Քարդաշյանների հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը Գեղարդի վանքում արված լուսանկարների շարք է հրապարակել։ Ամերիկահայ հայտնի ոճաբանն իր աղոթքներում հիշատակել է Արցախի մասին։
«Մեր հայկական սրտերում մենք կրում ենք գոյատեւածների ժառանգությունը՝ ճկունության, ուժի եւ անսասան ջանքերի վկայությունը։ Մենք բարձրացնում ենք մեր ձայնը, որպեսզի ոչ թե անդրադառնանք անցյալի վշտին, այլ լույս սփռենք ներկա սարսափի վրա, որը չպետք է կուլ տանք։ Ադրբեջանի կողմից շրջափակումը դաժան եւ անսիրտ արարք է, որը կտրել է կյանքի ճանապարհն Արցախից՝ մեր սուրբ հողից, որտեղ քրիստոնյա հայերը կանգնած են ձեռք ձեռքի։ Տարիներ շարունակ մենք ապավինում էինք Լաչինի միջանցքին՝ օգնության, ապրուստի եւ բժշկության համար։ Բայց հիմա նրանք դա օգտագործում են իրենց խաղում։ Ադրբեջանի կողմից սովի մարտավարությունը ամոթալի է»,-հրապարակման մեջ գրել է Հրուշը՝ անդրադառնալով նաեւ 2020 թ-ի Արցախյան 44-օրյա պատերազմին։ Նա հավելել է, որ վիշտը դեռ մեր սրտերում է։
Посмотреть эту публикацию в Instagram
«Հրադադադարի պայմանագիր է եղել, բայց հարձակումները շարունակվում են։ Հայ զինվորները կանգնած են անզիջում պայքարի առաջ։ Արմենաֆոբիան շարունակվում է։ Ադրբեջանի կառավարության քաղաքականությունը անհոգի ժխտում է։ Տարածաշրջանի խաղաղությունը չպետք է այսպիսի գին պահանջի։ Արցախի ինքնիշխանությունը, մի գիծ է, որը մենք չենք կարող խախտել։ Այս շրջափակումը հակասում է մարդկության բոլոր օրենքներին»,-հավելել է նա։
Բանաստեղծական ոճով իր գրառման մեջ Աճեմյանը շեշտել է՝ հայերը շարունակում են մնալ միասնական եւ ուժեղ՝ հանուն արդարության եւ ազատության, եւ ի հեճուկս բոլոր սխալների։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ