ԽՈՅԵՐ
Ձեր սիրելի անձնավորությունն այնքան էլ հարմարավետ չի զգում իրեն ձեզ հետ, քանի որ դուք հաճախ եք շեշտում ձեր բարձր ինտելեկտը, խոսում եք իմաստուն մտքեր մեջբերելով։ Այդ պատճառով նա բարդույթավորվում է եւ չի կարողանում անկեղծ լինել ձեզ հետ։ Աստղերը խորհուրդ են տալիս ավելի պարզ եւ «հասանելի» լինել, քանզի միայն այդ դեպքում հարաբերություններում առկա խնդիրները ավելի տեսանելի կլինեն։
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելի էակի համար այնքան էլ հեշտ չի լինի հասկանալ ձեր հետաքրքրությունները։ Աստղերը հուշում են, որ կարիք չկա համոզել եւ բացատրություններ տալ ձեր սիրելիին։ Պարզապես ակնարկեք, որ ձեզ պետք է ընդունի այնպիսին, ինչպիսին դուք կաք։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Թող հիանալի առիթ լինի ձեր կամ ձեր սիրելիի մանկությունը վերհիշելու համար։ Միասին գնացեք դպրոց, այցելեք ձեր ուսուցիչներին, շրջեք աղմկոտ դասարաններում։ Աստղերը հուշում են հիշողությունների գիրկն ընկնել այսօր։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր Խեցգետինները կարող են հայտնվել շատ հիմար եւ անհարմար իրավիճակում։ Ընդ որում, հենց տանը։ Այսօր կենցաղային խնդիրները, հատկապես տան խողովակները, կարող են անակնկալներ մատուցել ձեզ։ Ուշադիր եղեք, որպեսզի կարողանաք խուսափել արտակարգ իրավիճակներից։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր սիրելին բավականին դրականորեն կազդի ձեզ վրա։ Նրա ներկայությունը հանգստություն եւ խաղաղություն կբերի ձեզ։ Գնահատեք ձեր սիրելի անձնավորության սերն ու ջերմությունը, որոնց կարիքը դուք իսկապես շատ ունեք այսօր։
ԿՈՒՅՍԵՐ
Չմտածված արարքներ՝ ահա սա է ձեր այսօրվա կարգախոսը։ Որքան երկար մտածեք, այնքան ավելի վատ է ստացվելու։ Ուստի, աստղերը հուշում են՝ պետք չէ շատ մտածել, քանզի այսօր առաջինն ինչ մտածեք, հենց դա էլ կապահովի լավագույն արդյունքը։
ԿՇԵՌՔՆԵՐ
Բոլոր երազանքները վաղ թե ուշ պետք է կատարվեն։ Այսօր Կշեռքների համար աստղերը խոստանում են «երազանքների իրականացման օր»։ Եթե ցանկանում եք դրական փոփոխություններ կատարել ձեր անձնական կյանքում, ուրեմն հենց այսօր գործի անցեք։ Ամեն ինչ հաջողությամբ կպսակվի։
ԿԱՐԻՃՆԵՐ
Նույնիսկ եթե աշխարհը ձեզ փոթորկի մեջ մնացած նավակ թվա, միայն ձեր սիրելի անձնավորության ձայնը կկարողանա փրկել ձեզ հսկայական ալիքներից եւ ձեր փոքրիկ նավակը վերածել հուսալի նավի։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր կիրականանա ձեր ամենասպասված երազանքը՝ կապված ձեր անձնական կյանքի եւ սիրելի անձնավորության հետ։ Սակայն հավանականությունը շատ մեծ է, որ ձեզ հիասթափություն է սպասվում։ Հետեւաբար, մեծ ակնկալիքներ եւ հրաշքներ պետք չէ սպասել։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Վերջերս ձեզ հետ շատ դժվար է «լեզու գտնել», բայց ձեր սիրելի անձնավորությանը իսկապես հաջողվում է դա։ Նա շարունակում է լինել ձեր կողքին եւ քայլել նույն ուղիով։ Սա կարելի է սխրանք համարել, եւ աստղերը խորհուրդ են տալիս գնահատել նրա ջանքերը։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունը կցանկանա ապացուցել իր ճշմարտացիությունը, ինչին դուք կտրականապես չեք համաձայնի։ Ամեն ինչ կարող է նույնիսկ լուրջ վճռականությամբ ավարտվել։ Մնում է միայն հավատալ, որ ձեզնից մեկն ավելի խելամիտ կլինի, եւ կանի հնարավոր ամեն ինչ՝ վիճաբանությունը հարթելու համար։
ՁԿՆԵՐ
Այսօր անձնական խնդիրներն այնքան են գրավելու ձեր ուշադրությունը, որ դուք մոռանալու եք ոչ միայն ձեր սիրելի անձնավորության կյանքում առկա խնդիրները, այլեւ նույնիսկ նրա գոյությունը։ Բնականաբար, Նա դրանից հիացած չի լինի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի