Կիզիչ շոգն ու տաք ասֆալտը խենթացնում են։ Երբ ջերմաստիճանը բարձրանում է, եւ նույնիսկ օդորակիչները սկսում են խափանվել, մեզնից շատերը մտածում են, թե ինչպես վարվել դրա հետ: Հայտնի են առաջարկություններ՝ սկսած շնչող հագուստ կրելուց մինչեւ շատ հեղուկներ խմելը: Բայց մենք կարող ենք նաեւ օգտվել մարմնի բնական կարգավորիչ համակարգերից: Ահա այս ամառ շոգից չմահանալու մի քանի զվարճալի միջոց՝ ըստ Psychology Today-ի:
Ընտրեք տաք ըմպելիքներ, այլ ոչ թե սառը

Ասիայի եւ Հյուսիսային Աֆրիկայի բնակիչները սովոր են ամռանը թեյ խմել։ 2012 թվականի հոկտեմբերին սկանդինավյան Acta Physiologica ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ տաք ըմպելիքներն ավելի արագ են սառեցնում օրգանիզմը, քան սառը ըմպելիքները։ Դա պայմանավորված է նրանով, որ ստամոքսի ջերմային ընկալիչները զգում են ջերմությունը, այնուհետեւ արագորեն մեծացնում են քրտինքի արտադրությունը մարմնում՝ դրանով իսկ ավելի արագ նվազեցնելով մաշկի ջերմաստիճանը: Այս հնարքը լավագույնս աշխատում է շոգ, բայց չոր պայմաններում՝ սահմանափակ խոնավությամբ, քանի որ քրտինքն ամբողջությամբ գոլորշիանում է:
Սառույց դրեք զարկերակային կետերին

Լցրեք սառը ջուր կամ սառը կոմպրես կիրառեք այն վայրերում, որտեղ դուք հեշտությամբ կարող եք զարկերակ զգալ, օրինակ՝ պարանոցը, դաստակները, արմունկների ներսը կամ քունքերը: Քանի որ այս կետերում երակներն ավելի մոտ են մաշկին, մաշկի միջով հոսող արյունն ավելի արդյունավետ կերպով սառչում է:
Քայլեք ոտաբոբիկ

Օգտվեք ձեր ոտքերի տակի հատուկ արյունատար անոթներից: Ջերմաստիճանի վերահսկման գործում հսկայական դեր են խաղում անոթները, որոնք կոչվում են զարկերակային անաստոմոզներ (АВА): Այսպիսով, հանգիստ նստեք եւ հանգստացեք առանց գուլպաների կամ կոշիկների, կամ սուզվեք լողավազանում՝ անմիջապես զովանալու համար:
Կրճատեք սպիտակուցի ընդունումը

Սպիտակուցներն ավելի դժվար են մարսվում, քան ածխաջրերը, ուստի մարմինն ավելի շատ էներգիա է ծախսում դրանք քայքայելու համար: Էներգիան վերածվում է ջերմության (թերմոգենեզ)։ Մարդու մաշկի ջերմաստիճանը բարձրանում է միջինը 2°C-ով սպիտակուցներով հարուստ սնունդ ուտելուց հետո։
Ավելի շատ մրգեր ու բանջարեղեն կերեք

Մրգերն ու բանջարեղենը շատ հեշտ են մարսվում։ Դրանք նաեւ մեծ քանակությամբ ջուր են պարունակում եւ մարմնի հեղուկի աղբյուր են, որը կարող է վերածվել քրտինքի: Բարձրացրեք սեխի, խնձորի, վարունգի, լոլիկի, հազարի եւ այլ մրգերի ու բանջարեղենի օգտագործումը, որոնք ունեն բարձր ջրի պարունակություն:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»11:38, 27 նոյեմբերի
Ժերար Դեպարդիեն կրկին կդատեն բռնաբարության մեղադրանքով. դերասանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում11:18, 27 նոյեմբերի
Հինգ տարի առանց սեքսի և «լավանդայի ամուսնություն». Քլոե Քարդաշյանը դիտարկում է գեյի հետ ամուսնությունը10:30, 27 նոյեմբերի
«Ֆրանսիայի նախագահը՝ «երրորդն ավելորդ է» կարգավիճակում. Մակրոնը անսպասելիորեն հայտնվել է Քեթի Փերիի և Ջասթին Թրյուդոյի ռոմանտիկ սելֆիի մեջ09:00, 27 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ