Լուսինե Այանյանը, Դիանա Մեդիսոնը եւ Քրիս Շերին ընտրում են տեղական արտադրողների արտադրանքը: Նրանք գիտեն, թե ինչպես ճիշտ համապադրել եւ հագնել տեղական ապրանքանիշերը, եւ մենք խորհուրդ ենք տալիս սովորել նրանցից:
Մեր ամենասիրելի գտածոներից մեկը Z.G.EST-ի թեթեւ զմրուխտագույն զգեստն է։ Հայտնի բլոգեր եւ ինֆլուենսեր Լուսինե Այանյանը ոճային կերպով համադրում է այս զգեստը INGA KAZUMYAN վզնոցի, ջինսե բաճկոնի եւ կենդանական պրինտով կովբոյական կոշիկների հետ։
Երեկոյան էլեգանտ տեսք ստեղծելու համար առաջարկում ենք փորձել սանդալներ կամ kitten heels։ Փոխարինեք «ջինսը» թեթեւ բաճկոնով, իսկ տեսքը լրացրեք ցանցով։
Посмотреть эту публикацию в Instagram
Մայիս-հունիս ամիսներին այս տարի բավականին ցուրտ է։ Եվ ոչ միայն Հայաստանում, այլեւ Ֆրանսիայի հարավում։ Ֆրանսիական Ռիվիերայի կինոփառատոնի ծագող աստղի բաղձալի արձանի դափնեկիր Դիանա Մեդիսոնը Կանն այցելության ժամանակ փորձել է The Muse-ի էկո-կաշվե վերարկուն։ Այս ունիվերսալ փոքրիկ իրով հարմար է շրջել ոչ միայն աշնանը, այլև ամռանը:
Կրելով այս հագուստը՝ դուք չպետք է անհանգստանաք լրացուցիչ դետալներով կերպարը ոճավորելու մասին: Էկո-կաշվից նռնաքարի գույնի վերարկուն հաստատ աննկատ չի մնա։
Посмотреть эту публикацию в Instagram
Քրիս Շերիի ոճը հիանալի կերպով համապատասխանում է խմբագրության նախընտրությանը: Sport leisure ոճի բազային սպորտային հագուստի դարաշրջանում մենք, ինչպես ամերիկահայ ինֆլուենսերը, նախընտրում ենք ավելի դասական, կանացի ուրվանկարներ:
Քրիսն առաջարկում է կրել Artuyt մետաքսե շարֆ՝ թեթեւ թրենչով։ Որպես այլընտրանք, նույն աքսեսուարը կարելի է փորձել ինչպես վերնաշապիկ: Ինչպե՞ս դա անել: Շերին իր ոճային հնարքներով կիսվում է TikTok ալիքում:
Посмотреть эту публикацию в Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ