Safe YOU-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Մարիամ Թորոսյանը Եվրոպայի լավագույն երեք ձեռնարկատերերից մեկն է, ով արժանացել է Cartier Women's Initiative մրցանակին: Մրցանակը շնորհվում եւ ֆինանսավորվում է տաղանդավոր, ազդեցիկ ձեռներեցների կողմից, այս մասին հայտնում է Armenian Mirror Spectator-ը։
Մարիամ Թորոսյանն ընտրվել է գենդերային բռնության դեմ պայքարելու իր հանձնառության համար՝ կանխարգելման նպատակով արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների կիրառմամբ նորարարության միջոցի, ինչպես նաեւ՝ դատական հետապնդման եւ համակարգային փոփոխություններ ստեղծելու համար լրացուցիչ գործիքներ տրամադրելու համար:
Cartier Women's Initiative-ն իր 16-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ որպես ֆինալիստ Հայաստանից կին ձեռներեց է ընտրել: Սա կարեւոր իրադարձություն է Safe YOU-ի համար, որը հիմնադրվել է Մարիամ Թորոսյանի կողմից՝ 2020 թվականին՝ գենդերային բռնության դեմ պայքարելու եւ գենդերային հավասարությունը խթանելու համար։ Նախաձեռնությունը նպատակ ունի հզորացնել կանանց՝ նրանց տրամադրելով անվճար անվտանգության սարքավորումներ եւ ռեսուրսներ՝ վտանգավոր իրավիճակներում օգնություն փնտրելու համար, ինչպես նաեւ՝ հեռահար իրավական եւ հոգեբանական աջակցություն: Ծրագիրը նաեւ աշխատում է ընտանեկան բռնության մասին իրազեկվածության բարձրացման եւ Հայաստանում գենդերային հավասարության խթանման ուղղությամբ:
Посмотреть эту публикацию в Instagram
Cartier Women's Initiativer-ը ուղղված է բիզնեսում ներգրավված կանանց աջակցելուն, որոնց գործունեությունը դրական ազդեցություն ունի հասարակության եւ շրջակա միջավայրի վրա: Դրա հիմնական նպատակն է ապահովել, որ յուրաքանչյուր կին ձեռներեց կարողանա օգտագործել իր ողջ ներուժը: Ծրագիրը ուղղված է տարբեր ոլորտների բիզնեսներին, ներառյալ առողջապահությունը, կրթությունը, շրջակա միջավայրը, տեխնոլոգիաները եւ սոցիալական ձեռներեցությունը: Տարիների ընթացքում ծրագիրն աջակցել է ամբողջ աշխարհից բիզնեսի լայն շրջանակներին:
«Ինձ համար պատիվ է այս տարի ընտրվել որպես CWI-ի 33 նոր անդամներից մեկը եւ միանալ մոտ 300 ազդեցիկ ձեռնարկատերերի համաշխարհային համայնքին, ովքեր ամեն օր ազդում եւ փոխում են աշխարհը»,-ասել է Մարիամ Թորոսյանը,-«Լավագույն եռյակում լինելը մեր Safe YOU թիմի քրտնաջան աշխատանքի եւ նվիրվածության ճանաչման մասին է խոսում, ինչպես նաեւ՝ այն ազդեցության, որ մեր նախաձեռնությունն ունի կանանց կյանքի վրա, թե Հայաստանում, թե դրա սահմաններից դուրս»:
Посмотреть эту публикацию в Instagram
Այս տարվա մրցանակաբաշխությանը ներկա էին բարերարներ, ակտիվիստներ, այդ թվում՝ մրցանակակիր նկարչուհի եւ բնապահպան ակտիվիստ Մելանի Լորանը, մրցանակակիր դերասանուհի, կինոռեժիսոր եւ ակտիվիստ Նադին Լաբակին եւ դերասանուհի, պրոդյուսեր Յարա Շահիդին:
Մրցանակները հանձնել են նշանավոր իրավապաշտպան Ամալ Քլունին, Cartier France-ի տնօրեն Ռենո Լեստրինգանը եւ Cartier International-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Սիրիլ Վիներոնը: Մարիամ Թորոսյանը Եվրոպայում գրավել է երկրորդ տեղը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը