«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ստորգետնյա աշխարհը եւ վիշապները. պատիվ գողերի շրջանում». պատրա՞ստ եք ընկղմվել կախարդանքի մեջ

18:58, 16 ապրիլի

Արկածախնդիրների խումբը՝ անհաջողակ երաժիշտ Էդվին Դերվիսի (Քրիս Փայն) գլխավորությամբ, փորձում է թալանել իր նախկին գործընկերոջը՝ ծաղրածու Ֆորջ Ֆիցուիլյամին (Հյու Գրանտ), որն այժմ Նեւերվինթերի քաղաքապետն է, եւ միաժամանակ նրա ձեռքերից ազատել Էդվինի դստերը՝ Կիրային (Քլոյա Քոուլման)։ Հասկանալի է՝ ամեն բան այնքան էլ հեշտ չէ, եւ հերոսների ճանապարհին կանգնում են չարի ուժերը։

Ֆենթեզի ժանրի բախտը կինոյում ե՛ւ բերում է, ե՛ւ չի բերում։ Մի կողմից՝ ստեղծվել են աղմկալի հիթեր՝ «Մատանիների տիրակալը« եռերգությունը (2001, 2002, 2003) եւ Հարի Փոթերի մասին խիստ տարածված շարքի էկրանավորումը, իսկ փոքր էկրաններին իր հաղթարշավն է ապահովել «Գահերի խաղը» (2011-2019)։ Սակայն ֆենթեզին կայուն թրենդի վերածվել չկարողացավ։ Մարմնավորման համար հսկայական օրիգինալ նյութեր ունենալով՝ ժանրը շատ պահանջված է գրականությունում, սեղանի եւ համակարգչային խաղերում, բայց պատմությունները կախարդական աշխարհների մասին չկարողացան կինեմատոգրաֆում նշանակությամբ գոնե փոքր-ինչ հավասարվել սուպերհերոսականության հետ։ Իրավիճակը շտկելու փորձեր եղան (երբեմն՝ ավելի հաջող, երբեմն՝ լիովին ձախողված) եւ շարունակվում են առ այսօր։ Վերջին օրինակը դարձավ կինովարձույթում վերջերս մեկնարկած «Ստորգետնյա աշխարհը եւ վիշապները. պատիվ գողերի շրջանում» ֆիլմը (ռեժ.՝ Ջ.Դեյլի)։

Բավական խնդրահարույց է գնահատել ֆիլմի պոտենցիալ հաջողվածությունը (չնայած մինչեւ այս պահն ամեն բան լավ է ընթանում), որովհետեւ այնքան էլ հեշտ չէ հասկանալ, թե ում համար է այն նախատեսված։ Իհարկե, «Ստորգետնյա աշխարհը» առույգ եւ բավական տեսարժան բլոկբաստեր է, որն առավելագույն լայն լսարանի է միտված։ Բայց, միաժամանակ, այն նաեւ շատ առանձնահատուկ արտադրանք է, չէ՞ որ դրա հիմքում ընկած է ոչ թե մի ինչ-որ հայտնի եւ շահութաբեր գրական աղբյուր՝ Ջոն Թոլքինի աշխատանքների նման, այլ սեղանի խաղ, որն այնքան էլ հայտնի չէ ամբողջ աշխարհում։ Ֆիլմը լի է բազմաթիվ գեգերով, հղումներով Dungeons&Dragons դերային համակարգին եւ նրա ամենապոպուլյար Ֆեյրուն աշխարհին։ Դա կարող է կինոդիտումը փոքր-ինչ անհարմար դարձնել անտեղյակների համար. այստեղ բավական պայմանական լոկացիաներ կան, կերպարներ, որոնք արտացոլում են խաղային դասերը, գծային սյուժեներ եւ էկլեկտիկ աշխարհ, որտեղ իրար են խառնել ամեն տեսակ ֆենթեզի-դրոշմները։

Սակայն չի կարելի թերագնահատել D&D-ի ներուժը․ խաղը ԱՄՆ-ում լույս է տեսել 1974 թվականին, այդ ժամանակվանից մի քանի անգամ խմբագրվել է, տարածվել ամբողջ աշխարհով (թեեւ հայրենիքում ավելի հայտնի է, քան այլուր) եւ բազմաթիվ ձեւափոխումների է ենթարկվել։ Անգամ «Ստորգետնյա աշխարհի» գրական ադապտացիաները զգալի հնչեղություն ունեցան ընթերցողների շրջանում։ Խաղը 2000 թվականին կինոէկրաններին հայտնվել է «Վիշապների ստորգետնյա աշխարհ» ֆիլմի տեսքով։ Այն ունեցել է նաեւ երկու սիքվել, սակայն այս էկրանավորումները դժվար է հաջող անվանել։ Թվում է, թե էկրանին բրենդի առաջխաղացման համար բավականաչափ հղումներ են արվել փոփ մշակույթում, մասնավորապես «Մեծ պայթյունի տեսություն» եւ «Շատ տարօրինակ գործեր» սերիալներում, որտեղ հերոսները հաճախակի զվարճացել են՝ խորանարդներ նետելով եւ օրկերին սպանելով։

Ուստի չի կարելի ասել, որ ֆրանշիզայի նոր էկրանավորումն ուղղված է միայն երկրպագուների նեղ շրջանակին։ Այնուամենայնիվ, հենց որպես խաղի ադապտացիա, ամենից լավ աշխատում է «Ստորգետնյա աշխարհը եւ վիշապները․ պատիվ գողերի շրջանում»–ը։ Սյուժեն պարզ է. քվեստների շարք՝ արտեֆակտներ գտնելու, քարավանը թալանելու, արքայադստերը փրկելու եւ վերջապես վերջնական մարտի համար։ Հերոսների թիմը բաղկացած է բարդից, մոգից, խաբեբայից, բարբարոսից, դրուիդից և ասպետից: Իսկ աշխարհը պարզապես վառ դեկորացիա է, որի ֆոնին ծավալվում է ինչ-որ չափով քաոսային ու խենթ արկած:

Պատճառն այն է, որ ցանկացած մուտք D&D-ում, իմպրովիզացիա է, երբ ամեն ինչ չի ընթանում ըստ պլանի, իսկ խաղացողներն ու հաղորդավարները ընթացքում են հորինում սյուժեն: Սրանով էլ պայմանավորված է ընդհանուր թեթեւ հումորային տրամադրվածությունը։ Դրաման, այո, հետաքրքիր է, բայց խաղասեղանի շուրջ ընկերների հետ նստած ժամանակ դժվար է միշտ դեմքի լուրջ արտահայտությունը պահպանել։ Որոշ կատակներ հիանալիորեն ծաղրում են խաղային պայմանականությունները․ հատկապես զվարճացնում է սկզբունքային բարի ասպետի կերպարը՝ Ռեգե Ժան Փեյջի կատարմամբ։

Այդ իմաստով, նույնիսկ ամեն տեղից քաղված կլիշեները ավելի շատ օգուտ են տալիս ֆիլմին. ի վերջո, հենց այդպիսի ֆենտեզի աշխարհ ենք մենք ուզում ուղեւորվել, երբ նստում ենք խաղալու: Որպեսզի այնտեղ ամեն ինչ լինի՝ էլֆեր, թզուկներ եւ վիշապներ:

Եվ, որքան էլ տարօրինակ է, նման համընդհանուր պարզությունը կարող է օգտակար լինել այս ֆիլմին։ Քանի, որ բացի նրանից, որ սա խաղի բարձորակ էկարանավորում է, սա նաեւ թեթեւ արկածային ֆիլմ է, որը շատ լուրջ չի վերաբերում ինքն իրեն։ Նույնիսկ անիրազեկ դիտողը կկարողանա ընկալել այս պարզ պատմության մթնոլորտը եւ ընկղմվել գրավիչ արկածային հեքիաթի մեջ: Պետք չէ անգիր սովորել «Միջերկրի առասպելները», հիշել Հոգվարթսի ֆակուլտետների անվանումները կամ Վեսթերոսի տների տոհմաբանությունը։ Ահա հերոսները, ահա չարագործները, ահա մոգությունը, ահա հրեշները․ պատրա՞ստ եք ընկղմվել կախարդանքի մեջ։

Անտոն Մուխորտով

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել