Գեւ Օրկյանը նշել է, որ կան հարցեր, որոնք իրեն անընդհատ տալիս է։ Instagram-ում հրապարակած իր նոր տեսաուղերձում բրիտանահայ շոումենը, հատկապես, անդրադարձել է այն հարցին, թե ինչու Հայաստանի տեղը մինչ օրս շատերին անհայտ է։ Նա բարձրացրել է որոշ հարցեր, որոնք «գուցե, արթնացման կոչ ծառայեն»։
Посмотреть эту публикацию в Instagram
«Արդյոք ամբողջ աշխարհի հայերին միավորե՞լն է ուժի ճանապարհը։ Ինչպե՞ս փոխենք այլ երկրների ընկալումները մեր մասին։ Տարիներ շարունակ միլիոնավոր մարդիկ դեռ չգիտեն Հայաստանի տեղը, եւ թե ովքեր են հայերը։ Ինչո՞ւ ենք մենք այսքան անհայտ մնում։ Ինչո՞ւ պետք է ապացուցենք, թե ով ենք մենք։ Ինչո՞ւ նրանք արդեն այդ մասին չգիտեն։ Արդյոք աշխարհին հետաքրքրո՞ւմ է, որ մենք ենք առաջին ազգը, որն ընդունել է Քրիստոնեությունը»,-նշել է Օրկյանը՝ հիշեցնելով, որ աշխարհի ամենահայտնի ընտանիքներից մեկը հայկական ազգանուն ունի։
«Մենք աշխարհում ունենք ամենաազդեցիկ ընտանիքներից մեկը՝ Քարդաշյաններին։ Միայն Քիմ Քարդաշյանն ունի մոտ 380 միլիոն հետեւորդ՝ ներառյալ նրա ընտանիքի անդամները, նրանք ունեն միլիարդավոր հետեւորդներ, ինչը կազմում է աշխարհի բնակչության 1/8-րդ մասը։ Բայց մարդիկ չգիտեն՝ որտեղ է Հայաստանը․․․ Արդյոք սա խելամի՞տ է։ Ի՞նչն ենք մենք, որպես ազգ, սխալ անում, ինչի՞ վրա պետք է կենտրոնանանք։ Այնքան շատ ենք կենտրոնանում մեր պատմությունը մյուսներին ապացուցելու վրա, որ մոռանում ենք մեր ապագայի մասին։ Գուցե, սա արթնացման կոչ է, գուցե ժամանակն է, որ հայկական «մատրիցան» վերագործարկվի»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:30, 16 հոկտեմբերի
Հայկական TERESS բրենդը ներկայացրեց իր աշուն-ձմեռ 26-27 հավաքածուն՝ հյուրերին հրավիրելով ինքնատիպ «դեգուստացիայի» (VIDEO)10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել