Մրգօղին կարող է դառնալ հայկական բրենդ, իսկ փառատոններ պետք է անցկացվեն ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում՝ ասում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, որի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-ին Կողբում երկրորդ անգամ տեղի կունենա մրգօղու փառատոն՝ Septemberfest-ը։
Առաջին անգամ փառատոնն անց է կացվել 2019 թ-ին, եւ, ըստ Կարեն Քոչարյանի, անցել է բարձր մակարդակով։ «Այն ժամանակ դեռ այսքան շատ փառատոններ չկային։ Մեզ համար կարեւոր էր շեշտել, որ փառատոններն անցնում են ոչ միայն Երեւանում, այլեւ սահմանամերձ մարզերում, իսկ Տավուշի մարզն այն վայրն է, որտեղ աճում են, գրեթե, բոլոր մրգերն ու հատապտուղները, որոնցից հնարավոր է օղի ստանալ՝ այն օղին, որը շատ սիրված ու ճանաչված է ոչ միայն հայաստանցիների, այլեւ մեր հյուրերի կողմից»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Քոչարյանը։ Նրա խոսքով՝ ի սկզբանե միտում են ունեցել փառատոնը դարձնել ամենամյա, սակայն հասկանալի պատճառներով (պատերազմ, քովիդ) 2019-ին հաջորդող տարիներին չստացվեց։

Այս տարի Septemberfest-ը վերադառնում է նոր աշխուժությամբ․ այն հետաքրքիր տոնակատարություն կլինի ինչպես հայաստանցիների, այնպես էլ՝ հյուրերի համար։
«Փառատոնի նպատակն է, որ հայկական մրգօղին դառնա բրենդ, եւ որ մենք հասկանանք՝ բացի Երեւանից կան նաեւ այլ բնակավայրեր, որտեղ եւս պետք է ենթակառուցվածքներ զարգացնել»։
Անդրադառնալով փառատոնի անվան ընտրությանը՝ Կարեն Քոչարյանը հավելեց,-«Դրա շուրջ երկար չենք մտածել, որովհետեւ կա համաշխարհային Septemberfest գարեջրի փառատոնը, մենք էլ այն կազմակերպեցինք սեպտեմբերին, որպեսզի մարդկանց ավելի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը»։

Այս տարվա Septemberfest-ին ներկայացված կլինեն 50-70 փոքր, միջին, մեծ ընկերություններ, նաեւ՝ անհատներ։ Փառատոնը կունենա նաեւ մշակութային հատված։ «Կլինեն տեղական մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ, տաղավարներ կտրամադրվեն մշակութային հատվածին, կներկայացվեն նկարներ, քանդակներ, կավե գործեր։ Ամբողջ ընթացքում կաշխատի Dj-ը, վերջում կլինի համերգ՝ Արսեն եւ Արթուր Սաֆարյանների մասնակցությամբ»։

Տավուշի մարզի Կողբ գյուղը սեպտեմբերի 23-ին՝ առավոտյան ժամը 10:30-ից կսպասի իր հյուրերին։ «Քանի որ մրգօղու փառատոն է, այնպես ենք հաշվարկել, որ մարդիկ, ովքեր այլ շրջաններից են գալու, շաբաթ օրը կարողանան մնալ, եւ կիրակի վերադառնալ։ Գիշերակացի հարցը լուծվում է, որովհետեւ Կողբում բազմիցս անցկացվել են խոշոր միջոցառումներ, եւ գիշերակացի համար նախատեսված համալիրներ այնտեղ արդեն կան»,-հավելեց Կարեն Քոչարյանը՝ նշելով՝ այս փառատոնը Կողբում դառնալու է ամենամյա գեղեցիկ ավանդույթ։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ փառատոնի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:05, 13 հոկտեմբերի
Գեղեցիկ և ֆունկցիոնալ տուն․ ինչպե՞ս համադրել տեխնիկան և ինտերիերը12:31, 13 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պարծեցել է գայթակղիչ կերպարներով. փոքրիկ ներքնազգեստ, կաշվե վերնաշապիկ և սադրիչ լուսանկարներ12:16, 13 հոկտեմբերի
«Նա նույնիսկ չի կարողանում անել իմ պիլատեսը». The View-ն ծաղրել է Պենտագոնի ղեկավարին ռազմական մարզման տեսանյութից հետո11:42, 13 հոկտեմբերի
Շոն «Դիդի» Քոմբսը շտապ դուրս են բերել բանտից՝ գլխի վնասվածք ստանալուց հետո11:18, 13 հոկտեմբերի
Բելլա Հադիդն իր 30-ամյակը նշել է կարմիր բիկինիով և կովբոյական կոշիկներով10:30, 13 հոկտեմբերի
Ray-Ban-ի ժառանգորդը խոստովանել է, որ քնել է ավելի քան 2000 կանանց հետ09:00, 13 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 12 հոկտեմբերի
500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավ, 3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդ և գաղտնի բնակարաններ. Ինչպես են Ջեֆ Բեզոսն ու Լորեն Սանչեսը ապրում Koru-ի վրա22:29, 12 հոկտեմբերի
Հինգ սխալ, որոնք լուռ կործանում են ամուսնությունները21:22, 12 հոկտեմբերի
Հեյլի Բիբերի «Rhode»-ը թողարկել է ելակի տեսքով պզուկների դեմ պլաստիր և մաշկի խնամքի համար աքսեսուար20:32, 12 հոկտեմբերի
Miu Miu-ի անփույթ մանիկյուրը՝ նորաձևության միտում, թե՞ ապստամբություն իդեալական գեղեցկության դեմ19:30, 12 հոկտեմբերի
«Դուբայը` երեք օրում. արևածագի փայլից մինչև Մարինայի կինեմատոգրաֆիկ մայրամուտները»