«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Մայրս այն մեկն է, ում կարիքը ես ամենից շատ ունեմ այստեղ»․ Բրյունետը՝ մայրիկի աջակցության, փողոցներում ելույթ ունենալու ու եվրատեսիլյան փորձերի մասին (վիդեո)

11:21, 10 մայիսի

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը նոր հարցազրույց է ունեցել հայտնի Wiwibloggs կայքի լրագրող Ուիլյամ Լի Ադամսի հետ՝ կիսվելով եվրատեսիլյան իր փորձերից ու երաժշտական ուղուց։ Երգչուհին պատմել է, թե ինչպես է ժամանակին երգել Երեւանի փողոցներում, նաեւ խոսել մայրիկի աջակցության մասին։ 

Հարցին՝ ինչն է ամենից շատ սիրում Երեւանում, Բրյունետը պատասխանել է՝ մարդաշատ փողոցներն ու այն, որ ամեն քայլափոխին կարող ես հանդիպել երգող ու նվագող մարդկանց։ 

«Ինքս էլ ընկերներիս հետ ժամանակին ելույթ եմ ունեցել Երեւանի փողոցներում։ Երգում էինք ինչպես ավանդական, այնպես էլ փոփ ու հեղինակային գործեր։ Այդ փորձն ինձ օգնում է այսօր։ Այն տվել է հանդիսատեսի հետ շփվելու, ինքնավստահություն ձեռք բերելու հնարավորություն»,-ասել է նա։ 

Լրագրողի դիտարկմանը, որ փորձին բավական ինքնավստահ ելույթ է ունեցել, Բրյունետը հավելել է,-«Իսկապես հաճույք եմ ստացել փորձերից։ Ամեն ինչ կախարդական էր»։ Իսկ բեմադրության մեջ առկա վարդագույն երանգներն ու լուաավորումը մեկնաբանելով՝ նշել,-«Ինձ համար այդ վարդագույն երանգը խորհրդանշում է պարզ ու կախարդական սերը։ Կարծում եմ՝ այն հրաշալի է նայվում եւ, ըստ իս, մարդիկ, հեշտությամբ կհասկանան այն, ինչ զգում եմ այս երգը երգելիս»։

Անդրադառնալով մրցույթում իրեն աջակցողներին՝ երգչուհին նշել է,-«Մեր պատվիրակության անդամներն իմ ընկերներն են դարձել։ Մայրս եւ պրոդյուսերս եւս այստեղ են։ Մայրս այն մեկն է, ում կարիքը ես ամենից շատ ունեմ այստեղ, նա շատ ուժեղ կին է։ Ի դեպ, հենց նա է զբաղվում իմ վարսահարդարմամբ։ Նաեւ հայերն են ինձ աջակցում, իմ թիկունքին կանգնած են, եւ ես հպարտ եմ, որ իմ ժողովուրդը ուժեղ է եւ իմ կողքին»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search