Հեռուստահաղորդավար եւ դերասան Միխայիլ Գալուստյանն իր Instagram-ում հրապարակել է պապիկի լուսանկարը եւ խոստովանել, որ իր անձնագրային անունը Նշան Սերգեեւիչ Գալուստյան է։
«Բոլորի համար ես Միշա Գալուստյանն եմ, բայց քչերը գիտեն, որ իմ անձնագրում անունս Նշան Սերգեեւիչ է։ Ինձ անվանել են պապիս՝ Նշան Գեորգիեւիչ Գալուստյանի անունով։ Նա 18 տարեկան էր, երբ պատերազմը սկսվեց։ Նա պատրաստվում էր օդաչու դառնալ»,- հիշել է Գալուստյանը։
Հումորիստի խոսքով՝ այն ժամանակ պատերազմի պատճառով «օդանավակայաններից ոչինչ չի մնացել», քանի որ դրանք ռմբակոծվել են, ուստի Նշան Գալուստյանին ուղարկել են ծովային հետեւակ։ Դերասանը նշել է, որ զինվորների խնդիրն է եղել նավակներով զինամթերք հասցնել փոքր հողատարածք։
«Նրանց վրա կրակում էին, նավերը պայթել են բառացիորեն նրա աչքի առաջ։ Այդ մարտերից մեկում նա բեկորային վնասվածք է ստացել։ Բայց նա ողջ է մնացել ու իրականացրել իր երազանքը՝ դառնալ կործանիչի օդաչու։ Նա, անշուշտ, զարմանալի մարդ էր: Հպարտ եմ, որ նրա անունն եմ կրում», - ամփոփել է Գալուստյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 3 սեպտեմբերի
Միլիոնատերերը՝ կրկին դպրոցական նստարանին. Ինչու են հարուստները սովորում հասկանալ իրենց հավաքածուի նկարները21:18, 3 սեպտեմբերի
Ես մեղավոր չեմ, պատճառը օվուլյացիան է. գիտնականները գտել են Chanel և Louis Vuitton գնելու կենսաբանական արդարացումը20:22, 3 սեպտեմբերի
«Լռիր և վերցրու իմ փողերը». Dyson-ի 499 դոլար արժողությամբ ատամի խոզանակը անսպասելիորեն վիրուսային հիթ է դարձել19:36, 3 սեպտեմբերի
Միլիարդատերը լքեց նրան հանուն նոր կնոջ, հիմա նախկին ընկերուհին նրանից պահանջում է 400 միլիոն դոլար «խախտված խոստումների» համար17:05, 3 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կներկայացվի բելգիական «Չայկա» թատերախմբի «Լոկո» խամաճիկային ներկայացումը16:24, 3 սեպտեմբերի
Louis Vuitton-ը վերակենդանացնում է լեգենդար Classic Run–ը. մեծ ճանապարհորդություն վինտաժային մեքենաներով Իտալիայով մեկ16:04, 3 սեպտեմբերի
Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստի միջազգային ֆրանկոֆոն փառատոնը15:55, 3 սեպտեմբերի
Cartier-ը հանում է Tank Américaine-ի դիմակը. լեգենդար ժամացույցն առաջին անգամ դառնում է սկելետոն15:22, 3 սեպտեմբերի
Շքեղ փայլ Dior-ից. Ջեննա Օրտեգան, Անյա Թեյլոր-Ջոյը և Ջիսուն ներկայացնում են մաշկի նոր թինթը14:42, 3 սեպտեմբերի
«Սեքսի գմբեթը» վերակենդանացել է մոխրից. Burning Man-ում վերաբացվել է մեծահասակների համար նախատեսված սկանդալային վայրը՝ 15,000 պահպանակի պաշարով14:16, 3 սեպտեմբերի

13:22, 3 սեպտեմբերի
Ջորջ Քլունին պաշտպանել է Մարկ Ռուֆալոյին՝ Paramount-ի հակասեմականության մասին անհեթեթ մեղադրանքներից հետո