Մանուկների համար նախագիծ ունենալու միտքը «Փերփերի» նախագծի հեղինակների մոտ վաղուց էր ծագել, իսկ նախագծի աշխատանքները սկսվել են դեռեւս 2016 թ-ից։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում ռեժիսոր Արտյոմ Հակոբյանը նշեց, որ դրա համահեղինակներից ու հիմնադիրներից է նաեւ Գարիկ Մարտիրոսյանը։
«Մենք՝ համահիմնադիրներս, բոլորս էլ ծնողներ ենք, առաջին հերթին այս նախագիծը ստեղծել ենք, քանի որ տանը տեսնում էինք, թե ինչ կարող են YouTube-ում դիտել մեր երեխաները։ Իսկ ի՞նչ են, սովորաբար, դիտում երեխաները, իհարկե, ոչ հայալեզու արտադրանք, ինչն օրինաչափ է, որովհետեւ նախքան «Փերփերին» չկար գունեղ եւ վառ հայալեզու արտադրանք, որը եւ հետաքրքիր կլիներ, եւ ուսուցողական, եւ ժամանակակից։ Ի վերջո, այն հայալեզու արտադրանքները, որոնք մինչ այդ գոյություն ունեին, մրցունակ չէին համաշխարհային շուկայի համար»,-ասաց ռեժիսորը։
Ծնողներին հատուկ մտահոգություններն էլ համահիմնադիրներին ստիպեցին ստեղծել մի բան, որը հետաքրքիր եւ մրցունակ կլինի։ Քննարկումներին հաջորդեցին ստեղծագործական աշխատանքները․
«Սկսեցինք աշխատել կերպարների վրա, մասնավորապես՝ ովքեր են նրանք եւ ինչ հաղորդագրություն պետք է փոխանցեն երեխաներին։ Յուրաքանչյուր կերպարի վրա մանրակրկիտ աշխատանք ենք իրականացրել։ Գարիկ Մարտիրոսյանը բոլոր փուլերում մեզ հետ է, չնայած՝ միշտ չէ, որ Հայաստանում է լինում, սակայն մասնակցում է քննարկումներին, նոր մտքերով հանդես գալիս»,- հավելեց Արտյոմը։
Արտյոմի խոսքով՝ կերպարներ ստեղծելու աշխատանքն իր ամենասիրելի հատվածներից է։
«Երբ նոր էինք աշխատում «Փերփերիի» վրա, մի բան հստակ գիտեինք, որ մեզ պետք է հրաշագործ մեկը, ով այդ հրաշքները կիրականացնի երեխաների համար։ Գիտակցելով, որ փոքրիկները սիրում են երգեր, հասկացանք, որ երգող հերոսուհին ավելի նպատակահարմար կլինի։ Իսկ ո՞վ կարող է լինել հրաշագործ եւ գեղեցիկ, իհարկե, փերին։ Անվան տարբերակներ ունեինք, սակայն նախընտրեցինք հենց Փերփերի տարբերակը։ Մեզ անհրաժեշտ էր նաեւ կերպար, ով հետաքրքիր կլիներ տղաներին․ այդպես էլ ստացանք Վագրոյին․ ուժեղ, արդար եւ բարի կերպար, ում տղաները շատ են սիրել։ Անվան դեպքում, որոշեցինք հեռու չգնալ։ Աղջիկների համար էլ մեկ կերպար ստեղծեցինք՝ Նապային։
Պետք էր եւս մեկ հերոս, ով կլիներ չարաճճին, ում սխալների միջոցով ցույց կտայինք, թե ինչ չի կարելի անել։ Ստեղծվեց Խոզոն։ Կերպարների հստակեցումից հետո, սկսեցինք աշխատել նրանց տեսքի վրա։ Նպատակ էր դրված կերպարները ստանալ մարդկանց դեմքերի վրա, որպեսզի նրանք կենդանի էմոցիաներ ունենային եւ արհեստական չլինեին։ Սկվեց պրոֆեսիոնալ դիմահարդարման պրոցեսը։ Անգլիայից հատուկ պրոֆեսիոնալ դիմակներ եւ դիմահարդարում պատվիրեցինք եւ արհեստավարժ դիմահարդարների օգնությամբ՝ ստացանք վերջնական արդյունքը։ Դիմահարդարումը բավական բարդ պրոցես է։ Ամեն կերպարը ստանալու համար մոտ 3 ժամ է պահանջվում։
Հագուստների հարցում մեզ հետ համագործակցում է դիզայներ Արայիկ Գաբաջյանը։
Բոլոր տեսահոլովակներում ունենք հիանալի պարային բեմադրություններ։ Ինչպես նկարահանման դեպքում, այնպես էլ շոուի համար բոլոր պարերը բեմադրում է Վիկա Մարտիրոսյանը։
Երբ կերպարներն ամբողջությամբ պատրաստ էին, սկսեցինք աշխատել արդեն սցենարի եւ երգերի վրա։ Ի դեպ, մեծ ուշադրություն ենք հատկացնում երաժշտական հատվածի վրա․ մեր թիմի անդամ է Արտեմ Վալտերը, ով երեխաների համար հրաշալի երգեր է ստեղծել։ Արդյունքում՝ ունեցանք նոր եւ ժամանակակից երգեր, որոնք միանգամից սիրվեցին երեխաների կողմից»,-մանրամասնեց ռեժիսորը։
Նշենք, որ Փերփերիի առաջին երգի՝ «Ամենաբարի փերիի», դիտումները 5 միլիոնը գերազանցել են։ Տեսահոլովակին հաջորդել էր Փերփերիի առաջին էպիզոդը, որը հրապարակվել էր նախագծի յութուբյան պաշտոնական ալիքում։
Երկու տարում Փերփերին ունեցավ 12 մաս եւ 11 երգ։ Ըստ հեղինակների՝ իրենք ի սկզբանե յութուբյան հարթակով չբավարարվելու եւ ներկայացմամբ հանդես գալու հստակ տեսլական ունեին։
«Կրկին ինքներս մեր առջեւ խնդիր էինք դրել ունենալու երեխաների համար վառ եւ ժամանակակից ներկայացում՝ լուսային, ձայնային հագեցվածությամբ։ Տեղադրված էկրանների միջոցով երեխաները մասնակցում են ամբողջ ընթացքին։ 2022-ի նոյեմբերից Փերփերին արդեն բեմում է, մինչ օրս միշտ ունենում ենք լեփ-լեցուն դահլիճներ, ավելին՝ երեխաներ կան, որ արդեն մի քանի անգամ են դիտել ներկայացումը։ Ի դեպ, ներկայացումը փոփոխվում է, այն երեխաները, ովքեր մեզ դիտել են սկզբում, կարող են եւս մեկ անգամ դիտել։ Իսկապես հաջողված նախագիծ է, սակայն դրա հետեւում մեծ աշխատանք կա»,-հպարտությամբ նշեց նա։
Հավելենք, որ Փերփերիին, Վագրոյին, Նապային և Խոզոյին մանուկները կրկին կհանդիպեն աշնանը։ Հեղինակները խոստանում են, որ հերոսները կվերադառնան նոր երգերով և նոր լուծումներով, որոնք նախկինի պես վառ, գունեղ եւ ժամանակակից կլինեն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին