«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Մտադիր եմ առաջիկա ամիսներին այցելել Հայաստան». բլոգեր Shady Shae-ն` հայկական երգերի ու Հայաստանի հանդեպ իր հետաքրքրության մասին

14:31, 9 մայիսի

Նիգերիացի բլոգեր, երաժիշտ եւ պարող Շեդի Ուիլյամսը, որն առավել հայտնի է Shady Shae անվամբ, հայ հանրության շրջանում հատկապես ճանաչվեց հայկական երգերի մասին նկարահանած  իր արձագանքներով: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ յութուբերին օգտատերերից մեկն ուղարկեց Բրյունետի Future Lover երգն ու առաջարկեց անդրադառնալ նաեւ այդ տեսահոլովակին: Այդպես էլ Շեդին սկսեց ուսումնասիրել հայկական երաժշտությունը, սիրահարվեց նաեւ Հայաստանին: Այսօր, նույնիսկ, մտածում է Հայաստան այցելելու մասին: 

Այս եւ մի շարք այլ թեմաների շուրջ բլոգերը կիսվել է NEWS.am STYLE-ի հետ զրույցում:

344291326_1251276842171824_8602245399319308562_n.jpg (96 KB)

Երբ որոշել է բլոգ վարել, Շեդին չի կարծել, որ ունենալու է լայն լսարան,-«Չէի կարծում, թե իմ բլոգը կհետաքրքրեր մարդկանց, ինձ թվում էր՝ հույս չկա, բայց, միեւնույն է, սկսեցի այն, որպեսզի ցուցադրեի իմ արձագանքը ծիծաղելի տեսանյութերի հանդեպ, սակայն հետո անցա երաժշտությանը: Իմ մեծագույն հոբիներից է երաժշտություն ստեղծելը (հիմնականում վոկալային եւ պարային գործեր): Ես ազատ ժամանակ զբաղվում եմ break dance-ով, սթեփով եւ հիփ-հոփով, դրա համար որոշեցի անդրադառնալ երաժշտությանն ու պարել տեսանյութերի ներքո, բայց քանի որ եւ սովորում էի, եւ աշխատում, ժամանակ չունեի զբաղվելու իմ սեփական երգերով, այդպիսով սկսեցի դիտել այլ երաժիշտների աշխատանքները եւ ցուցադրել դրանց հանդեպ իմ արձագանքը»,-NEWS.am STYLE-ին պատմում է բլոգերը, որը հետաքրքրված է երաժշտական տարբեր ժանրերով,-«Բայց ինձ հիմնականում աֆրո ռիթմերն են դուր գալիս, էլեկտրոնային, հաուս եւ եկեղացական երգերը: Ես, ի դեպ, Քրիստոնյա եմ, ահա, թե ինչու եմ սիրում այդպիսի երգեր»,-հավելում է նա:
 

Առաջին արձագանքը Շեդին նկարահանել է Նատալի Փորթմանի SNL ռեփ կատարման վրա, իսկ առաջին հայկական տեսահոլովակը, որին անդրադարձել է, Բրյունետի Future Lover-ն էր: 

«Ինձ այն խենթացրել էր: Այնքան անսպասելի էր՝ նրա պահվածքը, ինքնավստահությունը, սեքսուալությունը, վոկալային տվյալները, կրեատիվ բեմադրությունը… ամեն ինչ բարձր մակարդակի վրա է: Ինձ այդ ստեղծագործությանը ծանոթացրել են իմ հետեւորդները: Հիմնականում հենց նրանք են ուղարկում տեսահոլովակներ, որոնց մասին ցանկանում են, որ տեսանյութեր նկարահանեմ»: 
 

Այուհետեւ Շեդին սկսել է ավելի հաճախ անդրադառնալ հայ արտիստներին, որոնցից շատերի երգերը հաճույքով է լսում,-«Ինձ շատ են դուր գալիս Nemra-ի «Նարեն», Սիրուշոյի «PreGomesh»-ը եւ Իվետա Մուկուչյանի «Հայաստանի աղջիկներ»-ը: Տեսահոլովակներից ամենից շատ հենց Իվետայի «Հայաստանի աղջիկներ»-ն է ինձ գրավել, քանի որ այն վիզուալ առումով ամբողջությամբ գեղեցկություն է ներկայացնում, հնչողությունն էլ հրաշալի է: Իսկ որպես երգ՝ ամենից շատ նախընտրում եմ Բրյունետի Future Lover-ը»:

Հայկական երգերի հանդեպ հետաքրքրությունը հանգեցրել է նաեւ Հայաստանի պատմության ու ավանդույթների ուսումնասիրությանը:
 
«Գիտեմ Հայոց ցեղասպանության մասին, Արարատի վրա հանգրվանած Նոյան տապանի պատմությունը, Արարատի մասին, որը հանձնվել է Թուրքիային: Մի քիչ գիտեմ ձեր սովորույթների մասին, օրինակ՝ երբ մեկը երկար ճանապարհ պիտի գնա, ջուր եք լցնում նրա հետեւից, որ ապահով տեղ հասնի: Գիտեմ նաեւ, որ Քարդաշյաններն են հայ»,-ասում է նա՝ հավելելով, որ անգամ հայերենն է սկսել ուսումնասիրել:



«Անկեղծ ասած՝ հայերենը շատ բարդ լեզու է ինձ համար, բայց որոշ բաներ սովորել եմ յութուբյան տեսանյութերից եւ որոշ հավելվածներից: Մի քանի բառ գիտեմ՝ «բարեւ», «բարեւ ձեզ», «ինչպե՞ս ես», «ո՞նց ես», «լավ եմ», «ես Shady Shae-ն եմ»: Դեռ քիչ է, բայց աշխատում եմ այդ ուղղությամբ: Մտադիր եմ առաջիկա ամիսներին այցելել Հայաստան: Որոշ գործեր ավարտեմ, եւ Հայաստան, ես գալիս եմ»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել