Ինչպե՞ս են հագնվում տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ Երեւանում. NEWS.am STYLE-ը զրուցել է տեղական ASPECT ճարտարապետական ստուդիայի ճարտարապետ Ռոզի Ստանբոլյանի հետ։ Աղջիկը խոսել է իր ոճի, ոգեշնչման ու սիրելի դիզայներների մասին։

Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր անհատական ոճը: Որքանո՞վ է այն արտացոլում Ձեր ճարտարապետական գեղագիտությունը:
Իմ անձնական ոճը մինիմալիստական է, բայց բավական խաղային: Ես սիրում եմ համադրել հասարակ հագուստը վառ պայուսակի հետ։ Օրինակ, ամեն օրվա համար ես ընտրում եմ TELFAR Shopping Bag-ը: Ես ունեմ այս պայուսակի մի քանի գունային տարբերակներ: Երբեմն եղունգներիս լաքի երանգը եւս համապատասխանացնում եմ պայուսակիս գույնին։

Ես Mies van der Rohe-ի, Frank Lloyd Wright-ի երկրպագու եմ: Նրանց աշխատանքը դեռ արդիական է։ Կարծում եմ, որ իմ ոճը նույնպես սահմանափակված չէ ժամանակային շրջանակներով։ Այն բավականին չեզոք է՝ համադրված տարբեր աքսեսուարներով, մինչդեռ ճարտարապետության մեջ անալոգը կահույքն է։ Ինչպես իմ սիրելի ճարտարապետներն են կառուցել տներ հարմարավետ կյանքի համար, այդպես էլ ես եմ հագնվում առօրյայում։
Կա՞ն հագուստի դիզայներներ կամ ապրանքանիշեր, որոնք, ըստ Ձեզ, համապատասխանում են Ձեր ճարտարապետական տեսլականին:
Iris van Herpen -ն ինձ հիշեցնում է իրաքյան ծագումով բրիտանացի ճարտարապետ Զահա Հադիդի աշխատանքը։
Issey miyake-ը զգայուն է գործվածքների նկատմամբ, ինչը չափանիշ է իմ աշխարհում: Ես կցանկանայի իրերի հետ կապված լինել նույնքան հմուտ, որքան ճապոնական ապրանքանիշը:

Ինձ դուր է գալիս COMME des GARÇONS-ի տարբերանշանը: Այն շատ պարզ է, բայց, միեւնույն ժամանակ, խոսուն։ Նայելով դրան՝ հասկանում ես, թե ինչ խաղային բրենդ է։
Ինչ-որ կոնկրետ ճարտարապետական տարր ոգեշնչո՞ւմ է Ձեզ հագուստ ընտրելիս:
Այո, ես սիրում եմ ոգեշնչվել տարբեր ձեւերից եւ գույներից/գործվածքներից եւ ներառել դա իմ ամենօրյա ընտրության մեջ: Ամենից շատ ես սիրում եմ քարե հյուսվածքները՝ տրավերտին, բետոն. դրանք կարելի է համադրել ամեն ինչի հետ եւ հիանալի տեսք ունենալ: Այսպիսով, իմ զգեստապահարանում գերակշռում են սպիտակ շապիկներն ու սեւ ջինսերը։ Այս համադրությունը կարելի է հետաքրքիր դարձնել մեծ չափսի բաճկոնով կամ նուրբ կլատչով: Մեկ կերպար է երկու բոլորովին տարբեր տատանումներով:
Կարո՞ղ եք կիսվել մի օրինակով, երբ ճարտարապետական որեւէ կոնցեպտ անուղղակիորեն ոգեշնչել է Ձեզ ստեղծել նորաձևության յուրօրինակ համույթ:
Չեմ կարողանում հիշել կոնկրետ դրվագ: Այնուամենայնիվ, կասեմ մի բան՝ ես սիրում եմ բնական նյութերը՝ սպիտակեղեն, բամբակ, կաշի։ Դեկոլտեն կամ մարմնի ցանկացած այլ հատված նույնպես պետք է համապատասխան տեսք ունենան, որքան տանը պատշաճ տեղադրված պատուհանները:
Ինչպե՞ս եք օգտագործում աքսեսուարները Ձեր ճարտարապետական տեսլականը Ձեր ոճի միջոցով փոխանցելու համար:
Իմ պայուսակները․․․ Միգուցե հագուստի ընտրության հարցում բավականին բծախնդիր եմ, բայց աքսեսուարների հարցում ես ինձ չեմ սահմանափակում։ Ընտրում եմ այն, ինչն անմիջապես գրավում է ուշադրությունս: Ձեւերը տարբեր են՝ եռանկյունից մինչեւ վեցանկյուն: Դրանք բոլորը, իհարկե, վառ են, տարբեր գույների:

Վզնոց, ապարանջաններ, մատանիներ՝ ոսկեղեն։ Դա արդարացվում է իմ սիրիահայ ժառանգությամբ, բացի այդ, այն չի կորցնում իր արժեքը։
Անմիջապես նշեմ, որ ճարտարապետության մեջ չեմ սիրում այս մետաղը, դրա գույնը: Այնուամենայնիվ, ճիշտ «մատուցման» դեպքում այն կարող է շատ գեղեցիկ տեսք ունենալ։
Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում համատեղել ֆունկցիոնալությունն ու հարմարավետությունը հագուստի ընտրության հարցում՝ հաշվի առնելով մասնագիտության պահանջները։
Հաճախ աշխատանքի եմ գնում իմ «համազգեստով»՝ Crocs, լեգինսներ (ոչ սպորտային)՝ համադրված շապիկով։ Կերպարս լրացնում եմ հետաքրքիր պայուսակով եւ աքսեսուարներով։ Ես լուքս կառուցում եմ կախված իմ տրամադրությունից։

Աշխատանքից հետո հաճախ հագնում եմ Nike Dunks սպորտային կոշիկները եւ ազատ ջինսերը: Ցուրտ երեկոյան հաճախ եմ փորձում տղամարդու ոճի բաճկոն: Չեմ թաքցնում, որ այն վերցնում եմ հորիցս։
Արդյոք Ձեր ոճն ազդո՞ւմ է ճարտարապետական մարտահրավերներին Ձեր մոտեցումների վրա։ Կիսվեք օրինակով:
Ե՛վ նորաձևության, եւ՛ ճարտարապետության մեջ ինձ համար առաջնայինը ֆունկցիոնալությունն է։ Հիմա իմ նախագծերի մեծ մասը կապված է ինտերիերի դիզայնի հետ։ Փորձում եմ ընտրել չեզոք գունային երանգներ, չնայած՝ ինքս նախընտրում եմ վառ գույներ։ Եթե ավելացնեմ վառ երանգ, ապա մնացած բոլոր գույները կլրացնեն այդ շեշտադրումը: Նույն սկզբունքով ես կառուցում եմ իմ զգեստապահարանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 13 նոյեմբերի
Բացարձակ շքեղության անատոմիան. ի՞նչ են պատվիրում աշխարհի միլիարդատերերն ու աստղերը, երբ սովորական բրենդներն այլևս չեն զարմացնում22:21, 13 նոյեմբերի
Արքայական գաղտնիք և 430 հազար դոլար արժողությամբ մարգարիտ. ընտանեկան առեղծված թաքցնող վզնոցի պատմությունը21:30, 13 նոյեմբերի
165 հազար դոլարանոց գանգաձև ժամացույց՝ պտտվող ծաղիկներով. Տակասի Մուրակամին մուտք է գործել բարձր ժամագործական նորաձևության աշխարհ