Այս պահին Վեստմինստերյան աբբայությունում տեղի է ունենում Չարլզ 3-րդի եւ նրա կնոջ՝ Կամիլայի թագադրությունը՝ որպես Միացյալ Թագավորության թագավոր եւ թագուհի: Արարողությանը ուղիղ եթերով հետեւում է ավելի քան 100 միլիոն, իսկ Լոնդոնի փողոցներում՝ 2 միլիոն մարդ։
Չարլզի ու Կամիլայի թագադրությանը մասնակցում են մի շարք ազդեցիկ մարդիկ, ինչպես քաղաքականության, այնպես էլ՝ շոուբիզնեսի ոլորտից։ Ամերիկացի հայտնի երգչուհի Քեթի Փերին արարողությանը ներկայացել է բրիտանական Vogue-ի խմբագիր Էդվարդ Էնիֆյուլի հետ։ Երգչուհին կրում է բաց մանուշակագույն զգեստ, նույն երանգի ժիլետ, ձեռնոցներ եւ լայնեզր գլխարկ։ Նրա պարանոցն ու ականջները զարդարում են մարգարտյա հուլունքները։
Բրիտանացի դերասանուհի Էմմա Թոմփսոնը մուգ վարդագույն թրենչով է, որը զարդարված է ծաղկային պրինտով։
Արարողությանը ներկա են նաեւ Լայոնել Ռիչին,երաժիշտ Նիք Քեյվը, որոնք դասական կոստյումներով են, եւ դերասանուհի Ջոաննա Լամլին, որը դասական ոճի սեւ զգեստով է եւ սպիտակ գլխարկով։
Չարլզը գահը ստանձնել էր 2022 թ-ի սեպտեմբերի 8-ին` մոր՝ Էլիզաբեթ 2-րդի մահից հետո:
Լուսանկարները՝ Getty Images, Karwai Tang
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը