Նիգերիացի բլոգեր, երաժիշտ եւ պարող Շեդի Ուիլյամսը, որն առավել հայտնի է Shady Shae անվամբ, հայ հանրության շրջանում հատկապես ճանաչվեց հայկական երգերի մասին նկարահանած իր արձագանքներով: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ յութուբերին օգտատերերից մեկն ուղարկեց Բրյունետի Future Lover երգն ու առաջարկեց անդրադառնալ նաեւ այդ տեսահոլովակին: Այդպես էլ Շեդին սկսեց ուսումնասիրել հայկական երաժշտությունը, սիրահարվեց նաեւ Հայաստանին: Այսօր, նույնիսկ, մտածում է Հայաստան այցելելու մասին:
Այս եւ մի շարք այլ թեմաների շուրջ բլոգերը կիսվել է NEWS.am STYLE-ի հետ զրույցում:

Երբ որոշել է բլոգ վարել, Շեդին չի կարծել, որ ունենալու է լայն լսարան,-«Չէի կարծում, թե իմ բլոգը կհետաքրքրեր մարդկանց, ինձ թվում էր՝ հույս չկա, բայց, միեւնույն է, սկսեցի այն, որպեսզի ցուցադրեի իմ արձագանքը ծիծաղելի տեսանյութերի հանդեպ, սակայն հետո անցա երաժշտությանը: Իմ մեծագույն հոբիներից է երաժշտություն ստեղծելը (հիմնականում վոկալային եւ պարային գործեր): Ես ազատ ժամանակ զբաղվում եմ break dance-ով, սթեփով եւ հիփ-հոփով, դրա համար որոշեցի անդրադառնալ երաժշտությանն ու պարել տեսանյութերի ներքո, բայց քանի որ եւ սովորում էի, եւ աշխատում, ժամանակ չունեի զբաղվելու իմ սեփական երգերով, այդպիսով սկսեցի դիտել այլ երաժիշտների աշխատանքները եւ ցուցադրել դրանց հանդեպ իմ արձագանքը»,-NEWS.am STYLE-ին պատմում է բլոգերը, որը հետաքրքրված է երաժշտական տարբեր ժանրերով,-«Բայց ինձ հիմնականում աֆրո ռիթմերն են դուր գալիս, էլեկտրոնային, հաուս եւ եկեղացական երգերը: Ես, ի դեպ, Քրիստոնյա եմ, ահա, թե ինչու եմ սիրում այդպիսի երգեր»,-հավելում է նա:
Առաջին արձագանքը Շեդին նկարահանել է Նատալի Փորթմանի SNL ռեփ կատարման վրա, իսկ առաջին հայկական տեսահոլովակը, որին անդրադարձել է, Բրյունետի Future Lover-ն էր:
«Ինձ այն խենթացրել էր: Այնքան անսպասելի էր՝ նրա պահվածքը, ինքնավստահությունը, սեքսուալությունը, վոկալային տվյալները, կրեատիվ բեմադրությունը… ամեն ինչ բարձր մակարդակի վրա է: Ինձ այդ ստեղծագործությանը ծանոթացրել են իմ հետեւորդները: Հիմնականում հենց նրանք են ուղարկում տեսահոլովակներ, որոնց մասին ցանկանում են, որ տեսանյութեր նկարահանեմ»:
Այուհետեւ Շեդին սկսել է ավելի հաճախ անդրադառնալ հայ արտիստներին, որոնցից շատերի երգերը հաճույքով է լսում,-«Ինձ շատ են դուր գալիս Nemra-ի «Նարեն», Սիրուշոյի «PreGomesh»-ը եւ Իվետա Մուկուչյանի «Հայաստանի աղջիկներ»-ը: Տեսահոլովակներից ամենից շատ հենց Իվետայի «Հայաստանի աղջիկներ»-ն է ինձ գրավել, քանի որ այն վիզուալ առումով ամբողջությամբ գեղեցկություն է ներկայացնում, հնչողությունն էլ հրաշալի է: Իսկ որպես երգ՝ ամենից շատ նախընտրում եմ Բրյունետի Future Lover-ը»:
Հայկական երգերի հանդեպ հետաքրքրությունը հանգեցրել է նաեւ Հայաստանի պատմության ու ավանդույթների ուսումնասիրությանը:
«Գիտեմ Հայոց ցեղասպանության մասին, Արարատի վրա հանգրվանած Նոյան տապանի պատմությունը, Արարատի մասին, որը հանձնվել է Թուրքիային: Մի քիչ գիտեմ ձեր սովորույթների մասին, օրինակ՝ երբ մեկը երկար ճանապարհ պիտի գնա, ջուր եք լցնում նրա հետեւից, որ ապահով տեղ հասնի: Գիտեմ նաեւ, որ Քարդաշյաններն են հայ»,-ասում է նա՝ հավելելով, որ անգամ հայերենն է սկսել ուսումնասիրել:
«Անկեղծ ասած՝ հայերենը շատ բարդ լեզու է ինձ համար, բայց որոշ բաներ սովորել եմ յութուբյան տեսանյութերից եւ որոշ հավելվածներից: Մի քանի բառ գիտեմ՝ «բարեւ», «բարեւ ձեզ», «ինչպե՞ս ես», «ո՞նց ես», «լավ եմ», «ես Shady Shae-ն եմ»: Դեռ քիչ է, բայց աշխատում եմ այդ ուղղությամբ: Մտադիր եմ առաջիկա ամիսներին այցելել Հայաստան: Որոշ գործեր ավարտեմ, եւ Հայաստան, ես գալիս եմ»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 13 նոյեմբերի
Բացարձակ շքեղության անատոմիան. ի՞նչ են պատվիրում աշխարհի միլիարդատերերն ու աստղերը, երբ սովորական բրենդներն այլևս չեն զարմացնում22:21, 13 նոյեմբերի
Արքայական գաղտնիք և 430 հազար դոլար արժողությամբ մարգարիտ. ընտանեկան առեղծված թաքցնող վզնոցի պատմությունը21:30, 13 նոյեմբերի
165 հազար դոլարանոց գանգաձև ժամացույց՝ պտտվող ծաղիկներով. Տակասի Մուրակամին մուտք է գործել բարձր ժամագործական նորաձևության աշխարհ