Դերասանուհի Հասմիկ Խոջյանը դստեր՝ Նարէի հետ այցելել է Եռաբլուր։ Դերասանուհին հետեւորդների հետ կիսվել է լուսանկարներով ու պատմել, որ Եռաբլուրում այսօր «ապրում է» ոչ միայն իր հարազատ եղբայրը, այլեւ՝ ընկերներից ու ծանոթներից շատերը։
«Նարէն առաջին անգամ էր Եռաբլուրում.... Ես ուզում եմ, որ աղջիկս իմանա մեր պատմությունը, ճանաչի մեր հերոսներին... ճանաչի իր հարազատ Քեռիին՝ Սարգիս Խոջյանին.... Ես ծնողներիս հետ Եռաբլուր գնացել եմ ծնված օրից... Եղբայրս զոհվել է 1994թ.-ին»,-գրել է Հասմիկը։
Նա հիշել է՝ ինչպես են ինքն ու ընտանիքի անդամները ժամանակին Եռաբլուր գնացել պետության կողմից տրամադրված ավտոբուսով, մեքենայով, տրանսպորտով, տաքսիով, իսկ առավել հաճախ՝ ոտքով․

«Ոտքով բարձրանալ-իջնելը շատ դաժան էր... բայց ամեն շաբաթ-կիրակի (չհաշված բոլոր տոն օրերը) պարտադիր գնում էինք, ու ես երազում էի, որ երբ մեծանամ, մեքենա ունենամ ու եթե ճանապարհին ոտքով գնացող տեսնեմ, անպայման կտանեմ ինձ հետ ( դե, տեսնում էի էդ տանջանքը, չէի ուզում մյուսներն էլ տանջվեին)… ու եթե անկեղծ՝ պահում եմ խոստումս, կատարել եմ երազանքս.... չնայած՝ հիմա կյանքը հեշտացել է, ու արդեն հասանելի են եւ՛ տրանսպորտը, եւ՛ տաքսիները, եւ՛ մեքենաները...»։
Դերասանուհին հավելել է՝ մեծ ցավ է ապրում, որ պանթեոնը մեծացել է, շատացել են վազվզող երեխաները, որոնցից շատերը միայն ենթագիտակցորեն են «հասկանում» իրականությունը։
Посмотреть эту публикацию в Instagram
«Ծանր օրեր ենք ապրում.... Հիմա Եռաբլուրում բացի եղբորիցս նաեւ ընկերներս ու ծանոթներս են «ապրում»… Մամաս միշտ ասում էր, որ չի ուզում էդ ցավը ուրիշ որեւէ մեկը տեսնի, ու թող իր տղան վերջին զոհվածը լինի..... բայց չեղավ․․․ Իսկապես ուզում եմ, որ յուրաքաչյուր հայ բալիկ ծնված օրից իմանա մեր ազգի պատմությունն ու ճանաչի մեր հերոսներին»,-գրառման մեջ նշել է դերասանուհին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 5 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. տավղահար Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից