«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ազգային երգիչ 2»` մասնակիցների անցած ու ներկայիս ուղին, բազմաժանրությունն, ու արդյոք կլինի՞ նոր եթերաշրջան․ Աննա Թադեւոսյանը՝ թեմաների շուրջ (ֆոտո)

12:08, 20 մայիսի

«Ազգային երգիչ 2» նախագիծն ավարտվեց, բայց գլխավոր ռեժիսոր եւ պրոդյուսեր Աննա Թադեւոսյանի խոսքով՝ հաղթող Սամվել Մալոյանի եւ մյուս ֆինալիստների համար ճանապարհորդությունը դեռ նոր է սկսվում։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Աննան պատմել է 9 ամիս շարունակ տեւած աշխատանքի եւ առաջիկայում սպասվող ծրագրերի մասին։

«Ազգային երգիչ» նախագծի երկրորդ եթերաշրջանն առաջինից տարբերվեց թե երգերի ընտրության, թե մասնակիցների ոճային առանձնահատկություններով։ Աննա Թադեւոսյանն ասում է՝ այս եթերաշրջանն այնպիսին էր, ինչպիսին պատկերացնում էին հենց սկզբից։

IMG_2484.jpg (408 KB)

«Նախագծին նախորդող երեք տարիների ընթացքում շատ ծանր վիճակում էր Հայաստանը՝ քովիդ, պատերազմ, ընկճվածություն․․․ Երբ սկսում էինք լսումները, Հայաստանի սահմանին կրկին լարվածություն կար, եւ մտածում էինք՝ արդյոք իմաստ ունի՞ երաժշտական նախագիծ սկսել այս ժամանակահատվածում։ Հետո հասկացանք, որ ոչ միայն պետք է, այլեւ պարտավոր ենք դա անել, որովհետեւ ինքներս մեզ եւ աշխարհին պիտի ապացուցենք, որ հայի գենն անկոտրուն է, որ հայի երգը միշտ պետք է հնչի, որ ունենք լուսավոր ու պայծառ երիտասարդություն, որոնց մեջ շատ սեր կա»,-ասում է նա,-«Ի ուրախություն մեզ՝ եկավ մի սերունդ, որն, իսկապես, բանիմաց էր, տաղանդավոր, լուսավոր․․․ Ամբողջ թիմը՝ հաղորդավարները, ժյուրիի անդամները, անձնակազմը այնքան ջերմություն ունեին միմյանց հանդեպ, ու այնպիսի սիրո մթնոլորտում էր նախագիծն արվում, որ կարծում եմ՝ դա էր դրա հաջողության գրավականներից մեկը։ Այս նախագիծը տվեց այն հստակ զգացողությունը, որ եթե մենք հավաքվում ենք մի գաղափարի շուրջ, երբ միասնական ենք ու սիրով ենք վերաբերվում միմյանց եւ այն գործին, որն անում ենք, ապա այն, պարզապես, դատապարտված է հաջողության»։ 

IMG_4622.jpg (701 KB)

Ըստ Աննայի՝ հեռուստադիտողը տեսավ մի սերնդի, որը ոչ միայն տաղադավոր է, այլեւ պատրաստակամ միմյանց օգնելու ու սատարելու, զուրկ է նախանձից ու այլ բացասական գծերից․

«Նրանց շնորհիվ զգացողություն էր առաջանում, որ ամեն ինչ կորած չէ՝ մենք ունենք ապագա։ Դա էր, որ հեռուստադիտողին այդքան մեծ սեր տվեց նախագծի հանդեպ։ Բացի այդ՝ մենք փորձեցինք անել հնարավորը, որպեսզի հեռուստադիտողը տեսնի, իսկապես, որակյալ նախագիծ՝ թե երաժշտական, թե պատկերի, թե բովանդակության առումով։ Ես շատ շնորհակալ եմ մեր ամբողջ թիմին, որոնց հետ մենք առավոտից երեկո շատ մանրակրկիտ աշխատանք էինք տանում մեր մասնակիցների հետ՝ նրանց ոճի, ընտրված երգերի, բեմականացումների վրա»։ 

GAG_9104.jpg (4.02 MB)

Անդրադառնալով «Ազգային երգիչ 2»-ի ժանրային առանձնագատկություններին՝ ռեժիսորը հավելեց,-«Ի սկզբանե, երբ որշեցինք անել «Ազգային երգիչ» նախագիծը, մենք նպատակ ունեինք, որպեսզի մասնակիցների մեջ լինեին բազմաժանր կատարողներ, բայց առաջին եթերաշրջանում, գուցե, շատերի մոտ անվանումը փոքր-ինչ շփոթմունք առաջացրեց, եւ մարդկանց թվաց, թե սա «Ժողովրդական երգիչ» նախագծի շարունակությունն է, եւ մասնակիցների թվում գերակշռում էին ժողովրդական, ազգագրական, աշուղական երգերի կատարողները, էստրադային եւ փոփ ժանրերը ներկայացնողները քիչ էին։ Ի ուրախություն մեզ՝ այս եթերաշրջանում փոփ երաժշտություն ներկայացնող մասնակիցներ եկան։ Մենք, ի սկզբանե, «Ազգային երգիչ» ասելով նկատի ունեինք այն բոլոր ժանրերը, որոնք սիրում է մեր ամբողջ ազգը։ Իսկ ազգի հույզերը շարժում է տարբեր ժանրի երաժշտությունը։ Ուրախ եմ, որ երզափակչում մնացին հենց տարբեր ժանրերի ներկայացուցիչներ։ Հայկուհի Հարությունյանը կատարում է գուսանական, աշուղական երգեր, Արսեն Զաքարյանը հրաշալի ներկայացնում էր ժողովրդական երգերը, իսկ Սամվել Մալոյանը՝ փոփ ժանրի մեր սիրված հիթերը։ Առաջին եթերաշրջանում ավելի հաճախ հնչում էին աշուղական, գուսանական երգեր, շատ ուրախ եմ, որ այս եթերաշրջանում ավելի շատ ներկայացրեցինք ժողովրդական երգեր, Կոմիտասի ստեղծագրծությունները եւ էստրադային այն երգերը, որոնք, մեր կարծիքով, 100 տարի հետո էլ են հնչելու»։ 

IMG_4620.jpg (726 KB)

Հաղթող Սամվել Մալոյանը, որպես գլխավոր մրցանակ, նախագծի կողմից ստացավ երգ, որի խոսքերի հեղինակը կլինի Ավետ Բարսեղյանը, երաժշտության հարցում պայմանավորվածություն կա Նիկ Էգիբյանի եւ Գիսանե Պալյանի հետ: Գիսանեն, ի դեպ, նաեւ նախագծի երաժշտական պրոդյուսերն է։ Աննայի խոսքով՝ ամեն ինչ ավելի հստակ կլինի, երբ որոշեն, թե ինչ ժանրում է լինելու երգը։ Սամվելը կունենա նաեւ տեսահոլովակ, որի ռեժիսորը Աննա Թադեւոսյանն է լինելու։ 

«Բացի այդ՝ մեր նախագծի ժյուրիի անդամներից Սոֆիա Ղուլյանը, որը հետագայում զբաղվելու է նաեւ համերգային գործունեություններով, թե մեր երկու ֆինալիստներին, թե 5-րդ եւ 6-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներին, նվիրեց հեղինակային երգեր, որոնց շուրջ եւս պետք է աշխատենք։ Մոտավորապես 6-7 երգեր են ստեղծվելու նախագծի շրջանակում։ Նախատեսում ենք նաեւ համերգ, որի շուրջ արդեն աշխատում ենք։ Այն կնկարահանվի եւ կհեռարձակվի «Շանթ» հեռուստաընկերության եթերով։ Հավանաբար համերգ կունենանք նաեւ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային հանալիրում, ըստ նախնական պայմանավորվածությունների՝ գուցե ելույթներ ունենանք նաեւ արտերկրում»։

GAG_7094.jpg (4.41 MB)

Հարցին՝ արդեն մտածո՞ւմ են նախագծի նոր եթերաշրջանի մասին, Աննա Թադեւոսյանը պատասխանեց․ 

«Միշտ կատակով ասում եմ, որ այս նախագիծն իմ կյանքից 9 ամիս խլեց, քանի որ դրա ընթացքում ուրիշ ոչ մի բանով չէի կարողանում զբաղվել, դրա համար ցանկացած նախագծի ավարտից հետո միակ բանը, որ մտածում է ամբողջ թիմը, հանգստանալն է։ Կարծում եմ՝ հանգստից հետո էլ դեռ մասնակիցների հետ բավական գործ ունենք անելու, դրանից հետո արդեն կմտածենք նոր նախագծի շուրջ։ Գուցե այլ ձեւաչափ մտածենք, բայց այդ ամենի մասին՝ մի փոքր ավելի ուշ»։

GAG_9759.jpg (3.54 MB)

GAG_8409.jpg (3.92 MB)

GAG_9428.jpg (3.74 MB)

GAG_9654.jpg (3.28 MB)

GAG_9532.jpg (3.94 MB)

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել