Այս տարի «Նոր ալիքը» երգի մրցույթը ռեկորդներ է սահմանում. Բասկովը ցույց է տվել իր սիրուհուն, Լատվիան չի թողել Իոսիֆ Կոբզոնին, Վալերիային եւ Օլեգ Գազմանովին մուտք գործել երկիր, Իգոր Կրուտոյը հայտարարել էր, որ մրցույթը կարող է ընդհանրապես Յուրմալայում տեղի չունենա եւ այլն։
Հերթական սկանդալը. Քսենյա Սոբչակը հայտարարել է, որ իրեն հանել են «Նոր ալիքից» եւ դեռեւս թույլ չեն տալիս վերադառնալ հեռուստատեսություն։
Այս հաստատությունը նա արել է Instagram իր էջում։ Քսենյային հուզել է այն հանգամանքը, որ Forbes ամսագրի ռուսական հայտնի մարդկանց ռեյտինգում նա հայտնվել է իններորդ հորիզոնականում եւ նրա մասին սխալ տեղեկություն են հայտնել. իբրեւ թե նա լիովին վերականգնել է իր դիրքերը ռուսական հեռուստատեսությունում։
«Շնորհավորում եմ Ֆորբսի իմ գործընկերներին, հատկապես գլխավոր խմբագիր Գ. Մուրտազաեւային «հրաշալի աշխատանքի» համար։ Սա հիանալի մի օրինակ է, թե ինչպես կարելի է բացասական մի տեքստ գրել, բայց այնպես, որ կարծես թե, ոչ մի քննադատություն էլ չկա»,- գրել է բարկացած աստղը։
Քսենյան թվարկել է, թե լրագրողները որ հարցերում են սխալվել. «1. լիովին վերականգնել է իր դիրքերը ռուսական հեռուստատեսությունում. ինչպես սա հասկանամ։ Ինձ հանել են Յուրմալայից, դեռեւս իմ նախագծերը ոչ մի պետական հեռուստաալիքով եթեր չի հեռարձակվում եւ այդ պատճառով ես հաղորդում եմ վարում մի փոքրիկ հեռուսաալիքում՝ «пятница»-ում։ Եվ սա նշանակում է լիովին վերականգնե՞լ դիրքերը։
2. նշված է, որ ես հարցազրույց եմ վարել Խարկովի քաղաքապետի հետ։ Երեւի իրենց պետք է նաեւ հիշեցնել, որ ես հարցազրույցներ եմ վարել Խոդորկովսկու, Նադիա Տոլոկոննիկովայի եւ Ալեքսինայի հետ, առաջին հարցազրույցը Վասիլիեւայի հետ, էքսկլյուզիվ հարցազրույցը Լուկաշենկոյի հետ...»,- համեստորեն թվարկել է Քսենյան։ «Մի խոսքով, հարգելի գործընկերներ, հատկապես նրանք, ովքեր իրենց «լրագրող» են կոչում, բայց ոչ մի պատկերացում չունեն այս մասնագիտությունից եւ չգիտես ինչու ինձ էլ «շոու-բիզնես» են անվանում. միգուցե Ձեր լրագրողական ճանապարհը սկսեք նրանից, որ ճշմարտությու՞նը գրեք այս կամ այն մարդու նվաճումների մասին, որոնցով նա հպարտ է»,- ահա այսպիսի հարցադրում է արել Քսենյա Սոբչակը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում