Տեսախցիկներից դուրս իր կյանքի մասին NEWS.am STYLE-ի թղթակցին պատմեց հայտնի շուոմեն Սամվել Գրիգորյանը, ում, ինչպես տեղեկացրել էր NEWS.am STYLE-ը, «Gold Star awards»-ը ճանաչել էր տարվա «Լավագույն շուոմեն-երգիչ»:
Ինչպիսի՞ն պետք է լինի կինը:
Հոգատար, խնամված, ճաշակով եւ հավատք ունենա: Ընդհանրապես, կարծում եմ, որ բոլոր մարդիկ պետք է հավատացյալ լինեն` անկախ սեռից: Եթե դու հավատում ես` ավտոմատ կերպով դառնում ես բարի եւ լավը: Խոսելով կնոջ ճաշակի մասին` ես նկատի չունեմ նորաձեւությանը հետեւելը: Կնոջ մեջ յուրաքանչյուր շարժում եւ հայացք կարող է այնքան հմայիչ լինել, ճաշակով, որ ամեն ինչ կարող է ստվերել շուրջը:
Ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը:
Տղամարդկանց հարցն ավելի դժվար է: Նա պետք է լինի բարի, հումորի լավ զգացողությամբ, աշխատասեր եւ կիրթ: Ի դեպ, կրթված լինելը նաեւ կանանց է վերաբերվում: Իմ տատը միշտ ասում էր. ավելի լավ է ունենալ կրթված թշնամի, քան անկիրթ բարեկամ:
Դուք միշտ նշում եք կրոնի կարեւորության մասին, իսկ պսակադրվե՞լ եք եկեղեցում:
Այո: ԶԱԳՍ չենք գնացել, սակայն պսակադրություն եղել է: Մենք բավականին համեստ եւ անաղմուկ ամուսնացանք: Պարզապես գնացինք իմ հարսնացուի մոտ եւ բերեցինք նրան իմ մոտ: Սակայն արդեն ուշ էր, եկեղեցին փակ էր, ուստի մենք առաջին երեկոն տուն վերադարձանք չպսակադրված: Եւ ի՞նչ եք կարծում: Մենք քնեցինք տարբեր սենյակներում: Մայրս թույլ չտվեց, որ միասին անցկացնեինք գիշերը: Իսկ առավոտյան արդեն պսակադրվեցինք, եւ հրաշալի ամուսնական կյանքով սկսեցինք ապրել:
Ի՞նչը երբեք չեք ների:
Դավաճանությունը: Չնայած, փառք Աստծո, ես դեռեւս դրա հետ չեմ բախվել, սակայն կանխազգացողություն ունեմ, որ նման բանը չեմ կարող ներել:
Ի՞նչ երբեք չէիք անի կյանքում:
Ուրիշ դավանանք եւ կրոն չէի ընդունի:
Զրուցեց Անահիտ Գրիգորյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում