Ավստրալական SBS ցանցը բացառիկ իրավունքներ է ստացել ցուցադրելու ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ռազմական դրաման, որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս Ռիչարդ Սամելը եւ Տատյանա Սպիվակովան։ Ֆիլմի իրադարձությունները զարգանում են 2016 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմի ֆոնին։
Ավստրալիային ժապավենը հետաքրքիր է նաեւ դրանում ավստրալացի խորհրդատվական պրոդյուսեր Ջեյմս Պրատի մասնակցությամբ: Կինոարդյունաբերության ոլորտի ճանաչված գործիչ Պրատի գիտելիքներն ու փորձը ֆիլմին յուրահատուկ հարթություն են հաղորդել:
«Դրախտի դարպասը» ֆիլմը ներկայացնում է Արցախյան պատերազմն ու դրա շուրջ համախմբված հերոսների կյանքը, գլխավոր հերոսի մեծագույն սխալն ու այն ուղղելու մեծ ցանկությունը: Իրադարձությունները զարգանում են 2016թ-ի ապրիլին։ Գերմանացի հայտնի լրագրող Ռոբերտը վերադառնում է Արցախ՝ 22 տարվա զինադադարից հետո կրկին բռնկված պատերազմի իրադարձությունները լուսաբանելու ցանկությամբ։ Լրագրողական հետաքննության ընթացքում նա ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆյայի հետ, նրանք սիրահարվում են։ Սակայն շուտով նա իմանում է՝ ով է Սոֆյան։
«Ես հավատում եմ, որ երկրային կյանքին զուգահեռ գոյություն ունի նաեւ դրախտը: Ինձ միշտ հարցնում են՝ որն է ամենահետաքրքիր պահը ֆիլմն արտադրելու ընթացքում. դա այն պահն է, երբ քեզ լիարժեք ես զգում: Դրախտն այն վայրն է, որտեղ դու քեզ լիարժեք ես զգում: Դու կարող ես ունենալ ամեն ինչ, բայց քեզ այնքան թերի զգաս, որ վախենաս աչքերդ բացել առավոտյան: Եվ հակառակը՝ կարող ես ունենալ ոչինչ, բայց այնքան երջանիկ լինել, ինչպես դրախտում: Յուրաքանչյուրի համար գոյություն ունի իր դրախտը. այն պետք է բացահայտել։ Ես այն բացահայտել եմ: Ինձ համար դրախտը Արցախն է, որտեղ իմ թեւերը լայն բացված են»,-անդրադառնալով իր ֆիլմին՝ նշել էր Ավետիսյանը։
Ռեժիսորը նախագծի շուրջ է համախմբել է հայտնի պրոդյուսերների՝ 6 երկրներից՝ Բուլղարիա, ԱՄՆ, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա եւ Չեխիա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ