Կանանց արցունքների հոտը տղամարդկանց ավելի քիչ ագրեսիվ է դարձնում, ասվում է PLOS Biology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Իսրայելի Վայզմանի գիտության ինստիտուտի կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդու արցունքները քիմիական ազդանշան են պարունակում, որը նվազեցնում է ագրեսիայի հետ կապված ուղեղի երկու հատվածների ակտիվությունը: Հետազոտության համար որպես կամավոր ակտիվություն են ցուցաբերել կանայք, «որովհետև նրանց համար սոցիալապես ավելի ընդունելի է լաց լինելը», - ասում է հետազոտության համահեղինակ Շանի Ագրոնը:
Կրծողների վրա նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էգ մկների արցունքները նվազեցնում են արուների միջեւ կռիվների հավանականությունը, իսկ խլուրդների արուները լվացվում են իրենց արցունքներով՝ խուսափելու ալֆա մկների հարձակումներից, նշել են Վայզման ինստիտուտում։
Գիտնականներն ասում են, որ այլ հետազոտություններ նույնպես ցույց են տալիս, որ արցունքների հոտը նվազեցնում է տեստոստերոնի մակարդակը: «Հաշվի առնելով նախորդ արդյունքները, որոնք ցույց էին տալիս տղամարդկանց մոտ տեստոստերոնի ցածր մակարդակը արցունքների հոտը ներշնչելուց հետո, եւ կրծողների տվյալները, որոնք ցույց էին տալիս, որ արցունքները նվազեցնում են ագրեսիան՝ մենք ենթադրեցինք, որ արցունքները նույն ազդեցությունը կունենան մարդկանց վրա»,-Newsweek-ին ասել է Ագրոնը:
Տխուր ֆիլմեր դիտած վեց կին կամավորների արցունքները հավաքելուց հետո գիտնականները տասնյակ տղամարդկանց արցունքների հետ փոխազդեցության են ենթարկել: Այնուհետեւ տղամարդիկ համակարգչային խաղ են խաղացել, որն օգտագործվել է ագրեսիայի այլ ուսումնասիրություններում․ խաղացողները հավաքում են գումար, որը թշնամին փորձում է գողանալ նրանցից: Խաղացողները կարող են վրեժխնդիր լինել եւ ստիպել իրենց հակառակորդին գումար կորցնել, նույնիսկ եթե նրանք չավելացնեն սեփական միջոցները: Կանանց արցունքների հոտն առնելուց հետո տղամարդկանց վրեժխնդրության ցանկությունը նվազել է 43,7%-ով։
Գիտնականները կարծում են, որ արցունքների մեջ պարունակվող նյութն ուղղված է երեխաներին ագրեսիայից պաշտպանլուն: «Երեխաները չեն կարող ասել՝ «դադարիր լինել ագրեսիվ իմ հանդեպ»: Նրանց շփվելու ունակությունը շատ սահմանափակ է, եւ նրանք անօգնական են»,-Guardian-ին ասել է Վայզմանի նեյրոկենսաբանության պրոֆեսոր Նոամ Սոբելը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի
