Ամենահաջողակ մարդիկ կարողանում են բացել հնարավորությունների պատուհանները եւ գիտեն, թե երբ եւ ինչպես օգտվել դրանցից: Ըստ Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի՝ սա շատ բանով չի տարբերվում սերֆինգից, գրում է CNBC-ն։
««Սերֆերի մտածելակերպը» կարող է օգնել ձեզ հաջողության հասնել ինչպես կյանքում, այնպես էլ բիզնեսում»,-իր մայր բուհի՝ Վիրջինիայի համալսարանի ուսանողներին ասել է Օհանյանը: Նրա խոսքով՝ սերֆինգիստները պետք է գործադրեն համբերության, կենտրոնացման եւ հանգստության անհրաժեշտ համադրություն, որպեսզի ճիշտ դատեն, թե որ ալիքը ավելի լավ կլինի բռնել, իսկ որը՝ մահացու:
Օհանյանը նշել է, որ կարեւոր հատկանիշ է համբերատար սպասելու ունակությունը՝ առանց անցյալի հաջողությունների կամ ձախողումների վրա հենվելու։
«Սա ճիշտ մտածելակերպ է լավ ապրելու համար»,-ասել է նա,-«Եթե ձեր ամբողջ ժամանակն անցկացնեք տախտակի վրա՝ անհանգստանալով միայն այն ալիքի համար, որը հենց նոր բաց թողեցիք, ապա բաց կթողնեք հաջորդը: Եթե երազում եք, փորձում եք վերապրել այն զարմանալի ալիքը, որը հենց նոր բռնեցիք, կարող եք բաց թողնել հաջորդը: Այլ կերպ ասած, ձեզ պետք է ձեր անցյալի անհաջողություններից դասեր քաղելու եւ դրանք հաղթահարելու կարողություն՝ ապագայում առաջացող ցանկացած հնարավորությունից օգտվելու համար: Այս դասը, հատկապես, արդիական է բիզնեսի համար»,-ասել է նա:
Տեխնոլոգիական վարպետները՝ Բիլ Գեյթսից մինչեւ Սթիվ Ջոբս, նշել են, որ ձախողման վախի հաղթահարումը ուղի է դեպի հաջողություն: Հոգեբանները համաձայն են. ամենահաջողակ մարդիկ սովորաբար նրանք են, ովքեր կարողանում են իրենց անհաջողությունները դասի վերածել եւ շարունակել անհրաժեշտ ռիսկերի դիմել:
Օհանյանն ինքն էլ ապրել է մի շարք անհաջողություններ։ 2005 թվականին նա եւ Սթիվ Հաֆմանը սննդի պատվիրման բջջային հավելված էին ներկայացրել, սակայն մերժում էին ստացել Y Combinator ընկերության կողմից:
Ըստ Օհանյանի, այն ժամանակ այդ մերժումը «հսկայական ձախողում» էին համարում, բայց ավելի ուշ նրանք վերադարձել են Reddit-ի գաղափարով: Y Combinator-ը, ի վերջո, 12,000 դոլար է ներդրել այդ ծրագրի համար, ինչը օգնել է ընկերության առաջ գնալուն: «Այդ առաջին ձախողումը եւ դրանից հետո վերադարձի կարողությունը «փոխեցին մեր կյանքը»,-2017թ-ին նշել էր Օհանյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն