Քիմ Քարդաշյանը պատմել է Քանյե Ուեսթի հետ հարաբերությունների մասին. «Ես հասկացա, որ անհնար է օգնել մարդկանց, ովքեր աջակցություն չեն ուզում»,-ասել է Քարդաշյանը «On Purpose with Jay Shetty» փոդքաստում: «Դուք չեք կարող պարտադրել ձեր համոզմունքները եւ դրանք պրոյեկտել մեկի վրա, ով բոլորովին այլ կերպ է մտածում»:
Թեեւ Քարդաշյանը հատուկ չի նշել Ուեսթի անունը, նա խոսել է իր կյանքի սկզբում մարդկանց հետ բախումների մասին: «Նորմալ է տարբեր տեսակետներ ունենալը: Դրա համար աշխարհը տեղում չի դոփում»,-նշել է նա,-«Բայց, եթե համաձայն չեք նույն արժեքների, բարոյականության եւ այլ բաների հետ, ապա պետք է գիտակցեք, որ կյանքը կարճ է, եւ դուք պետք է առաջ շարժվեք եւ գտնեք մարդկանց, ովքեր, իսկապես, համաձայն են ձեր համոզման հետ։ Սա այն որոշ բաներից է, որոնք ես ուզում եմ սովորեցնել իմ երեխաներին»,-շարունակել է նա ու հավելել՝ «Դուք չեք կարող ինչ-որ բան պարտադրել այլ մարդկանց: Չես կարող ակնկալել, որ նրանք կլինեն այնտեղ, որտեղ դու կաս, քո մակարդակի վրա»:
Երբեմն հակադրությունները կարող են շատ լավ գոյակցել, ասում է նա, բայց երբեմն չեն կարող: «Երբեմն ինձ թվում է, որ մարդիկ կարծում են, որ եթե հարաբերությունները չեն ստացվում, ուրեմն դա ձախողում է, բայց ես դրան այսպես չեմ նայում՝ 15 տարի միասին, 10 տարի: Սա ձախողում չէ։ Սա այնքան գեղեցիկ է»:
Քիմն ու Քանյեն սկսել են հանդիպել 2012 թվականին, իսկ ամուսնացել են 2014 թվականին։ Նրանք ամուսնալուծության հայց են ներկայացրել 2021 թվականին։ Զույգը չորս երեխա ունի։ Ամուսնալուծությունը վերջնական տեսքի բերվեց անցյալ նոյեմբերին, երբ նրանք համաձայնության եկան երեխաների խնամակալության եւ ունեցվածքի հարցում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել