Դոնաթելլա Վերսաչեն կթողարկի Versace-ի նոր հավաքածուն, որը մշակվելու է երգչուհի Դուա Լիպայի հետ։ Այն նախատեսվում է ցուցադրել մայիսի 23-ին Կաննում։ Այդ մասին գրում է WWD-ն։
Հավաքածուն կոչվում է La Vacanza: Շոուն չի մտնում Կաննի կինոփառատոնի միջոցառումների պաշտոնական օրացույցի մեջ, որը կանցկացվի մայիսի 16-ից 27-ը: Սակայն այն կկայանա դրա հետ միաժամանակ ֆրանսիական առողջարանային քաղաքում։ Ցուցադրության ստույգ վայրը դեռեւս չի հաղորդվում:
«Ինձ միշտ ոգեշնչել է համաստեղծման գործընթացը: Այս հավաքածուի վրա Դուայի հետ աշխատելը շատ զվարճալի էր, եւ ես սիրում եմ մեր հարաբերությունների դինամիկան: Դուան ուժեղ է, անվախ ու ազատ, իսկ նրա ստեղծագործական տեսլականը բացառիկ է»,- ասել է Վերսաչեն։
Դոնաթելլա Վերսաչեն նշել է, որ ամառային հավաքածուի ցուցադրությունը լինելու է «իսկապես առանձնահատուկ ու ինտիմ»։
«Ես բացարձակապես ուրախ եմ, որ Դոնաթելլայի հետ ստեղծել եմ La Vacanza-ն Versace-ի համար: Նա եւ ես տարիների ընթացքում ձեւավորել ենք շատ ամուր կապ, եւ ես այնքան շնորհակալ եմ այն աջակցության համար, որ ստացել եմ նրանից ու ամբողջ թիմից իմ կարիերայի սկզբից ի վեր: Այն, որ նա ինձ ազատություն տվեց ստեղծել այս հավաքածուն, պարզապես երազանք է»,- կիսվել է երգչուհին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին