Աշխարհում առաջին անգամ Heinz Tomato Ketchup-ը եւ Lick-ն համատեղ արտադրանք են թողարկել ու ներկայացրել սահմանափակ քանակությամբ։ Այս մասին հաղորդում է Leicestermercury-ը:
Lick-ը մշակել է պիգմենտների յուրահատուկ խառնուրդ, որը չորանում է մինչեւ Heinz Tomato Ketchup-ի խորհրդանշական գույնը:
«Սպեկտրի բոլոր գույներից կարմիրն ունի ամենաերկար ալիքի երկարությունը: Սա առաջին գույնն է, որը մենք տեսնում եւ զգում ենք, որը մեր մեջ ֆիզիկական ռեակցիա է առաջացնում: HTK Red 57-ն այնքան կենսունակ եւ գրավիչ գույն է՝ հարուստ ու խորությամբ, որը նրան տալիս է անժամկետ գրավչություն տանը»,- ասել է Lick-ի ինտերիերի դիզայնի տնօրեն եւ գունային հոգեբան Թաշ Բրեդլին:
Նա նաեւ հավելել է, որ գույնը կապված է բնական մթերքների հասունության եւ քաղցրության հետ, ինչը կարող է ենթագիտակցորեն խթանել ախորժակը։
«Մենք սիրում ենք եզակի համագործակցություններ եւ ուրախ ենք ներկայացնել Red HTK 57 սահմանափակ քանակությամբ թողարկված ներկը: Հուսով ենք, որ մեր Heinz կետչուպի երկրպագուները կհավանեն այն նույնքան, որքան նրանք սիրում են մեր սոուսը եւ կվայելեն այս խորհրդանշական գույնը՝ ավելացնելով իրենց տներում», - եզրափակել է հասարակության հետ կապերի բաժնի եւ ապրանքանիշի զարգացման ղեկավար Թիագո Ռապը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:46, 21 մայիսի
Բեն Աֆլեքը «ուշքի է եկել» ու հասկացել, որ «Ջեյ Լոյի հետ ամուսնությունը չի աշխատում»10:20, 21 մայիսի
«Սուպերաստղային հիվանդություն»․ Բրյունետը հայտնել է իր նոր երգի մասին09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար