Բրիտանացի աշակերտուհին ժամանել է իր ավարտական երեկոյին դագաղի մեջ, որը տարել են նրա եղբայրն ու հայրը, նախքան կարմիր գորգի վրա «կյանքի վերադառնալը»:
16-ամյա Աբի Ռիկեթսն աղմուկ է բարձրացրել Trinity Academy-ում, երբ ժամանել է սեւ Volvo XC90-ով, ոտքից գլուխ հագած սեւ ժանյակավոր զգեստ, ժանյակավոր զուգագուլպաներու երկարաճիտ կոշիկներով: Դագաղը գորգի եզրին դնելուց հետո, ընտանիքը հնչեցրել է շվեդական Ghost ռոք խմբի «Year Zero» երգը, Ռիկետսը բացել է աչքերը եւ դագաղից վեր կացել ապշած ամբոխի բուռն ծափահարությունների ներքո:
«Բոլորը ծափահարում եւ բղավում էին»,- ասել է Ռիկեթսը Kennedy News-ին։ «Նրանք բոլորը ապշած էին»։ Նրա խոսքով՝ ինքը միշտ ցանկացել է աչքի ընկնել եւ երբեք «ամբոխի հետեւից» չընկնել։
«Իմ ուսուցիչներն ասացին, որ դա զարմանալի է, նրանք երբեք նման բան չէին տեսել, եւ որ այն կմնա պատմության մեջ», - հավելել է Ռիկեթսը: «Շատ մարդիկ եկան ինձ մոտ ավարտական երեկոյին եւ ասացին, որ դա զարմանալի է: Ինչ-որ մեկն ասաց, որ եթե լավագույն կատարման համար մրցանակ լիներ, ես կշահեի: Իմ ընտանիքը նույնպես կարծում էր, որ դա հիանալի է»:
Չնայած այդ առիթի համար իսկական դիակառք պատվիրելու փորձին, Ռիկեթսն ասել է, որ ոչ ոք իրեն թույլ չի տվել վերցնել այն երեկոյի համար: Փոխարենը, աղջկա հայրը վերանորոգել է Facebook-ի միջոցով իրենց գտած դագաղը։
Աղջկա հայրը՝ Ալան Ռիկեթսը, հայտարարել է, որ այդ ամբողջ գաղափարը ստիպեց «հպարտանալ» դստերով, եւ նա երջանիկ է եղել օգնել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024» երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով10:55, 9 մայիսի
Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում