Երգչուհի Սոնայի հետ, ում անձի շուրջ վերջերս խարդավանքներ ու բամբասանքներ են պտտվում, հանդիպեցինք միանգամայն պատահաբար, երեւանյան «…Yans» ակումբում: Վաղուց էինք պայմանավորվում հարցազրույցի համար, սակայն Սոնան զբաղված էր «Հայաստանի ձայն»-ով եւ ժամանակ չէր գտնում: Այս պատահական հանդիպումը վերածվեց նրա անձի, մանկության տարիների, բնավորության շիտակության մասին զրույցի:
Դուք շատ բաց եւ զգացմունքային եք: Ի՞նչ է դա. մտածված կերպա՞ր, թե՞ ներսից անընդմեջ եկող էներգիայի հոսք:
Ես այդպիսին ծնվել եմ: Իհարկե, ինձ չեմ հիշում ծննդյան օրից, բայց հարազատներս ասում են, որ մանկուց աշխույժ, երաժշտական եւ պոետիկ եմ եղել:
Իսկ մանկության ինչպիսի՞ հիշողություններ ունեք:
Հիշում եմ՝ ինձ շատ էր շփոթեցնում հարցը, թե ում եմ ավելի շատ սիրում. մայրիկի՞ն, թե՞ հայրիկին: Եվ միշտ չէի հասկանում, թե ինչու են մեծերը նման հիմար հարց տալիս, առավել եւս, երբ մայրս ու հայրս կողքիս են: Իսկ ինչո՞ւ անպայման պետք է ստիպված լինեի պատասխանել: Մայրս պատմում է, որ լսելով այդ հարցը, ես նայում էի՝ ինչպես ցլիկ: Բայց մի անգամ, ամեն դեպքում, պատասխանեցի: Ասացի՝ «տատիկիս եւ պապիկիս»: Եվ հիմա ինքս երբեք այդ հարցը չեմ տալիս փոքրիկ երեխաներին: Հիմարություն: Ինչո՞ւ առանձնացնել մորն ու հորը:
Մյուս հիշողությունս մանկապարտեզում առաջին սերս է: Ի դեպ, իմ կյանքի այդ շրջանից էլ սկսվեցին համերգներս: Մանկապարտեզում երբեք չէի քնում: Համերգ էի տալիս: Նստեցնում էի դաստիարակչուհիներին եւ երգում, պարում: Մի անգամ տնօրենը լսեց իմ ձայնը եւ եկավ ունկնդրելու: Հետո ասաց, որ ես անպայման երգչուհի եմ դառնալու:
Եթե սառը եւ զուսպ լինեիք, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:
Նման բան լինել չի կարող, քանի որ գեներից չես փախչի: Ի դեպ, երբեմն զգում եմ, որ նախնիներս առաջնորդում են ինձ, աջակցում: Ես նույնիսկ աղոթում եմ նրանց: Խոսքը նախատատիս կամ նախապապիս մասին չէ, այլ նախա-նախա-նախա-ի մասին… Կարծում եմ, հենց նրանց եմ ամեն ինչի համար պարտական:
Իսկ ուրիշ ո՞վ է Ձեզ օգնում:
Իմ ոճաբանները: Դա Սերժ եւ Մերի Հարությունյաններ ամուսնական զույգն է, ովքեր զբաղվում են իմ սանրվածքով, դիմահարդարմամբ: Իսկ իմ հագուստները ստեղծում է Մերի Ստեփանյանը, ով սովորել է Անգլիայում, բայց ապրում է այստեղ:
Ի՞նչ դեր են խաղում Ձեր կյանքում բրենդերը:
Ես բրենդային մարդ չեմ: Այ, իմ անունը բրենդ է: SONA: Հիշո՞ւմ եք՝ «Մեր բակում» SONY ընկերության կարգախոսը փոքր-ինչ փոխել էին, եւ ստացվել էր «It’s a SONA»: Իսկ հագուստի հիվանդություն չունեմ: Կարող եմ գնել ցանկացած սովորական խանութում: Օրինակ, վերջերս թափառում էի Dalma-ում, զգեստապահարանս էի թարմացնում: Իսկ բրենդեր ինձ այնպես էլ նվիրում են:
Երգչուհու հետ մեր զրույցի հետագա թեման նրա եւ Արտո Թունջբոյաջյանի միջեւ կոնֆլիկն էր, որն առաջացել էր հայկական «Ձայն» նախագծի հաղթող Մերի Մնջոյանի շուրջ: Զրույցի այդ հատվածը NEWS.am STYLE-ի ընթերցողներին մենք արդեն ներկայացրել ենք:
Մարինա Ադուլյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում