Ամառ է Երեւանում, եւ այս առիթով Արամ mp3-ն ու Գարիկ Մարտիրոսյանը մեր «pink-ագույն» մայրքաղաքին, երեւանցիներին ու մեր հյուրերին ամառային զովացնող երգ են նվիրել, որը, գուցե, դառնա այս ամռան հիթերից մեկը։ Այն պատմում է, թե որքան շոգ է լինում Երեւանն ամռանը, բայց չնայած դրան՝ միշտ ձգում բոլորին․
«Հյուսիսային պողոտան անունը չի արդարացնում
Հանվացնում ա արեւն ու եռման ասֆալտին ա պառկացնում
Էս շոգից նույնիսկ ծառերը հով ու ստվեր են ման գալիս
Միեւնույն ա Երեւանը ձգում ա ինչպես մագնիս»։
«Ամառ է Երեւանում» երգն արտիստները ներկայացրել են առանց տեսահոլովակի, բայց հետաքրքիր լուծումներով։ Երգի երաժշտության հեղինակը Գարիկ Մարտիրոսյանն է։ Ռուսական շոու-բիզնեսում հայտնի մեր հայրենակիցը խոսքերը համահեղինակել է Արամ mp3-ի եւ Վարդան Զադոյանի հետ։ Գործիքավորումը կատարել է Արման Փահլեւանյանը, միքսը՝ Նիկ Էգիբյանը։ YouTube-ում երգը տեղադրվել է մեկ օր առաջ, եւ այս պահի դրությամբ ունի ավելի, քան 45 000 դիտում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:30, 1 դեկտեմբերի
Քանյե Ուեսթն ու Բիանկա Սենսորին կրկին ուշադրություն են գրավել իրենց կերպարներով11:31, 1 դեկտեմբերի
«Բոբ-Ռոբ». ԱՄՆ-ում նկարահանված հայկական ֆանտաստիկ սերիալն այսօրվանից կմեկնարկի YouTube-ում10:18, 1 դեկտեմբերի
Շերոն Սթոունը վստահեցնում է, որ այժմ ավելի շատ մարդիկ են ցանկանում քնել իր հետ, քան նախկինում09:00, 1 դեկտեմբերի
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:26, 30 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ ցնցված է, որ իր ընտանիքն այդքան հայտնի է դարձել21:33, 30 նոյեմբերի
Wish list․ Y-3 KYASU սպորտային կոշիկներ՝ Yohji Yamamoto-ից և adidas-ից20:31, 30 նոյեմբերի
Miu Miu-ն արդեն երկրորդ տարին անընդմեջ աշխարհում ամենահայտնի ապրանքանիշն է19:40, 30 նոյեմբերի
Հետազոտելով հայկական գինին. Forbes17:14, 30 նոյեմբերի
Ջեյմս Քեմերոնը մանրամասներ է հայտնել առաջիկա «Ավատար 3» ֆիլմի մասին16:23, 30 նոյեմբերի
Stella McCartney x Veuve Clicquot. երբ խաղողի թափոնները եւ խցանները վերածվում են պայուսակների եւ կոշիկների15:01, 30 նոյեմբերի
Ալ Պաչինոյի երիտասարդ սիրեցյալը չի պատրաստվում ամուսնանալ լեգենդար դերասանի հետ14:19, 30 նոյեմբերի
58-ամյա Պաուլա Պորիզկովան կիսամերկ հայտնվել է Elle Czech-ի շապիկին