Հայկական արմատներ ունեցող՝ հայտնի ամերիկացի դերասան Ջո Մանգանիելոն Instagram-ում կիսվել է ամերիկացի ստենդափեր Չելսի Հարթի տեսանյութով, որում վերջինը ներկայացնում է Հայաստանի պատմությունն ու Արցախում տիրող իրավիճակը։ Մանգանիելոն նշել է, որ Չելսին հրապարակման մեջ հրաշալիորեն պատմել է այն, ինչ կատարվում է Արցախում։
«Հայ ժողովրդի պատմության ու Արցախի ներկայիս վիճակի մասին հրաշալի տեսանյութ՝ Չելսի Հարթի կողմից։ Երբ աշխարհը կենտրոնանում է աշխարհի մյուս մասերում առկա կոնֆլիկտների վրա, բայց ոչինչ չի արվել՝ կանխելու հայերի սպանությունը․․․ Սանկցիաներ կիրառեք Ադրբեջանի դեմ»,-գրել է դերասանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Նրա հրապարակման ներքո մեկնաբանություն է թողել նաեւ ամերիկահայ հաղորդավարուհի, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանը՝ շնորհակալություն հայտնելով դերասանին «ճշմարտությունը բարձրաձայնելու համար՝ այն ժամանակ, երբ պրոֆեսիոնալ լրագրողներից շատերն անգամ պատշաճ կերպով չեն կատարում իրենց աշխատանքը»։
Ինչ վերաբերում է Չելսի Հարթին, ստենդափերն իր ինստագրամյան էջում մեկ հրապարակմամբ չէ, որ աջակցել է հայերին՝ պահանջելով սանկցիաներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Ավելի վաղ ստենդափերը Ադրբեջանի բռնի գործողությունները ներկայացնող հոլովակ էր հրապարակել, որն ուղղեկցվում էր հետեւյալ տողերով՝ «Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում էթնիկ հայերի հանդեպ։ Նրանց զինվորները սպանում են խաղաղ բնակիչներին, ահաբեկում ծերերին։ Հազարավոր հայեր մնացել են անտուն, հարյուրավոր զոհեր կան։ Ադրբեջանցի զինվորները կադրեր են հրապարակում, թե ինչպես են ռմբակոծում նրանց տները, անգամ ցուցադրում, թե ինչպես են մասնատում հայերի մարմինները եւ ոչնչացնում նրանց մշակութային վայրերը, այն դեպքում, երբ «խոստանում են ամբողջական ինտեգրում»։ Արցախի հայտնի գործիչներ են ձերբակալվել։ Ադրբեջանցի զինվորները շարունակում են սոցիալական մեդիայում ցուցադրել իրենց հանցագործությունները։ Արցախ ուժեղ մնա։ Սանկցիաներ կիրառել Ադրբեջանի դեմ»։
Լուսանկարը՝ Taylor Hill/Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին15:10, 24 հոկտեմբերի
Թիմոթի Շալամեն հրաժարվել է դիտել Victoria's Secret-ի մոդելներին՝ ողջ ուշադրությունը սևեռելով Քայլի Ջենների վրա. դերասանի արձագանքը վիրուսային է դարձել14:20, 24 հոկտեմբերի
Եղիսաբեթ II թագուհին Հելեն Միրենին ներկայացրել է շեյխին, սակայն նա չի ճանաչել դերասանուհուն