Թատրոնի եւ կինոյի դերասանուհի Իրինա Դանիելյանը հայտնվել է իտալական Vogue-ի հատուկ՝ «Թատրոնի վերածնունդը նորաձեւության մեջ» նախագծի էջերին։ Նախագծի հեղինակը դիզայներ Մերի Գրիգորյանն է, որի մտահաղացմամբ էլ ֆոտոշարքում հայկական թատրոնը խորհրդանշվել է հենց Իրինա Դանիելյանի կերպարով։
NEWS.am STYLE-ը հանդիպել է Իրինա Դանիելյանին եւ Մերի Գրիգորյանին, զրուցել Vogue-ի հետ համագործակցության, ֆոտոշարքից հետո ունեցած ձեռքբերումների եւ իրենց համատեղ ծրագրերի մասին։
Համագործակցությամբ, հատկապես, ոգեւորված Մերին նշում է՝ Իրինա Դանիելյանին հետեւել ու համակրել է դեռ մանկուց։ Երբ Vogue-ին առաջարկել է ներկայացնել թատրոնի թեմայով հայկական ֆոտոշարք, առաջինը, ում մասին մտածել է, եղել է Իրինա Դանիելյանը, որի հետ, նույնիսկ, անձամբ ծանոթ չի եղել։
«Նախագիծը սկսվեց շատ պատահական։ Իմ սերը թատրոնի հանդեպ շատ մեծ է, եւ ես որոշեցի, որ կարելի է գծագրել մի զգեստ, որն ամբողջությամբ ցույց կտար թատրոնը։ Բնականաբար, ֆոտոշարքում պետք է նկարահանվեր ոչ թե մոդել, այլ դերասանուհի։ Սքեթչը գծվեց, ամեն ինչ մշակվեց ու գաղափարն ուղարկեցինք Vogue-ի գրասենյակ։ Ես, միանշանակ, գիտեի, որ ցանկանում էի, որ մոդելը լիներ հայ եւ պարտադիր՝ դերասանուհի։ Ես հենց սկզբից մի հոգու էի պատկերացնում այս դերում՝ Իրինա Դանիելյանին։ Հավաքեցի նրա բոլոր լուսանկարներն ու ուղարկեցի նրանց։ Նրանք շատ հավանեցին, որովհետեւ Իրինան շատ տարբերվող է։ Ինձ պատասխանեցին, որ նրա դեմքը հենց այն է, ինչ իրենք փնտրում էին»,-ասում է դիզայները։
Իրինա Դանիելյանը հիշում է՝ առաջին անգամ իր հետ կապվել է ոչ թե Մերին, այլ նրա մայրիկը։ 16-ամյա դիզայները կարծել է՝ հայտնի դերասանուհին իր առաջարկին լուրջ չի մոտենա։
«Երբ առաջարկը ստացա, ես Միացյալ Նահանգներում էի։ Քանի որ Մերին շատ երիտասարդ է՝ 16 տարեկան, նա ենթադրել էր, որ ես իրեն լուրջ չէի ընդունելու։ Ինձ սկզբում զանգահարել է Մերիի մայրը՝ Քրիստինան։ Պատմեց դստեր նախագծի մասին ու հարցրեց՝ արդյոք կհամաձայնվե՞մ մասնակիցը լինել այդ գաղափարի։ Ես էլ, բնականաբար, համաձայնվեցի։ Ավելի ուշ Մերին ինձ զանգահարեց, ներկայացրեց միտքը, նշանակեցինք վերջնաժամկետներն ու ընտրեցինք կերպարը։ Զգեստը խորհրդանշում էր թատրոնի վարագույրը։ Նկարահանումը տեղի է ունեցել Պարոնյանի անվան թատրոնում»։
Մերիի խոսքով՝ իր առաջարկը համընկել է աշխարհահռչակ դերասանուհի Քեյթ Բլանշեթի՝ թատրոն վերադառնալու շրջանի հետ, ինչն էլ, գուցե, առիթ է դարձել, որ իր նախագիծը հավանության արժանանա Vogue-ի կողմից․
«Վերջնաժամկետն արդեն մոտ էր, ամեն բան շատ արագ ստացվեց, ու այդպես էլ արագ հայտնվեցինք Vogue-ում։ Լուսանկարները բավական շատ էին, նրանք ամսագրի համար ընտրեցին 3-ը, որոնք ամենահամապատասխանն էին։ Մեր նախագիծը համընկավ Քեյթ Բշանշեթի թատրոն վերադառնալու հետ, ու թատրոնի թեման շատ արդիական դարձավ տարբեր ամսագրերում»։
Մերին Vogue-ի հետ առաջին անգամ չի համագործակցում, բայց սա առաջին դեպքն էր, երբ մոդելի ընտրությունը վստահել էին իրեն։
«Իտալական շատ կայքեր նշել էին, որ հայերն իրենց հետքը թողեցին Vogue-ում։ Նման դեպք դեռ չէր եղել, որ տվյալ ամսագրին ներկայացված կոնտենտն ամբողջությամբ արված լիներ Հայաստանում․ եւ դերասանուհին էր հայ, եւ լուսանկարիչը (alien-photo), եւ ընթացքն էր այստեղ արվել։ Անմիջապես ֆոտոշարքից հետո մեզ թույլ տվեցին, որ Իրինան գրանցվի Vogue-ում՝ որպես մոդել, ինչի արդյունքում առաջարկ ստացանք նաեւ նկարհանելու Dior Beauty-ի համար հոլովակ»։
Посмотреть эту публикацию в Instagram
Վերջին շրջանի իր ձեռքբերումների մասին Իրինա Դանիելյանը համեստորեն է խոսում, բայց նշում է՝ իր լուսանկարները հայտնի ամսագրում տեսնելը հաճելի էր։ Անդրադառնալով իրենց առաջիկա ծրագրերին՝ դերասանուհին հավելեց․
«Ամսագրի էջում արդեն կամ, ինչը շատ հաճելի է։ Ինչպես Մերին է ասում՝ Vogue-ում էջ ունենալը նման է համալսարան ընդունվելուն․ դա, գուցե, հեշտ լինի, բայց սովորելը՝ դժվար։ Այնպես որ՝ «պետք է սովորենք ու ավարտենք»։ Աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այսօր արդեն հանդիպել ենք ու պայմանավորվել մեր հաջորդ նկարահանումների մասին»։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի