Նույնիսկ եթե դուք սոցիալական ցանցերի մեծ երկրպագու չեք եւ չեք թարմացնում լրահոսը կես ժամը մեկ, այնուամենայնիվ, գարնանը եւ ամռանն ավելի շատ եք լուսանկարվում, քան ցուրտ եղանակին։ Եկեք առավելագույնս օգտվենք տաք օրերից եւ ընտրենք մի քանի սուպեր ֆոտոգենիկ կոշիկներ, որոնք հիանալի կլինեն կադրերում։
Մայիս, հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսները սիրելի սպորտային կոշիկներով անցկացնելու գայթակղությունն ուժեղ է, բայց մենք չենք հանձնվում: Որովհետեւ առջեւում կան զբոսանքներ ընկերուհիների հետ, գեղեցիկ մայրամուտներ, ռոմանտիկ ժամադրություններ, թարմ ամառային զգեստապահարան եւ, արձակուրդ: Եվ կյանքի այս բոլոր ուրախությունների համար մեզ անպայման պետք են մոդայիկ իրեր։
Ոգեշնչման համար ուշադրություն դարձրեք կոշիկների ամենահարմարավետ ու տպավորիչ մոդելներից 4-ին: Կա միայն մեկ կանոն՝ մի ամաչեք եւ փորձարկեք։
Վառ սաբո

Մի քանի տարի առաջ նորաձեւությունը երկչոտ կերպով տիրապետեց գուլպաներով հողաթափերի տենդենցին, եւ այժմ դա ոչ միայն նորաձեւ «խուլիգանություն է», այլ ավանդույթ է: Հետեւաբար, այժմ ամառային սաբոները (ինչպես ավելի ճիշտ է անվանել այս մոդելները) ոճային սահմանափակումներ չունեն։ Եթե ցանկանում եք, հագեք դրանք մինի զգեստներով, եթե ցանկանում եք՝ տաբատներով։ Իսկ հանգստի համար առհասարակ անփոխարինելի է։
kitten heel ամառային բարձրակրունկներ

Լավագույն թրենդներից մեկը, որը վերադարձել է մեզ 2000-ականներից, ամենագեղեցիկ սանդալներն են՝ փոքրիկ ստիլետտո կրունկով: Մենք միշտ հիշում ենք, թե ինչպես է Քերի Բրեդշոուն նման կոշիկներով վազում Մանհեթենի շրջակայքում՝ հմայիչ կադր է։ Կրունկներով նույնքան հեշտ տեղաշարժվելու համար ընտրեք kitten heel-ը. ցածր բարձրության պատճառով այն շատ չի լարի ձեր ոտքերը, իսկ սիլուետը կդառնա ավելի բարակ: Ինչ տեսանկյունից էլ որ լուսանկարես՝ աստվածուհի կերեւաս:
Բալետկաներ

2023 թվականի ամառվա մեր ֆավորիտները բալետկաներն են։ Չնայած այստեղ արժե զգուշանալ․ դրանց ոչ բոլոր տեսակներն են այսօր թրենդային։ Մենք կենտրոնանում ենք ատլասե կամ դասական մոդելների վրա, բայց անսովոր հյուսվածքով՝ կաշի, մորթի, փայլ: Եվ դուք անպայման պետք է փորձեք մերի ջեյնը․սա ամենաթեժ միտումն է:
Բիրկենստոկներ

Եթե դեռ չեք փորձել այս հարմարավետ սանդալները, մենք պաշտոնապես ասում ենք, որ շատ բան եք բաց թողնում: Քանի որ շոգին սրանք գրեթե ամենահարմարավետ կոշիկներն են, որոնք հիանալի կերպով կտեղավորվեն արձակուրդային կերպարում եւ նույնիսկ կհամադրվեն թեթեւ կտորներից կոստյումների հետ։ Բիրկենստոկները լուսանկարներում շատ ավելի ոճային տեսք ունեն, քան թվում է առաջին հայացքից: Այսպիսով, մենք անկեղծորեն խորհուրդ ենք տալիս:
Լուսանկարները՝ GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ