Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

«Լեռները կհիշեն» հեռուստասերիալի դերասանկական կազմը՝ Խուստուփ լեռան բարձունքին

Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

ՇոկTok. «Հորս կարիքն այլեւս չեմ զգում». տիկտոկեր Նանո

Ֆոտովլոգ Արսեն Սարգսյանի հետ. խելահեղ Նյու Յորք

ՇոկTok. «Շատերն են թիկունքիցս հարվածել». տիկտոկեր Մանե (man_go)

BACKSTAGE. Ինչպես են ընթանում «Բոլոլա» սիթքոմի նկարահանումները

ՇոկTok. «Երբեք չեմ ցանկանա տղա լինել». տիկտոկեր Արմինե (@poso)

«Stylish Faces». Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին

Հայտնիների կենդանիները. Դայանա Դավթյանի շնիկը՝ Վիննին, եւ ինչ է պահել «Միսս Տիեզերք Արմենիա 2019» ճանաչված գեղեցկուհին նրանից առաջ

ՇոկTok. «Համբույրի տեսարանի պատճառով հրաժարվել եմ նոր նախագծում նկարահանվել». Լիլիա Վարդանյան

Հայտնիների կենդանիները․ Սյուզաննա Մելքոնյանի կատվիկը, որին երգչուհին տվել է իր սիրելի արտիստի անունը

«Փոքր քայլերով դեպի մեծ նպատակներ»․ Մոնիկա Գրիգորյանը՝ բիզնեսի եւ հաջողությունների մասին

19:10, 28 հուլիսի

«Միսս Տիեզերք Արմենիա 2020» Մոնիկա Գրիգորյանին շատերս գիտենք սոցիալական հարթակներից, որտեղ նա կիսվում է իր առօրյա կյանքով։

Բազմիցս խոսվել է, թե ինչպես երիտասարդ աղջիկը Վանաձորից տեղափոխվեց մայրաքաղաք և կարճ ժամանակահատվածում գրավեց շատերի սրտերն ու հայտնիություն ձեռք բերեց։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մոնիկան նշեց, որ չի համարում իրեն բլոգեր, սակայն մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում սոցիալական հարթակներին և այն ամենին, ինչով կիսվում է իր բազմահազարանոց լսարանի հետ։ 

Մրցույթներ, նկարահանումներ, պոդիում․․․ այս ամենից զատ Մոնիկան ստեղծել է իր փոքրիկ բիզնեսը, որի մասին էլ զրուցել ենք նրա հետ: Այսօր Մոնիկան ունի իր բրենդը, իսկ ստեղծման, ռիսկերի, հաջողության եւ մոտիվացիայի մասին լսենք հենց իրենից։

362294314_2643215265832255_941125966590947350_n.jpg (65 KB)

362290660_2643215262498922_6656242672388666452_n.jpg (81 KB)

Մոնիկա, ինչպե՞ս ծագեց բիզնես ստեղծելու միտքը։ 

Երկար ժամանակ ես ու քույրս մտածում էինք մեր փոքրիկ բիզնեսը հիմնելու մասին, բայց դժվարանում էինք կողմնորոշվել ինչ պետք է դա լիներ։ Հստակ գիտեի, որ ինչ էլ լիներ,պետք է մոտ լիներ ինձ և իմ աշխատանքին։ Որոշեցինք, որ դա լինելու է երեկոյան զգեստների բրենդ, և քանի որ քույրս հագուստի դիզայներ է, մեր գործն ավելի հեշտացավ։ Լինելով ոլորտում՝ հասկացա, որ Հայաստանում մեծ պահանջարկ կա նմանատիպ զգեստների։ 

Ավելի բարդ էր բրենդինգը։ Անվանումը շատ պատահական ծնվեց (ծիծիաղում է), MonTev – իմ և քրոջս անուններից՝ Մոնիկա և Տաթև։ Շատ կարևոր էր փաթեթավորման և մատուցման ճիշտ ընտրությունը։

349541420_926359191969517_9139985142424976220_n.jpg (35 KB)              

349674544_2282732461911332_1315166360655995279_n.jpg (28 KB)                 
Ֆինանսական առումով բա՞րդ չէր երիտասարդ աղջկան հիմնել բիզնես՝ զրոյից։

Բարդություններ, իհարկե, եղել են եւ կան, բայց դրանք բոլորը հաղթահարելի են, եթե ունես նպատակ, ցանկություն եւ համբերատարություն։ Ֆինանսական բարդությունները հենց սկզբից են եղել, քանի որ պետք էր մեծ գումարներ ներդնել, իսկ արդյունքում կստացվեր, թե ոչ, դեռ պարզ չէր։ Հիմա արդեն ժպիտով եմ հիշում այդ ամենը․ ամեն ինչ ստացվեց։ 

Այս պահին աշխատում ենք միայն օնլայն հարթակում՝ օգտագործելով իմ մեծ լսարանը։ Խանութ-սրահ բացելու մասին առայժմ չենք մտածում, քանի որ դա մեծ ֆինանսների հետ է կապված։ 
Ցուցադրված տեսականին տարբերվող է, ընտրել ենք այնպիսի հագուստներ, որոնք դուր կգան յուրաքանչյուրին։ Հիմնականում աշխատում ենք պատվերով, բայց կա նաեւ առկա տեսականի։
Բրենդը նոր է, դեռ շատ անելիքներ ունենք, հուսով եմ՝ որոշ ժամանակ անց կհասնենք բարձր արդյունքների եւ ավելի շատ ասելու բան կունենանք։

361872409_2641783549308760_3041438042216633232_n.jpg (105 KB)

362244827_2641783552642093_3295207594822320891_n.jpg (112 KB)
    
Իսկ ի՞նչ կարող ես խորհուրդ տալ այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են հիմնել իրենց բիզնեսը։

Շատ կարեւոր է մոտիվացված լինելը։ Երբ խոսքը վերաբերում է նպատակներին հասնելուն, մոտիվացիան շատ մեծ դեր է խաղում:  Պետք է մոտիվացված լինենք ցանկացած հաջողության հասնելու համար: Հենց դա է այն գլխավոր պատճառներից մեկը, որն ինձ առաջ մղեց դեպի նպատակի իրագործում: Եվ շատ կարճ ժամանակում ես կարողացա հասնել այն փոքրիկ երազանքներիցս մեկին, որը մեծ ապագայի սկիզբ է լինելու: Երբեմնի պատկերացումներում գոյություն ունեցող MonTev-ն այսօր այլեւս իրականություն է եւ դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: 
Երբեք չհուսահատվե´ք եւ հետ չկանգնե´ք ճանապարհի կեսից: Յուրաքանչյուր տեղ դժվարություններն ու ձախողումները շատ են, բայց ամենագլխավորը` առաջ շարժվելն ու հետ չնայելն է: Եղեք ինքներդ Ձեր մոտիվացիան՝ ձգտելով հասնել Ձեր իսկ լավագույն տարբերակին, եւ ամեն բան կստացվի աշխատասիրության եւ համառ կամքի շնորհիվ։
                                                        

Մանե Գեւորգյան
Լուսանկարները՝ Մոնիկա Գրիգորյանի Facebook-յան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Քվեարկել են (9)  |  Այլ հարցում