիի հետ: Ինչպիսի՞ն է Ձեզ համար պատմական Հայրենիքը: Նորից Հայաստան այցելելու մտադրություն ունե՞ք:

Ես շատ եմ ճամփորդել Հայաստանում 2011-2012 թ.թ.: Էմմիի հետ երգել եմ «Էրեբունի-Երեւան» երգը: Աշխատել եմ հայկական հեռուստաալիքների հետ: Հրաշալի արկածներ էին… Երգը դուրս եկավ Հայաստանի սահմաններից, այն սկսեցին ճանաչել նաեւ դրսում: Ես ուրախ էի, որ օտարներն իմացան այդ հիասքանչ երգի մասին, որը գրել են Պարույր Սեւակն ու Էդգար Հովհաննիսյանը: Ես ամբողջ սրտով մխրճվեցի նախագծի մեջ: Հայաստանն աներեւակայելի երկիր է, զգացմունքներով լի: Երբեք Հայաստանից չես հեռանում նույն մարդու նման, ինչպիսին էիր մինչեւ երկիր գալը: Հայաստանը քաղաքակրթության բնօրրանն է:

Հայաստանում ինչ-որ ուժ կա, հոգի. ես շատ եմ ցանկանում վերադառնել, որպեսզի նորից տեսնեմ իմ մտերիմ մարդկանց, բոլոր հայերի աչքերի փայլը:

 

Հորոսկոպով Կարիճ եք, այսինքն՝ նպատակասլաց մարդ եք: Ձեզ այդպիսին համարո՞ւմ եք:

Այո՛, ես հստակ գիտեմ, թե ինչ եմ ուզում: Ես ամեն ինչ անում եմ՝ նպատակիս հասնելու համար: Բայց ինձ իմ սիրտն է առաջնորդում, ճանապարհ ցույց տալիս: Ես անընդհատ աշխատում եմ, քանի որ առանց երաժշտության ես երջանիկ չեմ: Ինձ երջանկացնում են աշխատանքը, երաժշտությունը եւ մարդիկ, ովքեր սիրում են ինձ եւ միշտ ինձ հետ են. իմ ընտանիքը, դուստրս եւ ընկերներս:

Ի՞նչ է նշանակում Ձեզ համար «սեր» բառը:

Սերը մեր սիրելի մարդկանց համար ցանկացած զոհողության գնալու ունակություն է, հանուն նրանց մեռնելու պատրաստակամություն:

Զրուցեց Պարույր Սինյավսկին


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել