Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Ալեքսիս Օհանյանի հաջողության գաղտնիքը. «Սերֆերի մտածելակերպ»

16:24, 2 նոյեմբերի

Ամենահաջողակ մարդիկ կարողանում են բացել հնարավորությունների պատուհանները եւ գիտեն, թե երբ եւ ինչպես օգտվել դրանցից: Ըստ Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի՝ սա շատ բանով չի տարբերվում սերֆինգից, գրում է CNBC-ն։

««Սերֆերի մտածելակերպը» կարող է օգնել ձեզ հաջողության հասնել ինչպես կյանքում, այնպես էլ բիզնեսում»,-իր մայր բուհի՝ Վիրջինիայի համալսարանի ուսանողներին ասել է Օհանյանը: Նրա խոսքով՝ սերֆինգիստները պետք է գործադրեն համբերության, կենտրոնացման եւ հանգստության անհրաժեշտ համադրություն, որպեսզի ճիշտ դատեն, թե որ ալիքը ավելի լավ կլինի բռնել, իսկ որը՝ մահացու: 

алек2.jpg (55 KB)

Օհանյանը նշել է, որ կարեւոր հատկանիշ է համբերատար սպասելու ունակությունը՝ առանց անցյալի հաջողությունների կամ ձախողումների վրա հենվելու։

«Սա ճիշտ մտածելակերպ է լավ ապրելու համար»,-ասել է նա,-«Եթե ձեր ամբողջ ժամանակն անցկացնեք տախտակի վրա՝ անհանգստանալով միայն այն ալիքի համար, որը հենց նոր բաց թողեցիք, ապա բաց կթողնեք հաջորդը: Եթե ​​երազում եք, փորձում եք վերապրել այն զարմանալի ալիքը, որը հենց նոր բռնեցիք, կարող եք բաց թողնել հաջորդը: Այլ կերպ ասած, ձեզ պետք է ձեր անցյալի անհաջողություններից դասեր քաղելու եւ դրանք հաղթահարելու կարողություն՝ ապագայում առաջացող ցանկացած հնարավորությունից օգտվելու համար: Այս դասը, հատկապես, արդիական է բիզնեսի համար»,-ասել է նա:

алек1.jpg (118 KB)

Տեխնոլոգիական վարպետները՝ Բիլ Գեյթսից մինչեւ Սթիվ Ջոբս, նշել են, որ ձախողման վախի հաղթահարումը ուղի է դեպի հաջողություն: Հոգեբանները համաձայն են. ամենահաջողակ մարդիկ սովորաբար նրանք են, ովքեր կարողանում են իրենց անհաջողությունները դասի վերածել եւ շարունակել անհրաժեշտ ռիսկերի դիմել:

Օհանյանն ինքն էլ ապրել է մի շարք անհաջողություններ։ 2005 թվականին նա եւ Սթիվ Հաֆմանը սննդի պատվիրման բջջային հավելված էին ներկայացրել, սակայն մերժում էին ստացել Y Combinator ընկերության կողմից:

Ըստ Օհանյանի, այն ժամանակ այդ մերժումը «հսկայական ձախողում» էին համարում, բայց ավելի ուշ նրանք վերադարձել են Reddit-ի գաղափարով: Y Combinator-ը, ի վերջո, 12,000 դոլար է ներդրել այդ ծրագրի համար, ինչը օգնել է ընկերության առաջ գնալուն: «Այդ առաջին ձախողումը եւ դրանից հետո վերադարձի կարողությունը «փոխեցին մեր կյանքը»,-2017թ-ին նշել էր Օհանյանը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել