«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ավստրալիայում կցուցադրվի արցախյան պատերազմի մասին պատմող «Դրախտի դարպասը» դրաման

15:23, 17 նոյեմբերի

Ավստրալական SBS ցանցը բացառիկ իրավունքներ է ստացել ցուցադրելու ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ռազմական դրաման, որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս Ռիչարդ Սամելը եւ Տատյանա Սպիվակովան։ Ֆիլմի իրադարձությունները զարգանում են 2016 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմի ֆոնին։

Ավստրալիային ժապավենը հետաքրքիր է նաեւ դրանում ավստրալացի խորհրդատվական պրոդյուսեր Ջեյմս Պրատի մասնակցությամբ: Կինոարդյունաբերության ոլորտի ճանաչված գործիչ Պրատի գիտելիքներն ու փորձը ֆիլմին յուրահատուկ հարթություն են հաղորդել:

«Դրախտի դարպասը» ֆիլմը ներկայացնում է Արցախյան պատերազմն ու դրա շուրջ համախմբված հերոսների կյանքը, գլխավոր հերոսի մեծագույն սխալն ու այն ուղղելու մեծ ցանկությունը: Իրադարձությունները զարգանում են 2016թ-ի ապրիլին։ Գերմանացի հայտնի լրագրող Ռոբերտը վերադառնում է Արցախ՝ 22 տարվա զինադադարից հետո կրկին բռնկված պատերազմի իրադարձությունները լուսաբանելու ցանկությամբ։ Լրագրողական հետաքննության ընթացքում նա ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆյայի հետ, նրանք սիրահարվում են։ Սակայն շուտով նա իմանում է՝ ով է Սոֆյան։

«Ես հավատում եմ, որ երկրային կյանքին զուգահեռ գոյություն ունի նաեւ դրախտը:  Ինձ միշտ հարցնում են՝ որն է ամենահետաքրքիր պահը ֆիլմն արտադրելու ընթացքում. դա այն պահն է, երբ քեզ լիարժեք ես զգում: Դրախտն այն վայրն է, որտեղ դու քեզ լիարժեք ես զգում: Դու կարող ես ունենալ ամեն ինչ, բայց քեզ այնքան թերի զգաս, որ վախենաս աչքերդ բացել առավոտյան: Եվ հակառակը՝ կարող ես ունենալ ոչինչ, բայց այնքան երջանիկ լինել, ինչպես դրախտում: Յուրաքանչյուրի համար գոյություն ունի իր դրախտը. այն պետք է բացահայտել։ Ես այն բացահայտել եմ: Ինձ համար դրախտը Արցախն է, որտեղ իմ թեւերը լայն բացված են»,-անդրադառնալով իր ֆիլմին՝ նշել էր Ավետիսյանը։ 

Ռեժիսորը նախագծի շուրջ է համախմբել է հայտնի պրոդյուսերների՝ 6 երկրներից՝ Բուլղարիա, ԱՄՆ, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա եւ Չեխիա: 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել