Ամուսնալուծության աղմկահարույց սկանդալից հետո այս ամառ թողարկվեց Ջոնի Դեփի մասնակցությամբ առաջին ֆիլմը։ Մինչ Հոլիվուդն իր հապճեպ որոշումնորով կորցրեց հայտնի դերասանին եւ նրա երկրպագուների հսկայական բանակին, եվրոպական կինոն ձեռք բերեց ոչ միայն նման վարպետի, այլեւ՝ դերասանին հետեւող լայն լսարանին:
«Ժաննա Դյուբարին» օրիգինալ ֆիլմ է, որը ներկայացվել է Կաննի կինոփառատոնում՝ նշանավորելով դերասանի վերադարձը երկար ընդմիջումից հետո։ Ֆիլմը դրական արձագանքների է արժանացել քննադատների եւ հանդիսատեսի կողմից։ Այն, իհարկե, հեռու է Ժաննա Դյուբարիի կյանքի պատմական եւ վավերագրական մանրամասներից, բայց հիանալի կերպով փոխանցում է տվյալ ժամանակաշրջանի ոգին։
Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է վերին դասի տղամարդը սիրահարվում հասարակ մի կնոջ եւ նորից սկսում զգալ կյանքի համը։ Մենք դա արդեն ինչ-որ տեղ լսել ենք (այո, ամենուր): Հետաքրքիրն այն է, թե ինչպես է այդ սերն անդրադառնում հենց հերոսուհու վրա, բայց «սփոյլեր»-ներ չանենք։
Ֆիլմի առանձնահատկությունը սցենարիստների կողմից սնոբիզմի եւ բարոյախոսական երանգի բացակայությունն է, ինչը թույլ է տալիս ավելի խորը նայել գլխավոր հերոսի պատմությանը եւ հեռանալ սովորական նախապաշարմունքներից։
Կուրտիզանուհի եւ թագավոր, միլիարդատեր եւ հասարակ աղջիկ․ նմանատիպ պատմությունները փայլում են տարբեր էկրաններին եւ այլևս չեն հիացնում, ինչպես նախկինում: Եվ մենք վստահ ենք, որ հերոսները միասին են լինելու՝ չնայած կյանքի բոլոր դժվարություններին եւ հասարակության չարախոսություններին, բայց հերոսներին ինչ-որ չափով պակասում է իրենց զգացմունքների խորությունը։
Արժե առաձնահատուկ ծափահարել հագուստի դիզայներներին եւ օպերատորական աշխատանքին․ ֆիլմի վիզուալ բաղադրիչը կառուցված է։ Ֆիլմի հերոսները մեծամասամբ ցուցադրում են իրենց զգացմունքները, ինչպես պարահանդեսի զգեստները՝ շքեղ, բարձր եւ ներկայանալի, այդ իսկ պատճառով հերոսների անձնական զգացմունքները բավարար չեն նրանց կարեկցել ցանկանալու համար: Նույն պատճառով անհասկանալի է նաեւ, թե ինչու է թագավորն այդքան հավանել Ժաննային։
Կարելի է անդրադառնալ հերոսուհու ակնհայտ հմայքին, բայց պատմությունը չիմացող հեռուստադիտողը սյուժեի միջոցով չի կարողանա պատասխան գտնել այդ հարցին։ Չնայած հերոսուհու վառ կերպարին, սցենարիստները ամբողջությամբ չեն պատկերել նրա դիմանկարը։ Ֆիզիկական մերկությունն ուղիղ համեմատական է նրա՝ չբացահայտված ներաշխարհին:
Մի կողմ թողնելով ֆիլմի թույլ կողմերը՝ վերադառնանք կերպարանափոխությունների վարպետ Ջոնի Դեփին, ով այստեղ էլ կարողացել է ցուցադրել իր տաղանդը։ Եվ չնայած Ժաննան պատմության գլխավոր հերոսն է, Դեփի կերպարն ավելի մեծ ուշադրություն է գրավում։ Ֆիլմում դերասանի հայտնվելն ավելի կարեւոր է, քան սյուժեն ու նրա խաղը, որն, ի դեպ, չի կարելի չգնահատել։ «Ժաննա Դյուբարի» ֆիլմը պետք է ընկալել հիմնականում որպես Ջոնի Դեփի երկար սպասված վերադարձ կինոաշխարհ։ Իսկ նման տեսանկյունից պատկերն ընդհանրապես չի տուժի։
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին