Ավելի քան 10 տարի կրթելով սերունդներ. «Հայասի» պարային համույթը պատրաստվում է մեծ համերգի

Այլմոլորակայինների հանելուկը՝ հայերի հավատալիքներն ու կասկածները

Եգոր Գլումով. Այժմ սեփական հիմարությունը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ կան

Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի

17:34, 28 հոկտեմբերի

Կլարա Աբքարը 73 տարեկան էր, երբ իր տունը վերածեց արվեստանոցի՝ նկարչություն սովորեցնելու համար։ Երկու տարի անց Թեհրանի նախկին թագավորական Սաադ Աբադ պալատում բացվեց նրա աշխատանքների թանգարանը: Նա հայտնի է որպես առաջին իրանցի կին մանրանկարչուհի, սակայն կենդանության օրոք երբեք վաճառքի չի հանել իր ստեղծագործություններից ոչ մեկը, գրում է Iran Wire-ը։

Կլարա Աբքարը ծնվել է Թեհրանում 1915 թվականի նոյեմբերի 5-ին Սպահանի հայկական թաղամասի նորջուղայեցի հայ ընտանիքում։ Ծնողները շուտով նկատեցին նրա տաղանդը։

Նախնական կրթությունը ստացել է Դավոտյանի հայկական դպրոցում, որը հետագայում կոչվել է Քուշեշ։ Մանուկ հասակում Կլարան գումար չէր ծախսում այն բաների վրա, որոնք սովորաբար ցանկանում էին իր տարիքի մյուս երեխաները. փոխարենը նա գնում էր ոսկե մետաղադրամներ, դրանք մանրացնում էր ոսկու բարակ շերտերի, այնուհետև օգտագործում իր նկարած մանրանկարները ոսկեզօծելու համար՝ հետևելով իրանական մանրանկարչության հին ավանդույթներին:

абкар1.jpg (40 KB)

Նրա նվիրվածությունը ճշմարտանմանությանը դրսևորվում է  նրա ավելի ուշ շրջանի գործերում, որոնք հաճախ զարմացնում և տարակուսանք են առաջացնում դիտողների մոտ։ «Սպիտակ թղթի վրա ես նկարեցի հին մետաքսե գործվածքի մի կտոր», - ասել է նա: «Մի հյուր՝ արվեստի գիտակ, ինձ հարցրեց. «Սա նկա՞ր է, թե՞ իրական գործվածք»։ Նրան փորձելու համար  ասացի, որ դա գործվածքի կտոր է, և նա ձեռքը մեկնեց՝ զննելու մետաքսե գործվածքը։ Նման պատրանք ունեցավ նաև  այն ժամանակվա մշակույթի և արվեստի նախարարը։ Նրան թվաց, որ ծխամորճի փիրուզագույն քարերն իրական են, և մատի ծայրով դիպավ դրանց»։

Երբ Կլարան սովորում էր ավագ  դպրոցում, նրան ամեն կերպ աջակցում էին ոչ միայն ծնողները, այլև նկարչության ուսուցիչը։ «Հոգատար ուսուցիչները, հատկապես իմ նկարչության ուսուցիչ Մարգար Ղարաբեկյանը [իրանահայ բանաստեղծ և նկարիչ] նշանակալից դեր են խաղացել իմ կյանքում»,- ասել է նա մի անգամ։

1934-ին Կլարան ընդունվեց Թեհրանի կանանց արվեստի դպրոց և մանրանկարչություն ուսանեց այնպիսի վարպետների մոտ, ինչպիսին Մոհամմադ Հադի Թաջվիդին էր, որը մոտ երեք դար հետո վերակենդանացրեց պարսկական մանրանկարչությունը և դարձավ «Թեհրանի մանրանկարչության դպրոց» անունը կրող նոր ոճի պիոները։ Նրա մյուս ուսուցիչների թվում էին  Թահեր Ջավադզադեն՝ վարպետ մանրանկարիչ, Միրզա Ալի Դարուդին, որը դասավանդում էր լուսավորության արվեստը և Հոսեյն Քաշի-Թարաշը՝ Իրանում իսլամական ճարտարապետության մեջ օգտագործվող Գիրիհի սալիկի փորձագետը։

«Գիրիհի սալիկ  տեսել եմ հայկական արվեստի գրքերում»,- պատմել է Կլարան։ «Երբ արվեստ տանող իմ երկար ճանապարհին հանդիպեցի ականավոր վարպետ Հոսեյն Քաշի-Տարաշին և նրա զարմանալի հանճարին, չդիմացա և մի կում արեցի նրա գիտելիքների օվկիանոսից: Այսպիսով, նրա ղեկավարությամբ ես սկսեցի սովորել Գիրիհի սալիկի պատրաստման արվեստը, արվեստ, որն իսկապես շատ դժվար էր և աշխատատար»։

Կանանց արվեստի դպրոցում երեք տարի սովորելուց հետո Կլարան ստացավ մանրանկարչության դիպլոմ և 1938 թվականին ընդունվեց Արվեստի բարձրագույն ակադեմիա։ Այս ակադեմիայում նա ստացավ նաև մանրանկարչի աստիճան։ Այդ ժամանակ նա արդեն  մանրանկարչության, լուսավորության, Գիրիհի սալիկի և լաքի նկարչության փորձագետ էր:

Կլարան 40 տարեկան էր, երբ 14 տարի աշխատելուց և դասավանդելուց հետո ընդունվեց Թեհրանի համալսարանի Գեղարվեստի դպրոցը։ Երեք տարի անց նա ստացավ   բակալավրի աստիճան։

1977-ին Կլարան հեռացվեց պետական ծառայությունից, թեև նրա կարծիքով,  «արվեստագետները չպետք է թոշակի անցնեն, քանի որ հենց այն պահին, երբ նկարիչը գտնվում է իր ստեղծագործության գագաթնակետին ... նա ստանում է թոշակի գնալու ծանուցում»:

Աբքարը Իրանի գեղարվեստական կազմակերպության անդամ էր։ Նրա աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ ցուցահանդեսներում, և նա մեծ հռչակ է վայելել Իրանում։ 1988 թվականին, 73 տարեկանում, նա իր առաջին ցուցահանդեսն ունեցավ Իրանի արվեստի ազգային թանգարանում։

1989 թվականին նրան շնորհվել է մագիստրոսի կոչում մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարության կողմից։ Մոտավորապես նույն ժամանակ նա որոշեց իր սեփական տունը վերածել նկարչական արվեստանոցի, որը միաժամանակ դարձավ նրա աշխատանքների ցուցահանդեսը։ Ի վերջո, նա իր տունն ու իր բոլոր աշխատանքները նվիրեց Իրանի մշակութային ժառանգության կազմակերպությանը։

1994 թվականի մայիսի 18-ին, ի նշան Թանգարանների միջազգային օրվա, կառավարության հանձնարարությամբ նախկին թագավորական Սաադ Աբադ պալատի այգիներում բացվեց Կլարա Աքբարի անվան թանգարանը, որտեղ ցուցադրված էին նրա նշանակալի աշխատանքները:

Չնայած ֆինանսական կարիքին՝ Կլարա Աբքարը երբեք իր աշխատանքները վաճառքի չի հանել։ «Ինչպե՞ս կարելի է վաճառել սեփական երեխաներին»,- ասում էր  նրանց, ովքեր ցանկանում էին գնել իր աշխատանքները։

Կլարա Աբքարը մահացել է 1996 թվականի մարտի 20-ին 81 տարեկան հասակում։ Նրան հուղարկավորել են  Թեհրանի Բուրաստան հայկական գերեզմանատանը։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել