Գոռ Վարդանյանի ներխուժելը հեռուստատեսություն շատերի համար հանելուկ մնաց: Ինչո՞ւ դա պատահեց, ի՞նչ էր նա ցանկանում հասկացնել մարդկանց իր ֆիլմերով եւ արդյո՞ք հասավ նպատակին: Իսկ գուցե նա կրկին պատրաստվում է ներկայանալ հեռուստադիտողին դերասանի կարգավիճակո՞վ: NEWS.am STYLE-ը որոշեց պարզել այս եւ մի շարք այլ հարցեր:
Գոռ, կա՞ն նախագծեր, որոնցով պատրաստ եք ապագայում ներկայանալ հայ հանդիսատեսին:
Այո: Աշխատում ենք մի քանի նախագծերի վրա: Մոտ ժամանակներս պատրաստ կլինեն երկու ֆիլմի սցենարները: Առաջինը «Օլիգարխ»-ն է, որը պատմում է Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին՝ 1990-ական թվականներից մինչ այսօր: Ֆիլմն ընկերության, դավաճանության, ընչաքաղցության, հուսահատության մասին է, եւ դաժան ու անընդունելի իրականությունը ներկայացնելը, կարծում եմ, դաստիարակչական նշանակություն կունենա: Երկրորդ ֆիլմը՝ «Ստվերները դրախտում», պատմում է Լոս Անջելոսում բնակվող արտագաղթածների մասին, վերհանում նրանց խնդիրները, բազմաթիվ հուզող հարցեր, որոնք անլուծելի են «երազանքների երկիր» Ամերիկայում: Ֆիլմն անգլերեն է, որում խաղալու են հոլիվուդյան մի շարք ճանաչված դերասաններ:
Իսկ «Վրիժառուն» Ձե՞ր գաղափարն էր: Եվ որքանո՞վ հասաք Ձեր նպատակին:
«Վրիժառու» եւ «Revenger 2» ֆիլմերը, կարելի է ասել, անցած տարիների ընթացքում կուտակված մեր ասելիքն էր: Ես, մեր ստեղծագործական խումբը բազմիցս քննադատություններ ենք լսել՝ կապված որոշ կերպարների վարքագծի, բառապաշարի վերաբերյալ: Հավատացե՛ք, անհնար ու նաեւ՝ վտանգավոր է թաքցնել ճշմարտությունը, իրականությանն ուղիղ նայելը կնպաստի բացասական երեւույթների վերացմանը: Ֆիլմի ամենաքննարկվող կերպարներից մեկը Սաքուլիկն է: Կարծում եմ՝ հասել ենք մեր նպատակին, որովհետեւ բազմաթիվ պաշտոնյաներ, օլիգարխներ սկսեցին ուշադրություն դարձնել իրենց երեխաներին: Իսկ հասարակության մեջ ձեւավորվեց «հո դու Սաքուլիկը չե՞ս» արտահայտությունը:
Կինոյում հանդես եք գալիս կատարյալ կերպարներով: Իսկ ինչպիսի՞ն է Գոռ Վարդանյանը կյանքում:
Ճիշտ կլինի, եթե հարցնեք ինձ շրջապատող մարդկանց: Ես շատ ակտիվ շփվում եմ հասարակության բոլոր շերտերի հետ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփյուռքում, ու երբեք իմ եւ մյուսների միջեւ անջրպետ չեմ դրել, այսինքն՝ «աստղային» հիվանդությամբ չեմ տառապում:
Կփրկե՞ք որեւէ անծանոթի, եթե նույնիսկ Ձեզ վտանգ սպառնա:
Այո, իհարկե:
Հինգ բան, որն ամենաշատն եք կարեւորում Ձեր կյանքում:
Հավատարմություն, հայրենասիրություն, աշխատասիրություն, նպատակասլացություն եւ ազնվություն:
Երեք փաստ, որ չգիտեն Գոռ Վարդանյանի մասին:
Հավանաբար, չգիտեն, որ ես բարի, ուրախ, շփվող, սովորական մարդ եմ (ծիծաղում է):
Առօրյայում ի՞նչ եք հագնում:
Տարբեր՝ դասականից մինչեւ սպորտային: Կախված է օրվա գրաֆիկից:
Հագուստ ընտրելիս բրենդին ուշադրություն դարձնո՞ւմ եք:
Ոչ: Երբեք կարեւորություն չեմ տվել բրենդային հագուստին, կարեւորն այն հարմար լինի:
Խորհուրդ, որ կցանկանաք տալ հայ երիտասարդին:
Գիտեք, այսօր խորհուրդ տվողները շատ են: Իմ կարծիքով, չի կարելի հեղինակությունն օգտագործելով՝ սեփական խորհուրդները պարտադրել մեր երիտասարդներին: Պարզապես կցանկանամ անկոտրում կամք, հավատ վաղվա օրվա նկատմամբ. երբեք չի կարելի հուսահատվել, պետք է անընդհատ աշխատել: Իզուր մի վատնեք ձեր թանկագին ժամանակը սրճարաններում՝ ծխախոտի ծխի մեջ, գնացեք մարզական ակումբներ, լողավազաններ, զբաղվեք ինքնակրթությամբ եւ ձեր օրինակին կհետեւեն նաեւ ձեր երեխաները: Արդյունքում կունենաք հոգով ու մարմնով առողջ հասարակություն, որն այնքան անհրաժեշտ է մեզ...
Զրուցեց՝ Մարինա Ադուլյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում