Աստղերը նույնպիսի մարդ են, ինչպես մենք բոլորս: Նրանք իրենց թերություններն ունեն, իրենց խնդիրներն ու վատ սովորությունները: Նույնիսկ եթե ճանաչված են, այդ չի արգելում նրանց սիրահարվել, ամուսնանալ, ամուսնալուծվել, երեխա ունենալ, հիվանդանալ ու վիճել: Նրանք նույն զգացմունքներն են ունենում, ինչ եւ մենք բոլորս, միայն ափսոս, որ շատ հաճախ ստիպված են լինում թաքցնել դրանք:
Չնայած մենք անընդհատ նախանձում ենք արտիստներին, նրանց կյանքն ամենեւին էլ այդքան լուսավոր եւ անհոգ չէ, ինչպես շատերն են պատկերացնում: Ամենից առաջ դա ամենօրյա ծանր աշխատանք է, երբեմն՝ առանց հանգստյան օրերի: Դրանք սիրելիների հետ շփման հազվադեպ րոպեներ են, մտերիմների հետ ժլատ հանդիպումներ: Դա մշտական լարված իրավիճակ է, որը երբեմն մի քանի ամիսների ընթացքում թույլ չի տալիս թուլանալ եւ արձակուրդն անցկացնել այնպես, ինչպես մի քանի տարի երազել ես:
Մեզ հայտնի է նրանց կյանքի միայն մի երեսը՝ փայլելու աստիճան մաքրված եւ տոնական: Նրանց կյանքի հենց այդ կողմին ենք մենք նախանձում, ովքեր՝ լուռ, ովքեր էլ՝ բարձրաձայն: Մենք քննարկում ենք նրանց հոնորարները եւ կյանքի մակարդակը, լսում աստղերի մասին բամբասանքներ: Այսօր կներկայացնենք այն ամենը, ինչ կարողացել ենք իմանալ դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի մասին: Ահա թե ինչ է նա պատմել.
1. «Օրական 5 բաժակ սուրճ եմ խմում: Իսկ հղի ժամանակ սուրճը գդալով էի ուտում: Չնայած դրան, երեխաս շատ լավ է քնում:
2. Վախկոտ եմ: Վախենում եմ շներից:
3. Գիտեմ, որ հումորի զգացում ունեմ:
4. Դիմացինիս անկեղծորեն ասում եմ այն, ինչ մտածում եմ: Դրա համար էլ մեկս երկու չի դառնում (ծիծաղում է):
5. Երեկոյան զգեստների մոլուցք ունեմ:
6. Հայրենասեր եմ: Զզվում եմ թուրքերից ու ադրբեջանցիներից:
7. Սիրում եմ ձմեռն ու գարունը:
8. Շատ եմ սիրում սպաս:
9. Կուռքեր եւ այլ պաշտամունքի առարկաներ չունեմ:
10. Ես բնության ֆանատն եմ:
11. Պարզապես սիրում եմ լավ, բարի եւ, ամենակարեւորը, անկեղծ մարդկանց:
12. Որդուս՝ Անրիի կնքահայրը դերասան Հովհաննես Դավթյանն է:
13. Ես ունեմ մտերիմ ընկերներ, որոնց հետ անբաժան ենք արդեն 13 տարի: Այս մասին երբեք չեմ խոսել: Բայց այս անգամ ուզում եմ ասել: Մենք (ես եւ ամուսինս՝ Նարեկ Հայկազյանը) շատ մոտ ենք Անի Պետրոսյանի, Մարջան Ավետիսյանի, Հովհաննես Դավթյանի, Արաքսյա Մելիքյանի, Անդրանիկ Զաքարյանի հետ: Եվ ինձ թվում է, որ դա հավերժ է:
14. Ի դեպ, Անրին Անիին ասում է հորաքույր, իսկ Մարջանին՝ մորաքույր»:
Մեզ հաջողվեց Ծովինարից նաեւ հետաքրքիր փաստեր կորզել ամուսնու՝ դերասան Նարեկ Հայկազյանի մասին: Դրանք նույնպես շատ շուտով կներկայացնենք NEWS.am STYLE-ի ընթերցողներին:
Պատրաստեց Մարինա Ադուլյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում