«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հատուկ հյուրը՝ Տակեշի Կիտանոն

15:17, 11 հուլիսի

Հայկական ամենամյա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվել է ճապոնացի աշխարհահռչակ ռեժիսոր Տակեշի Կիտանոյի «Վիզը» ֆիլմը։ Կիտանոն դարձավ այս փառատոնի հատուկ հյուրը եւ ստացավ «Փարաջանովյան թալեևր» պատվավոր մրցանակը՝ կինոյում ունեցած մեծ ավանդի համար։ 

Փայտե դռներ, նեղ աստիճաններ եւ Կինոյի տան դահլիճ տանող հաճախակի քայլերի խշշոց։ Հանդիսատեսը հավաքվում է «Welcome to the Hotel California»-ի ներքո։ Գրեթե՝ մրջնանոց, չհաշված՝ հյուրերի շփոթմունքն ու անկայուն քայլերը, որոնք թափառում են ազատ տեղեր փնտրելու։ 

1 (1).jpg (30 KB)

Մի ալեհեր ծերունի ձեռնափայտով, երիտասարդ թխահեր՝ սքեյթբորդը՝ թեւի տակ, մի աղջիկ՝ պիրսինգով. խայտաբղետ հանդիսատեսը մտավ դահլիճ՝ անհամբեր իրենց համար տեղ փնտրելով եւ սպասելով շոուի մեկնարկին։ . Ուրախացնող է, որ հանդիսատեսը հիմնականում երիտասարդ է, իսկ ռեժիսորի աշխատանքի հետ նրանց ծանոթությունը ծիծաղ է առաջացնում, որպես գնահատական ​​այն հեգնանքի ու երգիծանքի, որով լի են Կիտանոյի կինոնկարները։ 

Ավանդական ողջույնը, կես ժամ գովազդը եւ, վերջապես, ֆիլմի առաջին կադրերը։ 

«Վիզը» ֆիլմի սյուժեն հիմնված է հենց ռեժիսորի կողմից գրված վեպի վրա։ Ճապոնիա, 16-րդ դար, անհամար ներքին պատերազմներ եւ գահի համար պայքար։ Պատմական թրիլլերը պատմում է երկիրը միավորող առաջին առաջնորդի մահվան մասին, որից հետո նորից բռնկվում են պատերազմներ եւ ժողովրդի պառակտում։  

Ռեժիսորի խոսքով՝ այս ֆիլմն իր վերջինն էր։ Մնում է միայն կռահել՝ ֆիլմը պետք է վերջինը համարել ռեժիսորի ստեղծագործության ամենանորի՞, թե՞ վերջնականի իմաստով։ Ինչպես գիտեք, պետք է հեռանալ գագաթնակետին, եւ եթե ֆիլմն իսկապես նշանավորում է ռեժիսորի ստեղծագործական ուղու ավարտը, ապա միանշանակ կարող ենք ասել, որ նա գլուխ հանեց այս գործից։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել