Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

«Սա հակասում է մարդկության բոլոր օրենքներին»․ Քարդաշյանների հայազգի դիմահարդարը՝ Արցախի շրջափակման մասին

11:31, 12 սեպտեմբերի

Քարդաշյանների հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը Գեղարդի վանքում արված լուսանկարների շարք է հրապարակել։ Ամերիկահայ հայտնի ոճաբանն իր աղոթքներում հիշատակել է Արցախի մասին։

«Մեր հայկական սրտերում մենք կրում ենք գոյատեւածների ժառանգությունը՝ ճկունության, ուժի եւ անսասան ջանքերի վկայությունը։ Մենք բարձրացնում ենք մեր ձայնը, որպեսզի ոչ թե անդրադառնանք անցյալի վշտին, այլ լույս սփռենք ներկա սարսափի վրա, որը չպետք է կուլ տանք։ Ադրբեջանի կողմից շրջափակումը դաժան եւ անսիրտ արարք է, որը կտրել է կյանքի ճանապարհն Արցախից՝ մեր սուրբ հողից, որտեղ քրիստոնյա հայերը կանգնած են ձեռք ձեռքի։ Տարիներ շարունակ մենք ապավինում էինք Լաչինի միջանցքին՝ օգնության, ապրուստի եւ բժշկության համար։ Բայց հիմա նրանք դա օգտագործում են իրենց խաղում։ Ադրբեջանի կողմից սովի մարտավարությունը ամոթալի է»,-հրապարակման մեջ գրել է Հրուշը՝ անդրադառնալով նաեւ 2020 թ-ի Արցախյան 44-օրյա պատերազմին։ Նա հավելել է, որ վիշտը դեռ մեր սրտերում է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Hrush Achemyan (@styledbyhrush)

«Հրադադադարի պայմանագիր է եղել, բայց հարձակումները շարունակվում են։ Հայ զինվորները կանգնած են անզիջում պայքարի առաջ։ Արմենաֆոբիան շարունակվում է։ Ադրբեջանի կառավարության քաղաքականությունը անհոգի ժխտում է։ Տարածաշրջանի խաղաղությունը չպետք է այսպիսի գին պահանջի։ Արցախի ինքնիշխանությունը, մի գիծ է, ​​որը մենք չենք կարող խախտել։ Այս շրջափակումը հակասում է մարդկության բոլոր օրենքներին»,-հավելել է նա։ 

Բանաստեղծական ոճով իր գրառման մեջ Աճեմյանը շեշտել է՝ հայերը շարունակում են մնալ միասնական եւ ուժեղ՝ հանուն արդարության եւ ազատության, եւ ի հեճուկս բոլոր սխալների։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print    |  In English

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search