«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Մոգական ծառայությունների բյուրո». հետաքրքրաշարժ արկածային ֆենթեզի՝ անսովոր առանձնահատկություններով

22:15, 22 ապրիլի

Փոլ Քարպենտերը (Փատրիկ Գիբսոն) դասական անհաջողակ է՝ աշխատանք չունի, փող ու ընկերուհի՝ նույնպես, բնակարանը «մահամերձ» է, եւ անգամ ծնողներն են հրաժարվել նրանից։ Բայց այնպես է պատահում, որ նրա կյանքը շրջվում է. հարցազրույցը հաջողությամբ անցնելուց հետո սկսում է փորձաշրջան անցնել հեղինակավոր ընկերությունում։ Այն էլ՝ ոչ հասարակ, այլ մոգական. պատահականությունները պատահական չեն, այլ հրաշագործ կլերկների գործունեության արդյունք, որոնք կարող են թե՛ կախարդել, թե՛ նզովք ուղարկել։ Իհարկե, կարգին վճարի դիմաց։ Բայց Փոլին այս համակարգում հատկացված է հատուկ դեր։ Ընկերության ղեկավար Համֆրի Ուելսը (Քրիստոֆ Վալց) հերոսին հանձնարարում է գտնել կախարդական դուռը, որի օգնությամբ կարող ես հայտնվել այնտեղ, ուր ցանկանաս։

Բրիտանիան ֆենթեզի ժանրի հայրենիքն է եւ առ այսօր ժանրի ստեղծագործությունների գլխավոր մատակարարներից մեկը։ Խոսքը ոչ միայն Ջ.Թոլքինի «Մատանիների տիրակալը» դարակազմիկ եռագրության մասին է, այլեւ ավելի ուշ ստեղծագործությունների։ Ամբողջ աշխարհում հայտնի են դարձել Թերի Փրատչետը (իր «Հարթ աշխարհի» մասին շարքով) եւ Ջոան Ռոուլինգը (հրաշագործ տղայի՝ Հարի Փոթերի մասին էպոպեայով)։ Հարի Փոթերն առհասարակ դարձել է փոփ-կուլտային ֆենոմեն։ Բրիտանացի գրող Թոմ Հոլթը ավելի քիչ է հայտնի մառախլապատ Ալբիոնի սահմաններից դուրս, բայց ահա եկել է նաեւ նրա ստեղծագործությունների հերթը՝ հայտնվելու մեծ էկրանին։ Ավստրալացի ռեժիսոր Ջեֆրի Ուոքերի ընտրությունը կանգ է առել «Շարժական դուռ» հումորային վեպի վրա։

Անվանման ռուսալեզու ադապտացումը փոքր-ինչ տեղաշարժում է ֆոկուսը, չէ՞ որ դիտողի ուշադրության կենտրոնում այժմ լինելու է ոչ թե անսովոր մոգական արտեֆակտը, այլ ինքը՝ կախարդական կորպորացիան՝ իր ամենօրյա կյանքով, բյուրոկրատիայով եւ օֆիսային պլանկտոնի իրարանցմամբ։ Եվ շեշտադրման այս տեղաշարժը կարող է միանգամայն արդարացված լինել։ Ֆայրբոլերի նետումներ մենք արդեն տեսել ենք շատ ֆիլմերում (իհարկե, կարելի էր եւ ավելի շատ. ֆենթեզին կինոյում, այնուամենայնիվ, հաճախակի հյուր չէ), հիմա էլ կինովարձույթում պտտվում է «Ստորգետնյա աշխարհը եւ վիշապները», որտեղ որքան ասես՝ նման բան կա։ Չնայած այդ բաղադրիչն էլ կա «Բյուրոյում»։ Իրականացվել է, իհարկե, կասկածելի ձեւով. ոչ մի հետաքրքիր բան ոչ բեմադրման, ոչ հատուկ էֆեկտների տեսանկյունից տեղի մոգական փոխհրաձգությունը չի տա, փոխարենը կուրախացի միանգամից երկու Քրիստոֆ Վալցերով, որոնք իրար  դեմ կախարդանքների «կրակոցներ են արձակում»։

Միանգամից ասենք, որ Վալցը, անշուշտ, կինոնկարի գլխավոր զարդն է։ Նա այստեղ  թե՛ խարիզմատիկ անպետք սրիկա է, թե՛ էքսցենտրիկ ղեկավար, թե՛ զիլ գործարար, թե՛ խենթ ծերուկ։ Անկասկած, նման վարպետի համար այս ամպլուան այնքան էլ բարդ չէ, բայց խաղում է հաճույքով. հաճելի է դիտել։

Ֆիլմի ամենաուժեղ թեման այդ նույն կորպորատիվ առօրյան է։ Գաղափարը նոր չէ. դեռ 1940թ. Ռոբերտ Հայնլայնը գրել է «Մագիա Inc.» վեպը շատ նման կազմակերպության մասին, իսկ գրասենյակի՝ ճակատագրեր որոշողների վայբերը «Մոգական ծառայությունների բյուրոյի» համար ազգակցական կապեր են ստեղծում «Հրաշագործները» սիթքոմի առաջին սեզոնի հետ, որտեղ մեզ ցուցադրում էին երկնային գրասենյակի աշխատանքային առօրյան։ Բայց կինոն պատճենի հատուկ զգացողություն չի առաջացնում. ի վերջո այնքան էլ հաճախ չի հանդիպում նման սյուժե։ Չնայած մեզ ցուցադրում են գորշ առօրեականությունը, կարեւոր է հաշվի առնել, որ առօրեականությունն այստեղ  կախարդական է, նշանակում է՝ կլերկների փոխարեն այստեղ գոբլիններ են, իսկ սովորական փաստաթղթերի փոխարեն՝ կախարդական գլաններ։  «Բյուրոն» չի փայլում առանձնակի սրամտությամբ, բայց պատշաճ հումորով է օգտագործում իր սեթինգը եւ պարբերաբար սատիրիկ ծաղրի ենթարկում կապիտալիստական համակարգն ու մեր՝ շարքային քաղաքացիների որոշ սովորություններ։ Օրինակ, այն, որ մենք սովոր չենք ուշադիր կարդալ ստորագրվող պայմանագրերը, մանավանդ մանր տառերով գրված տողերը։ Բայց չէ՞ որ հենց այնտեղ է ամբողջ մագիան։

Բայց, իհարկե,  սյուժեն չի կարող սահմանափակվել բացառապես օֆիսային մոգերի աշխատանքային առօրյայով։ Եվ ահա այստեղ են սկսվում խնդիրները։ Ֆիլմի հեղինակները փորձում են ինտրիգ ստեղծել, բայց եթե սկիզբն ուրախացնում է Հարի Փոթերի ոճով մագիայով, հետո, սակայն, աստիճանաբար տեղի աշխարհը դադարում է դյութել, իսկ բոլոր գաղտնիքներն արագ վերածվում են սովորական բաների։ Չկան այստեղ սեփական Հագրիդներ, Սնեյփեր կան Վոլան դե Մորթեր, իսկ գլխավոր հերոսը, իր ողջ համակրելիությամբ, հաստատ այն «տղան չէ, որը ողջ է մնացել»։ Սյուժեի գծերն ալարկոտ ձեւով եւ կանխատեսելիորեն առաջ են տանում ընտրյալի, մոգական արտեֆակտի եւ չարագործի պատմությունը, իսկ ամբողջ կոլորիտային անտուրաժն այդպես էլ մնում է պատումի հետնամասում, չնայած կարող էր դառնալ ֆիլմի առավել ուժեղ կողմը։ Տպավորությունը վատթարացնում է ռուդիմենտար եւ ծամծմված ռոմանտիկ գիծը։

Այս ամենը «Մոգական ծառայությունների բյուրոն» բացահայտ ձախողման չի վերածում։ Սա հետաքրքրաշարժ արկածային ֆենթեզի է՝ որոշ արտասովոր առանձնահատկություններով։ Ցավոք, dրա տարբերակիչ գծերը բավականաչափ շեշտադրված չեն, իսկ սատիրան չափազանց թեթեւքաշային է, կարելի էր այնպես անել, որ թե՛ ավելի սուր լիներ, թե՛ ավելի հնարամիտ, չէ՞ որ նյութը դա թույլ էր տալիս։ Բայց այս ժապավենից բավականություն կարելի է ստանալ. այն հիմնավոր է նկարահանված, Քրիստոֆ Վալցը հիասքանչ է, իսկ հիասթափություն այստեղ ապրում ես ոչ այն բանից, ինչ ստացել ես, այլ այն բանից, որ այնքան չես ստացել, որքան հնարավոր էր։

Անտոն Մուխորտով


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել