«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Կամերա, մոտոր». ինչպե՞ս կինոթատրոնը դարձնել տնային

21:40, 15 ապրիլի

Յուրաքանչյուր մարդ, անշուշտ, կյանքում գոնե մեկ անգամ լսել է «տնային կինոթատրոն» բառակապակցությունը։ Բայց կարո՞ղ է արդյոք կինոթատրոնն իսկապես «տնային» լինել։ Ի՞նչ տեսք պետք է ունենա այն, եւ ինչպե՞ս պետք է լսել դրա ձայնը։ NEWS.am STYLE-ը կանդրադառնա աուդիոտեխնիկայի, թերևս, ամենահակասական եւ ամենաթերագնահատված սեգմենտներից մեկին։

кино8.jpg (74 KB)

Google-ում «տնային կինոթատրոն» որոնման արդյունքում ստացված առաջին լուսանկարներից տպավորություն է ստեղծվում, թե դա ատրիբուտ է առնվազն վիլլայի, ավելի քան 300 քմ մակերեսով քաղաքամերձ տան կամ շա՜տ հաստափոր դրամապանակի համար։ Շտապենք ուրախացնել ձեզ. բնավ այդպես չէ։ Այո՛, տնային կինոթատրոնների որոշ համակարգեր կարող են թանկ արժենալ, բայց եւ միաժամանակ հնարավորություն ընձեռել ավելի հաճախ ժամանակն անցկացնել մտերիմների հետ եւ ունենալ նույն զգացողությունները, ինչ մեծ կինոսրահում։ Միայն թե նույնիսկ բազմոցից վեր կենալու կարիք չեք ունենա։ 

Եվ, այո՛, կինոթատրոնն իսկապես կարելի է «տնային դարձնել», հարցը միայն այն է, թե ինչն եք «տուն» համարում։ Այլ խոսքով՝ այն ամենը, ինչ ձեզանից կպահանջվի, ադապտացնելն է համակարգն ու տեխնոլոգիաները, որոնք կինոարդյունաբերությունից տեղափոխվել են ուղիղ ձեր տուն։
Երեք պարզ քայլ մեկնարկի համար. ընտրել տարածքը, աուդիոհամակարգի տեսակը (այդ մասին՝ ստորեւ) եւ ուսումնասիրել շուկան հասկանալու համար, թե որոնք են ամենաթարմ ձեւաչափերն ու տեխնոլոգիաները։ 

Ծավալուն ձայն. կինոձայնի տարբերակիչ առանձնահատկությունը ծավալունությունն է, ներկայության էֆեկտը։ Դեռեւս մի քանի տարի առաջ կինոձայնի հիմնական ձեւաչափը, ստանդարտը Dolby Surround տեխնոլոգիայի 5.1 եւ 7.1 տեսակի աուդիոհամակարգերի աջակցությունն էր։ Ներկայության էֆեկտը ձեռք էր բերվում ի հաշիվ դիտողի շուրջը աուդիոմոնիտորների (բարձրախոսներ) կոնկրետ տեղաբաշխման։ «5.1» եւ «7.1» թվերը նկարագրում են աուդիոինֆորմացիայի ալիքների քանակը, որոնք ունեն ծավալուն ձայնի ձեւաչափեր։ 5.1 ձեւաչափի դեպքում «5.1»-ը վերաբերում է հինգ առանձին աուդիոալիքների՝ գումարած LFE-ը (ցածր հաճախական էֆեկտներ) կամ սուբվուֆերի ալիքը («.1»)։ 

кино.jpg (19 KB)

Եթե տրամադրվել եք տնային լավ կինոթատրոն հավաքել, ապա սկսեք «օբյեկտի վերարտադրման» համակարգից, այդ կերպ ավելի շատ օպցիաներ կունենաք։ Տնային կինոթատրոնի համար, բացի բարձրախոսներից, ձեզ, անշուշտ, պետք կլինի ընդունիչ՝ առնվազն հինգ աուդիոալիքով։ Որքան շատ աուդիոալիքի աջակցություն ունենա ընդունիչը, այնքան ավելի «ծավալուն» կերպով կկարողանաք տեղադրել համակարգը։ Ակուստիկ համակարգերը, որպես կանոն, վաճառվում են ամբողջական կոմպլեկտով, առանձնապես իմաստ չունի բարձրախոսների յուրաքանչյուր զույգն առանձին հավաքել տարբեր կոնֆիգուրացիաների համար։     

Ամենատարածված կոնֆիգուրացիաներն են՝ 5.1, 7.1 եւ 9.1։

5.1 կոնֆիգուրացիան ստանդարտ հավաքածու է, եթե կարելի է այդպես ասել։ Այսպիսի համակարգի համար տանն անհրաժեշտ կլինեն.

- ընդունիչ տնային կինոթատրոնի համար՝ առնվազն հինգ աուդիոալիքով, 

- հինգ բարձրախոս (առջևի ձախ եւ աջ, կենտրոնական եւ ծավալուն ձախ եւ աջ), եւ սաբվուֆեր, 

- բովանդակություն, որը կոդավորված է 5.1-ալիքանի ծավալուն ձայնի մասին տեղեկության օգնությամբ։

7.1 կոնֆիգուրացիան ծավալուն հնչողության երկու լրացուցիչ հետևի բարձրախոս է ավելացնում բարձրախոսների 5.1 ստանդարտ կոնֆիգուրացիային։ Blu-ray ձեւաչափը պարունակում է ավելի շատ աուդիոինֆորմացիա, քան DVD-ն, ուստի դրանք կարելի է կոդավորել 7.1 աուդիոձեւաչափերի օգնությամբ՝ առանց կորստի բարձրորակ ծավալուն ձայն ստանալու համար։ Դրա համար անհրաժեշտ է.

- տնային կինոթատրոնի AV ընդունիչ, առնվազն յոթ աուդիոալիքով, 
- յոթ բարձրախոս (առջևի ձախ եւ աջ, կենտրոնական, ծավալուն ձախ եւ աջ ու ծավալուն հետևի ձախ եւ աջ), ինչպես նաեւ սաբվուֆեր, 
-7.1 ծավալուն հնչողության մասին տեղեկությամբ կոդավորված բովանդակություն։

9.1 եւ ավելի բարձր կոնֆիգուրացիա. AV ընդունիչները՝ 9 ալիքի աջակցությամբ, ներառում են երկու լրացուցիչ ալիք, որպեսզի ավելացնեն «բարձրությունը» բարձրախոսների 7.1-ալիքային սխեմայի համար։ Այդ վերին բարձրախոսները (չշփոթել Dolby Atmos-ի վերին բարձրախոսների հետ) սովորաբար տեղադրվում են պատին՝ գոյություն ունեցող առջևի բարձրախոսների վրա։ Դրա համար անհրաժեշտ է. 

- տնային կինոթատրոնի AV ընդունիչ՝ ոչ պակաս, քան ինը ալիքով, 

- ինը դինամիկ (առջևի աջ եւ ձախ, կենտրոնական, ծավալուն աջ եւ ձախ, ծավալուն հետևի աջ եւ ձախ եւ առջևի վերևի աջ եւ ձախ), ինչպես նաեւ սաբվուֆեր։

Ներկայում շուկայում 9.1-ի օգնությամբ կոդավորված այդքան շատ կոնտենտ չկա։ Բայց ինը ալիքանի ընդունիչի դրական կողմն այն է, որ ձայնն ավելի շատ ռեալիստական դարձնելու համար այն կարողանում է ծավալուն ձայնի տարբեր ձեւաչափերը համադրել՝ հասցնելով մինչեւ 9.1-ի։

Dolby Atmos եւ DTS: X։ Այժմ ամբողջ շուկան գրավել է Dolby Atmos-ը՝ տեխնոլոգիա, որը լրացուցիչ դաշտ է բացել կինոձայնի համար։ Յուրաքանչյուր ձայնային օբյեկտի (ինքնաթիռ, պայթյուններ, թռչուններ, ջրվեժներ եւ այլն) դիրքը կոդավորվում է ձայնային ռեժիսորների կողմից, եւ վերարտադրման ժամանակ ձայնը կարող է լսվել վերեւից, ներքեւից, հետեւից եւ այլն։ 

долби.jpg (29 KB)

Նշենք, որ Atmos ապակոդավորմամբ AV ընդունիչներն առնվազն յոթ ալիք ունեն։ Որքան շատ են ալիքները, այնքան ավելի շատ են Atmos կոնֆիգուրացիայի տարբերակները։ Օրինակ՝ ինը ալիքանի ընդունիչի օգնությամբ կարող եք կարգավորել 5.1.2 կամ 7.1.2 համակարգ, այսինքն՝ հինգ ալիքանի կամ յոթ ալիքանի համակարգ երկու լրացուցիչ վերին բարձրախոսներով (առանց դրանց հնարավոր չէ)։

Շուկայում ներկայացված է նաեւ DTS: X ավելի ճկուն ձեւաչափը։ Ի տարբերություն Atmos-ի՝ DTS: X-ը չի պահանջում բարձրախոսների որեւէ հատուկ դիրքավորում եւ աշխատում է առաստաղային բարձրախոսներով կամ առանց դրանց։ Իհարկե, ձայնն ավելի իրական կլինի վերեւի դինամիկներով, բայց կարող եք տպավորիչ իրական ձայն ստանալ տնային կինոթատրոնի ստանդարտ 5.1 կամ 7.1 համակարգով։

дтс.jpg (10 KB)

Նշենք, որ եթե կարգավորեք Atmos համակարգ վերև բարձրախոսներով, այն ևս կդառնա հիանալի DTS: X համակարգ։ Ձեր տեսաբովանդակության մի մասը կկոդավորվի Atmos-ի օգնությամբ, մյուսը՝ DTS: X-ի, երբեմն այդ տարբերակներից որևէ մեկը չեք ունենա։

jvs.jpg (28 KB)

Ձեր ընդունիչը կարո՞ղ է ապակոդավորել Atmos-ը եւ DTS: X-ը։ Ուռա, այն նաև ունի երկու լրացուցիչ ձեւաչափի աջակցություն՝ Dolby Surround եւ DTS: Neural X։ Հետմշակման այդ ձեւաչափերը ձեր ընդունիչին թույլ են տալիս «խառնել» այլ ձեւաչափեր, որպեսզի կարողանաք ստանալ ձայնային էֆեկտներ ցանկացած բովանդակությունից՝ ըստ ձեր ընտրության։

кино9.jpg (62 KB)

Ի՞նչ եզրակացություն ենք անում սրանից։ Որքան շատ հնարավորություններ ներդնեք ձեր աուդիոհամակարգում, այնքան ավելի շատ օպցիաներ կստանաք, այնքան ավելի վառ կլինի ձեր հուզական փորձառությունը։

Սաունդբար։ Hi-End համակարգերի մասին վերջերս հրապարակած մեր նյութում մենք հիշատակել ենք այդ կոմպակտ սարքի մասին, սակայն «տնային» կինոձայնի «վարպետներն» ու սիրահարները սաունդբարը համարում են գրեթե «ամենավատ աուդիոտեխնիկան տան համար»։ Սակայն բնավ այդպես չէ։ 
Այսօր շուկայում ներկայացված են սաունդբարերի հնարավոր բազմաթիվ տարբերակներ՝ ցանկացած գնով եւ ցանկացած որակի։ Սակայն մենք կանգ կառնենք նրանց վրա, որոնք պոտենցիալ հարմար են տնային կինոթատրոնի համար։

кино10.jpg (25 KB)

Ենթադրենք, ձեր ազատ ժամանակի հիմնական մասն անցկացնում եք քաղաքային բնակարանում, կամ ձեր ամառանոցային տնակը դեռ ամենևին էլ հոլիվուդյան չափերի չէ (բայց ամեն բան առջեւում է)։ Կամ չափից ավելի ակտիվ են ընտանի կենդանիները, իսկ երեխաներն ամբողջ օրը վազվզում են և տակնուվրա անում տունը։ Ռիսկային քայլ կլինի տեղադրել թանկարժեք աուդիոհամակարգ, որի համար, որպես կանոն, հյուրասենյակի ամբողջ մակերեսն է հարկավոր։

Այս իրավիճակում սաունդբարը կատարյալ լուծում է։ Հատկապես, որ այսօր սարքն ունի Dolby Atmos-ի աջակցություն և այն կարելի է ձեռք բերել դրա հետ միասին։ Այո՛, վերը թվարկվածից հետո դա կարող է տարօրինակ հնչել, բայց գոյություն ունեն մի շարք մոդելներ, որոնք ունեն այս ձեւաչափերի աջակցություն։ Աուդիոֆիլները նշում են հատկապես Sennheiser Ambeo Soundbar Max-ը եւ JBL BAR 9.1-ը, որոնք հիանալի կատարում իրենց առջև դրված խնդիրը, խնայում են տարածքը, երբեմն՝ նաև գումար։ 

Էկրան։ Եվ նորից այստեղ գործում է տարածքի, ավելի ճիշտ՝ պատի ընտրության կանոնը։ Այսպես ասենք. այստեղ առանձնապես ընտրելու բան չկա՝ կա՛մ հեռուստացույց, կա՛մ պրոյեկտոր։

кино7.jpg (37 KB)

Կանգ առնենք հեռուստացույցի վրա։ Այժմ հեռուստացույցների շատ մոդելների վրա կարելի է հանդիպել Dolby Atmos-ի տարբերանշանը։ Իսկական Atmos հեռուստացույցը որևէ պարագայում չի կարող ապահովել։ Առնվազն այն պահին, երբ դուք կարդում եք այս հոդվածը նման տեխնոլոգիա մենք չենք հանդիպել։ Հեռուստացույց գնելիս, այնուամենայնիվ, արժե ուշադրություն դարձնել էկրանին, եւ խոսքը OLED-ի (օրգանական լուսադիոդներով հեռուստացույց) մասին է։ Ինչո՞ւ։ Միայն այդ հեռուստացույցները կարող են վերարտադրել իսկական սեւ գույնը։ Այսինքն՝ սովորական LCD էկրաններով հեռուստացույցը, սենյակում լույսը միացնելու դեպքում, սեւի փոխարեն կվերարտադրի մուգ կապույտ երանգ, քանի որ այդ մոդելներում մշտապես միացված է հետին լուսավորումը։ 

кино3.jpg (52 KB)

Կատարյալ տարբերակը, իհարկե, պրոյեկտորն է, անգամ ամենաէժանը՝ HD աջակցությամբ։ Այո՛, հեռուստացույցներն այսօր պատկառելի չափերի են, բայց երբեմն գինն էլ հսկայական է։ Իսկ պրոյեկտորները թույլ են տալիս տիեզերական մասշտաբի պատկեր ստանալ, խնայում են տարածքը եւ պատկառելի որակ ապահովում։ Պրոյեկտոր ընտրելիս խորհուրդներն առանձնապես դեր չեն խաղում. գնեք ձեր բյուջեի շրջանակում (ցանկալի է՝ 500 դոլարից ոչ էժան) եւ 4К եւ Full HD աջակցությամբ։

Հիշե՛ք, որ լավ, որակյալ եւ (գուցե) ոչ ամենաէժան համակարգ հավաքելով՝ առաջին հերթին վճարում եք ապագա հույզերի համար։ Մի՛ վախեցեք, մի՛ շտապեք եւ ժլատություն մի՛ արեք։ Եվ կլինի ձեզ համար «լո՛ւյս, կամերա՛, մոտո՛ր»։

Նիկիտա Ակիմով


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել