Հայազգի դիզայներ Ալեքսանդր Սիրադեկյանը շնորհավորել է բրազիլացի մոդել Ադրիանա Լիմային, որը երեկ՝ հունիսի 12-ին, տոնում էր ծննդյան 42-ամյակը՝ հրապարակելով գեղեցկուհու լուսանկարը, որում Victoria’s Secret-ի նախկին «հրեշտակը» կրում է դիզայների հեղինակած կոշիկներից: Լիման Սիրադեկյանի «Աշխարհն առանց սահմանների» հավաքածուի նմուշներից մեկով է՝ ԱՄՆ-ի դրոշի պատկերով:
«Շնորհավոր ծնունդդ, իմ գեղեցիկ ընկեր»,-ինստագրամյան Story-ում գրել է Ալեքսանդր Սիրադեկյանը: Աշխարհահռչակ մոդելն իր էջում կիսվել է դիզայների մաղթանքով:

Ռուսաստանում հայտնի դիզայներ Ալեքսանդր Սիրադեկյանը վաղուց «գրավել է» ռուսական շոու-բիզնեսի աստղերին՝ իր ստեղծած յուրահատուկ ու թրենդային կոշիկներով. նրա հայտնի հաճախորդների թվում են՝ Քսենիա Սոբչակը, Քրիստինա Օրբակայտեն, Լենա Լետուչայան եւ այլք:

Ալեքսանդրը «համախմբել է» նաեւ ամբողջ աշխարհին՝ 2020 թ-ին ստեղծված իր «Աշխարհն առանց սահմանների» կոշիկների հավաքածուի շուրջ, որոնցից յուրաքանչյուրն իր վրա կրում է որեւիցե երկրի դրոշ: NEWS.am STYLE-ը բացառիկ հարցազրույց էր ունեցել դիզայների հետ իր հաջողությունների ու հավաքածուի մասին: Մեզ հետ զրույցում, անդրադառնալով կոշիկների վրա աշխարհի դրոշները պատկերելուն, Սիրադեկյանը նշել էր․

«Ես միշտ համարել եմ, որ աշխարհի քաղաքացի եմ, ու շրջագայել եմ աշխարհի մի շարք երկրներով: Ճանապարհորդելն իմ ոգեշնչման աղբյուրներից մեկն է: Ծնվել եմ Թիֆլիսում, հիմա ընտանիքով ապրում ենք Մոսկվայում, ժամանակիս մեծ մասը, սակայն, անցկացնում եմ Իտալիայում, որտեղ զբաղվում ենք մեր բրենդի արտադրությամբ, իսկ Փարիզում, գրեթե, ամեն տարի ներկայանում եմ ցուցադրություններով, ու արդեն երրորդ անգամն է՝ համագործակցում եմ London Fashion Week-ի հետ: Միշտ մեծ հետաքրքրությամբ եմ ծանոթանում տարբեր մշակույթներին, ուսումնասիրում տարբեր երկրների ավանդույթները, էմոցիաներն ու կյանքի ռիթմը: Այս ամենն արտացոլվում է իմ աշխատանքներում: Նորաձեւությունը, ինչպես երաժշտությունը եւ արվեստի ցանկացած ճյուղ, մաքրում է բոլոր սահմանները, չի ճանաչում ազգություն, սեռ ու տարիք: Կցանկանայի, որ ամբողջ աշխարհի մեր հաճախորդները կրեին դրոշներով կոշիկներ՝ որպես հանդուրժողականության եւ միասնության նշան՝ ապացուցելով, որ աշխարհն, իսկապես, չունի սահմաններ»:

Սիրադեկյանը աշխատել է նաեւ հայ հայտնիների հետ։ Օրինակ՝ Արշակյան քույրերը «Եվրատեսիլ 2009»-ին կրել են հենց նրա հեղինակած կոշիկները։ Խոսելով ճանաչված մարդկանց հետ աշխատանքից, սակայն, դիզայները նշում է՝ «Մենք մեր հաճախորդներին ըստ հայտնիության ու բնակավայրերի չենք առանձնացնում, չէ՞ որ մեր «Աշխարհն առանց սահմանների» է»:


Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ