Չնայած կիզիչ շոգին, այս շաբաթը գոհացնում է հետաքրքիր իրադարձություններով։ NEWS.am STYLE-ը ձեզ համար ընտրել է ամենահետաքրքիրները։
31.07. Սիմֆոնիկ համերգ «Andrey Zimovets classic trio»։
Վայրը՝ Առնո Բաբաջանյան համերգասրահ (Աբովյան փող., 2)
Արժեքը՝ սկսած 2000 դրամից
31.07. Հարրի Փոթերի վիկտորինա. Իրադարձություն Փոթերի իսկական երկրպագուների համար։
Վայրը՝ The Loft (Սայաթ-Նովա, 76)
Արժեքը՝ 2.500 դր
31.07. Հանդիպում-քննարկում «Ինչ են ստեղծել ներգաղթյալները Հայաստանում».
Զրույց այն մասին, թե ինչպես են ներգաղթյալները հարմարվել Հայաստանում, ինչ նոր ծրագրեր են բացել եւ ինչու է այդքան կարեւոր ակտիվորեն մասնակցել նոր երկրի կյանքին։ Ռուսաստանից ներգաղթի եւ էթնիկ հայերի հայրենադարձության փորձը վերջին տարիներին։
Բանախոսները կլինեն Հայաստանում Տապանի համակարգող Դարինա Մայացկայան եւ «Մտքարան» նախագծի հեղինակ Արամո Հունանյանը։
Հատուկ հյուր՝ Armenian Food Bank-ի հիմնադիր Միքայել Ավետիքյան։
Հանդիսավար՝ Ալեքսանդրա Լիվերգանտ:
Վայրը՝ Mama Jan (Սպեդիարյան փող., 5)
Մուտքն անվճար է։
01.08. «Անտեսանելի ընկերներ» մուլտիպլիկատորների ստուդիայի եւ դպրոցի բացումը։ Ուսանողների աշխատանքների դիտումներ, վարպետության դասեր, ինչպես նաեւ անիմացիոն տեխնիկայի վերաբերյալ դասախոսություններ եւ դասընթացներ:
Վայրը՝ Common Ground Books and Spirits (Բաղրամյան պող., 6)։
Մուտքն անվճար է։
01.08. Վիեննական դասական երաժշտության երեկո. Վիեննայի դասական նվագախումբը կկատարի Մոցարտի, Շտրաուսի, Վիվալդիի եւ շատ այլ դասականների ստեղծագործությունները։
Վայրը՝ Առնո Բաբաջանյան համերգասրահ (Աբովյան փող., 2)
Արժեքը՝ սկսած 5000 դրամից։
02.08. «Բալայան» գեղարվեստական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդես. «Ծաղիկներն այրվում են» խորագրով ցուցահանդեսը կանցկացվի Մարտիրոս Սարյանի անվան ցուցասրահում։
Վայրը՝ Հայաստանի նկարիչների միություն։
Մուտքն անվճար է։
03.08. «Ռանեւսկայա. ծիծաղի եւ արցունքների միջով». ներկայացում՝ նվիրված լեգենդար դերասանուհուն, նրա կյանքին, ստեղծագործությանը եւ յուրահատուկ խառնվածքին։
Վայրը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն։
Արժեքը՝ սկսած 4.500 դրամից։
03.08. Լատինական ջազի երեկո, որտեղ ջազային մեծ նվագախումբը կկատարի լատինաամերիկյան ջազի ինքնատիպ ստեղծագործություններ՝ ունկնդրին ներկայացնելով բրազիլական սամբայի, բոսսա նովայի ռիթմերի բազմազանությունը, հմայիչ ու նուրբ, տաք ու կրքոտ կուբայական մեղեդիներն ու ռիթմերը։
Վայրը՝ Ճարտարապետների միության դահլիճ (Բաղրամյան պող., 17)
Արժեքը՝ սկսած 3000 դրամից։
03.08. «Mad Motart» խմբի երաժշտական շոու.
Երբեւէ լսե՞լ եք Prodigy կամ AC/DC ջութակով: Երաժշտական խումբը կներկայացնի ոչ թե պարզապես համերգ, այլ շոու, դասական երաժշտության ու համաշխարհային հիթերի փոթորիկ՝ յուրօրինակ հեղինակային մշակմամբ։
Գտնվելու վայրը՝ Hard Rock Cafe (Պուշկինի փող., 3A)
Արժեքը՝ սկսած 7000 դրամից։
04.08. «Սերյոժան շատ հիմար է» պիեսի ընթերցում։ Միջոցառմանը հաջորդում է ստեղծագործության քննարկումը հանդիսատեսի հետ:
Վայրը՝ Letters and Numbers (Թումանյան փող., 35)
Արժեքը՝ սկսած 3000 դրամից։
Սերգեյ եւ Սարգիս անուններով անձանց մուտքը զեղչով՝ 2000 դր.։
04.08. Երաժշտության աշխարհում հայտնի Palemoon и Zen-ը համատեղ համերգով հանդես կգան Նորարար փորձառական արվեստի կենտրոնի դահլիճում։
Գտնվելու վայրը՝ ՆՓԱԿ (Բուզանդ, 1/3)
Արժեքը՝ 3000 դր։
04.-06.08. Եռօրյա ինտենսիվ կինոկաբարե.
Սկսնակները եւ պրոֆեսիոնալ կինոարտադրողները հավաքվում են միմյանց ճանաչելու եւ ֆիլմեր նկարահանելու նպատակով: Ռեժիսորներ, սցենարիստներ, օպերատորներ, ձայնային ինժեներներ, նկարիչներ, անիմատորներ, դերասաններ եւ այլն։
Վայրը՝ Open Platform։
Արժեքը՝ 3000 դրամ՝ նախապես գրանցվելով եւ [email protected] էլ. հասցեին հայտ ուղարկելով։
05.-06.08. KAP Market.
Ծրագիրը ներառում է ֆիլմեր եւ մուլտֆիլմեր, ջազ եւ ռոք խմբեր, վինիլային երաժշտություն, վարպետության դասեր, ինչպես նաեւ՝ սննդի եւ խմիչքի գոտիներ։
Վայրը՝ Առնո Բաբաջանյանի անվան Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի շենք (Աբովյան փող., 2)
06.08. Աննա Աստիի համերգը՝ Երեւանում։ Ռուս հայտնի երգչուհին կկատարի իր հիթերը, ինչպես նաեւ կներկայացնի իր նոր կարգախոսը՝ «Singing soul of a woman», որն արտահայտում է պայքար՝ կանանց ձայնի համար եւ աջակցություն՝ իր երաժշտության միջոցով։
Վայրը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։
Արժեքը՝ սկսած 5000 դրամից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 16 սեպտեմբերի

20:24, 16 սեպտեմբերի
Կարդացեք գրքեր և ստացեք գումար. Սինգապուրը գտել է քաղաքացիներին սոցիալական ցանցերից փրկելու անսովոր միջոց19:19, 16 սեպտեմբերի
Louis Vuitton-ը կարող է իր պայուսակները դարձնել ավելի մատչելի. վերլուծաբանը առաջարկում է իջեցնել գները17:05, 16 սեպտեմբերի

16:42, 16 սեպտեմբերի
Le Labo-ն ներկայացրել է 2026–ի տոնական հավաքածուն. Խորհրդանշական օծանելիքներ՝ մանրանկարչություններով16:19, 16 սեպտեմբերի
Audemars Piguet-ը ներկայացրել է Սերենա Ուիլյամսի ժամացույցը. 500 օրինակ՝ սպիտակ կերամիկայից15:44, 16 սեպտեմբերի
Քաշմիրե վերարկուներ և հազար դոլարանոց պայուսակներ. Louis Vuitton-ը ցուցադրել է հարուստների համար նախատեսված զգեստապահարան15:20, 16 սեպտեմբերի
Rolex՝ 72,800 դոլարով. Պլատին, Լուսնի փուլ և ամիսները հաշվող օրացույց14:38, 16 սեպտեմբերի
Արքայադուստր Դիանայի եղբոր սենսացիոն գիրքը գողացել են բեռնատարից՝ հրատարակվելուց առաջ14:14, 16 սեպտեմբերի
72-ամյա Քրիստի Բրինկլին պոդիումի վրա գերազանցել է երիտասարդ մոդելներին. «Ես զգում եմ ինձ միլիոն դոլար գումարած հարկերը»13:56, 16 սեպտեմբերի
64-ամյա Թոմ Քրուզը մերկացել է GQ-ի համար և զարմանալի խոստովանություն արել իր «խելագար» բնույթի մասին13:30, 16 սեպտեմբերի
«Ես գտա իմ Ավատարին». Նատալյա Ռոտենբերգը խոստովանել է իր սերը Bentley-ի նկատմամբ